TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Աթոս» տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին

11:40 18.05.2019

«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առևտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին […]

̰
Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է կամրջի ճաղավանդակներից և փորձել ցած նետվել

11:29 18.05.2019

Մայիսի 18-ին` ժամը 02:58-ին. 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել: Փրկարարներն […]

̰
Նոր քաղաքական ուժ Հայաստանում. «Մեկ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է հիմնադիր համագումարը

11:20 18.05.2019

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:

̰
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով

11:07 18.05.2019

Մայրաքաղաք Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։  

̰
Հովտաշատ գյուղում մեքենաներ են բախվել․ տուժածի վիճակը ծանր է

10:36 18.05.2019

Մայիսի 18-ին՝ ժամը 03:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում […]

̰
Արմավիրի դպրոցներից մեկի տնօրենը ստիպում է ծնողներին ստորագրել դիմումի տակ, որով իբր թե դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն. «Ժամանակ»

09:15 18.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտ­պանություն իրեն ստիպողա­կան հանրահավաք կազմա­կերպելով, հիմա էլ ծնողնե­րին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով ծնող­ները իբր թե իրենց աջակ­ցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշ­խատանքից ազատելուն: Իվանյանը ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց, ինքն էլ […]

̰
Շունը գտել է ողջ-ողջ թաղված երեխային և փրկել նրա կյանքը

08:45 18.05.2019

Թաիլանդի հյուս-արևելքում գտնվող Նաքհեն Ռատչասիմա գյուղաքաղաքում շունը դաշտում հայտնաբերել է ողջ-ողջ թաղված նորածին երեխայի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիասական շան հետ զբոսանքի է գնացել, որի ընթացքում շունը հանկարծակի սկսել է հաչալ և հողը փորել։ Շան տերը մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչն է հետաքրքրել շանը և հայտնաբերել […]

̰
Երևանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

08:31 18.05.2019

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]

̰
Անվճար ու առցանց կրթություն բոլորի համար․ Գյումրիում ներկայացվել է «Քան» ակադեմիայի ինքնակրթման հարթակը

00:58 18.05.2019

Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով: «Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ  մենք կարիք ունենք հայերենով հասանելի […]

̰
«Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները». Մեսչյան

00:17 18.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչներին, որոնց կենցաղային տարրական պայմանների, այդ թվում՝ կոյուղագծի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:07 17.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում […]

̰
Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով․ Հակոբ Կարապետյան

22:38 17.05.2019

«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

̰
Երևանում մթերային խանութներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

22:28 17.05.2019

Մայիսի 17-ին` ժամը 19:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում խանութի տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը […]

̰
РБК-ի հատուկ ռեպորտաժը՝ թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների ու հայերի կարծիքների մասին

22:18 17.05.2019

Ռուսական РБК հեռուստաալիքը «Ի՞նչ է սա նշանակում» հաղորդման շրջանակներում հատուկ ռեպորտաժ է նկարահանել Հայաստանի և թավշյա հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Ռեպորտաժի հերոսները ՀՀ քաղաքացիներ են, որոնք հեղափոխությունից հետո սկսել են նոր գործունեություն ծավալել կամ բիզնես հիմնադրել ու զարգացնել այն: Նրանք նշել են, որ առանձնահատուկ փոփոխություններ չեն նկատել, բայց հույս կա […]

̰
ԳԹԿ-ի տվյալներով՝ 25 տոկոսը կտրվում է մայրենիից, 35 տոկոսը` մաթեմատիկայից. Բախշյան

22:00 17.05.2019

Մայրենի լեզվի 9-րդ դասարանի քննությունը կլինի կենտրոնացված: Դա ինչի՞ համար է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց հաղորդավար Արամ Աբրահամյանը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: «Գիտելիքների թեսթավորման կենտրոնն ամեն տարի հոկտեմբերին արտաքին գնահատում է անում դպրոցներում՝ 10-րդ դասարաններում: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունիսին ավարտում են, 95 տոկոս և ավելի բարձր գնահատական են ստանում, հոկտեմբերին […]

̰
Տիգրան Գալստյանն ու Բելառուսի մշակույթի փոխնախարարը քննարկել են համագործակցության հարցեր

21:45 17.05.2019

ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, […]

̰
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

21:34 17.05.2019

Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանի ապակին կոտրել ու մտել են տուն և գումար գողացել: Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվեց մայիսի մեկին. տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացել ու պահարանի վրա դրված զարդատուփից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Մայիսի […]

̰
Շիրակի մարզպետարանի աշխատակիցները շրջել են Գյումրիում վերակառուցվող փողոցներում

21:30 17.05.2019

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ, շարունակակական մշտադիտարկման աշխատանքների շրջանակներում, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներն այսօր եղել են Գյումրիում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերակառուցվող փողոցների շինհրապարակներում, մասնավորապես, Գերցեն փողոցում: Մարզպետարանի պատասխանատուները զրուցել են շինարարների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել են փողոցաշինական աշխատանքներին վերաբերող հարցեր: 

̰
«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտե

21:08 17.05.2019

ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրել է Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը: «Որպես զենք այս դեպքում դիտարկվում է ջրի շիշը: Առաջիկայում քննարկվելու է կալանավորման հարցը»,- հայտնել է Ալոյանը և հավելել, որ […]

̰
Գեղանիստի համայնքապետը բյուջեից 860 հազար դրամ է փոխանցել Մանկավարժական համալսարանի հաշվեհամարին

20:53 17.05.2019

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի […]

̰
Քոչարյանի պաշտպանները փորձել են մանիպուլյատիվ հնարքներով խաղալ հանրային տրամադրությունների հետ. դատախազություն

20:41 17.05.2019

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր` մայիսի 17-ի ասուլիսում հնչած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս […]

̰
ԵՊՀ-ն 100 տարեկան է. հայտնի և անհայտ փաստեր Մայր բուհի մասին

20:32 17.05.2019

Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել: SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից: Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին […]

̰
Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում

20:10 17.05.2019

Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում: Մանրամասները` ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
Արայիկ Հարությունյանը Չինաստանում քննարկել է տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը

19:50 17.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, քննարկվել է Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։ Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ […]

̰
TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու միջնորդություն. Armtimes.com  

19:43 17.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: […]

̰
Արթիկի 5-րդ դարի եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել

19:30 17.05.2019

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի: Խոնարհված եկեղեցին կառուցելու համար 30 տարի է, ինչ քաղաքն ու եկեղեցին գումարների փնտրտուքի մեջ էին: Անգամ դրամահավաք էր սկսվել: Աշխատանքները ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ արթիկցի գործարար Արմեն Մարտիրոսյանը: Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկը, մշակույթի նախարարության պահանջով, տարածքում պեղումներ են սկսվել: Եկեղեցին պատմամշակութային կառույց է և […]

̰
ՀՔԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարությանը

19:26 17.05.2019

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել` կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի արած հայտարարության հետ: Ներկայացնենք ՀՔԾ պարզաբանումն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես […]

̰
Ռուսաստանն ունի անհրաժեշտ լծակները նոր էսկալացիա թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան

19:06 17.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր […]

̰
Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

18:54 17.05.2019

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Բելառուսի մշակույթի […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

18:19 17.05.2019

Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

̰
BACK_TO_TOP