TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան շրջվել է․ կա տուժած

10:26 22.05.2019

Մայիսի 22-ին` ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ.) շրջվել է: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Հ.Մ.-ն հոսպիտալացվել […]

̰
Ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կա մեկ զոհ և մեկ տուժած

10:00 22.05.2019

Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան […]

̰
Հիվանդանոցում մահացել է նախկին ամուսնու կողմից սրտի հատվածում դանակի հարված ստացած 38–ամյա կինը․ կասկածյալը կալանավորվել է

09:48 22.05.2019

Մայիսի 21-ին հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու պահանջով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, և […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:45 22.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Էջմիածնի հին խճուղու 40-107 սեփական տները, Թաիրովի փ. 1-20 սեփական տները, Թաիրովի փ. 46, 46/81 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

09:10 22.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ի կեսօրից հետո սպասվում է, 23-26-ի կեսօրից հետո […]

̰
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում, Արարատի և Սյունիքի մարզերում

08:58 22.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 22-ին` ժամը 10։00-18:00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 հասցեների, Լեո փողոցի  ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  22-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի ջրամատակարարումը։ Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին՝ ժամը […]

̰
Կենսաթոշակի համար աշխատանքային ստաժի հաշվարկման արխիվները դարձել են անհասանելի․ «Ժողովուրդ»

08:44 22.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տե­ղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակա­յին տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ […]

̰
Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան

08:27 22.05.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ես Շիրակցի եմ նույնքան, որքան Արցախցի եմ: Արցախցի եմ նույնքան, որքան Լոռեցի եմ: Լոռեցի եմ նույնքան, որքան Կոտայքցի եմ: Կոտայքցի եմ նույնքան, որքան Արագածոտնեցի եմ: Արագածոտնեցի եմ նույնքան, որքան Սյունեցի եմ: Սյունեցի եմ նույնքան, որքան Արարատցի եմ: Արարատցի եմ նույնքան, որքան Տավուշցի եմ: […]

̰
Երևանի դպրոցներում ուղղորդված ընդունելություն չի կարող լինել. հանդիպում տնօրենների հետ

00:22 22.05.2019

Երևանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկեց առցանց հայտագրման համակարգը: Կարճատև տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս և այլ խնդիրների, նաև կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երևանի փոխքաղաքապետ […]

̰
ԱԱԾ-ն համաձայնության է եկել «զոն նայողների» հետ. Ռևազյանի կասկածը

23:11 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ աշխատակիցները «այցելություն» են կատարել «Արմավիր» ՔԿՀ. «Ես չգիտեմ՝ դա բեմականացում անվանեմ, թե դիմակահանդես անվանեմ, ԱԱԾ-ն ամեն ոլորտ էլ մտնում է, այնպիսի տպավորություն է, որ մենք մի մոնստր ենք աճեցնում, թե հետագայում […]

̰
Անահիտ Հախումյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

23:02 21.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:  

̰
Եթե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի, ինչո՞ւ են վերանորոգման աշխատանքներ իրականացնում. դիտորդ

22:48 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  որոշ խցերի պայմաններից. Խոսքն այն խցերի մասին է, որտեղ պահվում են խոցելի խմբերի ներկայացուցիչները: «Խավարասերները վխտում են թե՛ պատերին, թե՛ հատակին, թե՛ անկողինների մեջ, ինչպես նաև, շատ դեպքերում, սննդի տարաների մեջ են լինում: Ինչպես նաև խոնավությունը, […]

̰
Հայտնի հաղորդավարը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը

22:39 21.05.2019

Բրիտանացի հայտնի հաղորդավար և լրագրող Պիրս Մորգանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիմելով Չելսիին՝ նա գրել է. «Դուք ունեք շատ հայ երկրպագուներ, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ ձեռնարկել: Եթե երկու թիմերն էլ հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»: Հաղորդավարը «Արսենալի» հավատարիմ երկրպագունեից է: You have […]

̰
ՀՀ զինդատախազությունն արձանագրել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման դեպք

21:58 21.05.2019

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար […]

̰
Մակունցը պաշտոնապես հերքել է՝ հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել

21:48 21.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնապես հերքում է, որ հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել․ «Պաշտոնապես հերքում եմ, որ Խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:

̰
Դատախազությունը վերաքննիչ բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման դեմ

21:44 21.05.2019

Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն […]

̰
ԱՆ-ը «զոն նայողների ինստիտուտը» վերացնելու ծրագիր ունի

21:31 21.05.2019

«Զոն նայողի ինստիտուտից մինչև խուց նայող: Դա այսօր էլ պահպանվում է՝ իրենց շերտավորումներով, չակերտավոր ասած՝ կաստանելով», – այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Ըստ դիտորդական խմբի՝ թիվ մեկ խնդիրներից մեկն այս հարաբերությունները վերացնելն է: ՔԿՀ-ներում հարցերը պետք է լուծվեն իրավական հարթության վրա, […]

̰
Դժգոհություն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր բժշկից

20:31 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Սերգեյ Գաբրիելյանն այսօր ասուլիսի ժամանակ դժգոհել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր բժշկից: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր բժիշկը շատ անպատասխանատու անձնավորություն է: Հարց եմ տալիս՝ քանի՞ ներարկային թմրամիջոց օգտագործողներ ունեք, ասում է՝ չգիտեմ, թղթերը պետք է նայեմ, քանի՞ մարդ ունեք, ովքեր ՄԻԱՎ-ով են ապրում, չգիտեմ, պետք է թղթերը […]

̰
ԱՆ-ն մերժում է դիտորդների հրավերները. չպարզված հարաբերությունների պարզաբանում ասուլիսի ժամանակ

20:16 21.05.2019

«Վեց անգամ խնդրել ենք՝ եկեք մարդու իրավունքների պաշտպանության, սեռական կողմնորոշման դաստիարակության դասընթացներին մասնակցեք, ԱՆ-ն պատասխանել է՝ մենք շատ աշխատանք ունենք, չենք կարող մասնակցել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է  ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանը՝ դժգոհելով, որ Արդարադատության նախարարությունն սկսել է չաշխատել դիտորդների հետ: Հ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման […]

̰
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

19:48 21.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի (Փարոս) պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների և համակարգի թերությունների վերաբերյալ: Որպես այդպիսիք՝ նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, […]

̰
Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայում անցկացվող զորավարժությունից

19:44 21.05.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ: «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական […]

̰
ՎԵԹԻՆԳ. 47 միլիոն դրամ 8 տարում․ որքա՞ն է վաստակում դատավոր Մխիթար Պապոյանը

19:33 21.05.2019

5Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ հայտարարագրերի։ Դատավորներից Մխիթար Պապոյանը իր ներկա պաշտոնին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվելիս (2016) ունեցել է 6 միլիոն դրամ խնայողություն, ինչպես նաև․ Բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, Ավտոտնակ, Բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, […]

̰
Ծառահատման դեպք Գյումրիում, 5 մրգատու ծառ է հատվել

19:30 21.05.2019

Ծառահատումներ են տեղի ունեցել Գյումրիի Պարույր Սևակ 6 շենքի տարածքում: Համայնքապատկան տարածքի բարեկարգման պարտավորությունը 20 տարուց ավելի է, ինչ շենքի բնակիչներն էին ստանձնել` փոքրիկ այգի էին ստեղծել: Նախօրեին էլ տարածքում մարդիկ են հայտնվել ու մրգատու 5 ծառ կտրել: Անի թաղամասի բոլոր շենքերի տարածքում փոքրիկ կանաչ տարածքներ կան: Դրանք մշակում ու խնամում են բնակիչները: Բալենիներ, խնձորենիներ […]

̰
Երևանում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

19:19 21.05.2019

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: «Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական […]

̰
Ավինյանը և Զելենսկին կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

19:18 21.05.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, շնորհավորելով նորընտիր նախագահին, Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու […]

̰
Մարտի 1-ի դեպքերով նույնիսկ այդպիսի արգելանքներ չկային. Ռևազյանը՝ կալանավորներին տեսակցելու խնդրի մասին

19:15 21.05.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այսօր խոսել են այն մասին, թե ինչ խոչընդոտների են հանդիպում դիտորդները որոշ կալանավորների ու ձերբակալվածների հետ տեսակցությունների հարցում: «Նախապատմությունն ասեմ, թե որտեղից սկսվեց այդ խոչընդոտը. մինչև 2016 թվականը հիմնարկների պետերը, երբ անգամ քննիչներին էին դիմում պարզաբանման […]

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

19:12 21.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցել է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ […]

̰
Ի՞նչ խնդիրներ են առաջանում ՔԿՀ-ներում առողջապահության ոլորտում

19:00 21.05.2019

ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչից են հատկապես դժգոհ դատապարտյալները: Ի դեպ, ըստ դիտորդական խմբի, ամենից շատ դժգոհություններ ստացվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներից: «Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման ինստիտուտի ոչ արդյունավետ գործելը, հաճախակի հանդիպող հիվանդության տեսակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է հետազոտություններ […]

̰
ՎԵԹԻՆԳ. Ի՞նչ է թաքնված դատավոր Գրիգորյանի՝ 83 մլն դրամին համարժեք բնամթերքով նվիրատվության տակ

18:50 21.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ հայտարարագրերի։ Դավիթ Մարատի Գրիգորյան (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս (2016) Դավիթ Գրիգորյանն ունեցել է 15 միլիոն 200 հազար […]

̰
Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Փաշինյան

18:40 21.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի […]

̰
BACK_TO_TOP