ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3 մարզում բենզալցակայանի, գազաբենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+18.09 oC

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3 մարզում բենզալցակայանի, գազաբենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել

14:06 20.08.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ Պարնի 24 փողոց, թիվ 27 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի՝ (ՀԳԼԿ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու տարածքային բաժինների հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները պարզել են, որ անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներում՝ Սևան քաղաքում գտնվող բենզալցակայանում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանում առկա են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից վերոնշյալ բենզալցակայանի,հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, գազաբենզալցակայանի ու գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի փոխգործակցությամբ պետական սեփականութփյան հողամասի վրա կառուցված բենզալցակայանն ապամոնտաժվել է։

Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանը Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։

Լոռու մարզի հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

SHANTNEWS

22:00 05.06.2025

SHANTNEWS

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

21:52 05.06.2025

Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Վաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

21:48 05.06.2025

Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Հունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

21:44 05.06.2025

Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

21:39 05.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...

BACK_TO_TOP