TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել երեք անձի

16:55 13.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի: ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի […]

̰
Եթե բնակիչները չհամաձայնեն, իրենց շենքի վերելակը չի փոխվի. փոխքաղաքապետ

16:48 13.05.2019

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ասուլիս է հրավիրել: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի բազմահարկ շենքերում հնամաշ վերելակները փոխելու ուղղությամբ: Սարգսյանի խոսքերով` մշակվում է ծրագիր, որը շուտով կներկայացվի կառավարությանը: Լրագրողներ – փոխքաղաքապետ բուռն քննարկումը սկսվել է այն ժամանակ, երբ Սարգսյանն ասել է, որ նոր վերելակներ ունենալու համար […]

̰
Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող գտնեն իրական մեղավորներին. Լևոն Քոչարյան

16:40 13.05.2019

«Ես հույս ունեմ, որ առնվազն խափանման միջոցը կփոխվի»,- մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը եկել էր մասնակցելու հոր դատավարությանը: Հարցին` արդյո՞ք վստահություն ունի դատական համակարգի նկատմամբ, նա պատասխանեց, որ վերջին ամիսներին տեղի ունեցած սխալ որոշումները հաշվի առնելով` կապված հոր կալանքի հետ, այնքան էլ չի վստահում դատական […]

̰
Հերթական վիճաբանությունը Ռոբերտ Քոչարյանի առաջին նիստի ընթացքում

16:22 13.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական նիստի ժամանակ ևս մեկ միջադեպ գրանցվեց: Վիճաբանությունը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակցի և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջև։ Աջակիցները թույլ չէին տալիս, որ Սեդա Սաֆարյանը մտներ դատարանի դահլիճ: Ավելի վաղ հայտնել էինք` Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ […]

̰
Ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք. Փաշինյանը՝ РБК-ին

16:05 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ինչ է փոխվել իր ընտանիքի կյանքում: Հարցին՝ ո՞վ է այստեղ՝ ՀՀ կառավարական առանձնատանը տնտեսությունը վարում, Փաշինյանը պատասխանել է. «Դե, հասկանալի չէ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, քանի որ ամեն ինչ խառնվել է: Մեր կյանքի նախորդ փուլում ամեն ինչ պարզ ու […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին՝ թագադրվելու առթիվ

15:57 13.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)՝ թագադրվելու առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա կառավարման ներքո Թաիլանդը կշարունակի անշեղորեն զարգանալ, իսկ Հայաստանի և Թաիլանդի միջև բարեկամական կապերը ավելի կխորանան և կամրապնդվեն:

̰
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկի մոտ գտնվող հայկական եկեղեցում

15:50 13.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Ըստ մեզ հասած նոր տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա սուրբ Ղազար կղզում: Սուրբ Ղազար կղզին պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այն գտնվում է […]

̰
Փաշինյանը, իբրև ծնող, վարչապետության օրոք դպրոց գնացե՞լ է. РБК

15:48 13.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարական առանձնատանը՝ ընտանեկան միջավայրում, հյուրընկալել էր РБК-ի լրագրողին: Զրույցի ընթացքում ներս մտավ դուստրը՝ Շուշանը, ու հայերեն բարևեց հյուրերին: «Ռուսերեն չգիտե՞ս»,- Շուշանին դիմեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողն էլ հայերեն պատասխանեց. «Բարև ձեզ», ապա խոստովանեց՝ սա այն ամենն է, ինչ իրենք գիտեն հայերեն: Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այս նոր կյանքը, Շուշանը բացասական պատասխան […]

̰
Բազմաթիվ աշխատողներ ունեմ, որ ուզում եմ փոխարինել. Արսեն Թորոսյան

15:43 13.05.2019

«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆեսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

15:40 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել: Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ […]

̰
Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

15:38 13.05.2019

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերոջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա […]

̰
Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար

15:30 13.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկաններին իրեն հարվածելու համար։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

̰
Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Լյուքսեմբուրգում, հիացել տեսարժան վայրերով. հաղորդում է SHANTNEWS-ի թղթակիցը

15:17 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից հայտնում է, որ վարչապետը հանդիպումից հետո մի փոքր շրջել է Լյուքսեմբուրգով, քայլել քաղաքապետարանի ուղղությամբ, որտեղ արարողակարգային կարճ հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի քաղաքապետի հետ: Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ […]

̰
Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում, Պորոշենկոն՝ Զելենսկու փոխարեն և այլ ինտրիգներ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում

15:10 13.05.2019

Հայաստանի վարչապետն այսօր կարող է հանդիպել Ադրբեջանի նախագահին, կարող է և չհանդիպել։ Նրանք երկուսն էլ մասնակցելու են ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ու Նիկոլ Փաշինյանը նախապես ասել է, որ հանդիպում նախատեսված չէ, բայց եթե պատեհ լինի, կզրուցի Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց եթե [պատահաբար] հանդիպենք, չեմ բացառում, որ մի քանի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մեկնարկել է հրմշտոցով ու լարված իրավիճակով

14:52 13.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Նիստին Ռոբերտ Քոչարյանը ևս ներկա է: Դատարանում է նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մինչ դատական նիստի […]

̰
Վերելակների համար վճարը կավելանա 20-30 տոկոսով. փոխքաղաքապետ

14:46 13.05.2019

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` խոսել է այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի բազմահարկերում գործող վերելակների փոխման ուղղությամբ: Սարգսյանի խոսքերով` ծրագիր է, որը մշակվում է, շուտով կներկայացվի կառավարությանը. «Խոսքը գնում է ավելի քան 30 մլրդ դրամի մասին, մինչև 3000 վերելակների տոտալ փոխարինման ֆոնդն է սա: Երևանի բյուջեն 31 մլրդ է: […]

̰
Հեղափոխության ժամանակ խնդիր ունեինք «դուրս գալ» Ազատության հրապարակից. Նիկոլ Փաշինյան

14:37 13.05.2019

«Դուք ունեիք ժողովրդի ավելի քան 90 տոկոսի աջակցությունը: Այժմ հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն է այդ աջակցության տոկոսը»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցով է դիմում РБК-ի լրագրողը: Փաշինյանը պատասխանում է. «Ես չեմ ստուգել, բայց կարծում եմ՝ ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, քանի որ վստահ եմ՝ ես մարդկանց հետ ազնիվ եմ, մենք աշխատում ենք բոլորի համար […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է նախարարների մակարդակով հանդիպմանը

14:31 13.05.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը: Հիմա նա մասնակցում է նախարարների մակարդակով հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:  

̰
«ԿամԱԶ»-ների և 24 աղբատար մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեն հայտնաբերվել. Կարապետյան

14:10 13.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ Երևան դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երևան քաղաքի դատախազությունում: «Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ […]

̰
Անձնապես Վլադիմիր Պուտինի կողմից որևէ ճնշում չեմ զգացել. Նիկոլ Փաշինյան

14:08 13.05.2019

«Դուք հաճախ եք լինում Մոսկվայում, հաճախ եք հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Վլադիմիր Պուտինը Ձեր պաշտոնավարման օրոք ոչ մի անգամ չի եղել Հայաստանում»,- РБК-ի հետ լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. «Դե, հուսով ենք՝ այս տարի հոկտեմբերին կժամանի»: Հարցին՝ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ զգո՞ւմ է կամ զգացե՞լ […]

̰
Չապացուցված, արդյունք չտվող մեթոդները պետք է արգելված լինեն Հայաստանում. Արսեն Թորոսյան

14:04 13.05.2019

«Մենք ուզում ենք մեր բժշկական ցանկից հանել այնպիսի մասնագիտություններ, որոնք ապացուցված չեն, որ որևէ կերպ օգնում են հիվանդներին»,- մայիսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է նայել, թե մինչ այդ ինչքան նման մասնագետներ են պատրաստվել ուսումնական հաստատությունների կողմից: «Որևէ չապացուցված, արդյունք ցույց չտվող մեթոդ, լինի դիագնոստիկ՝ վերջացրած ինչ-որ […]

̰
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը

13:58 13.05.2019

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ մահացել է բեմադրիչ, մանկավարժ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և ԵԹԿՊԻ երկարամյա դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը։

̰
«Շնոր-հա-կա-լութ-յուն» Լյուքսեմբուրգի վարչապետը մի քանի փորձից հետո չկարողացավ արտաբերել բառը

13:38 13.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացրել է` Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լյուքսեմբուրգ: Նիկոլ Փաշինյանին ընդունել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը: Հատկանշական է այն, որ ջերմ ընդունելությունից հետո, ձեռքսեղմման ժամանակ Լյուքսեմբուրգի վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես կարող է ասել «շնորհակալություն» բառը հայերեն: Նիկոլ Փաշինյանը հայերենով արտաբերեց «շնորհակալություն», իսկ Լյուքսեմբուրգի վարչապետը անգամ մի քանի փորձից հետո […]

̰
Տեսականորեն կարելի է ասել՝ աշխարհի ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը. Փաշինյան

13:23 13.05.2019

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան […]

̰
Եթե պարզվի, որ բուժաշխատողի կողմից եղել է անփույթ վերաբերմունք, պետք է ունենա իրավական հետևանքներ. Արսեն Թորոսյանը՝ Մալայանի կենտրոնի դեպքի մասին

13:16 13.05.2019

Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ է, իրականությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ուրբաթ օրվա տվյալներով` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: «Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի […]

̰
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

13:12 13.05.2019

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը […]

̰
Անձի առևանգում, յուրացում, շորթում. մայիսի 10-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 120 դեպք

13:05 13.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 120 դեպք, այդ թվում՝ 13-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, խարդախության 18, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի 12, թմրամիջոցի հայտնաբերման 7, սպանության սպառնալիքի 6, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման […]

̰
Այլ բան չի մնացել կպնելու, նորից որոշել եք վերադառնալ «Գարդասիլին». նախարարը զայրացավ

12:52 13.05.2019

«Հայաստանը շարունակելու է իր քայլերը «Գարդասիլ» պատվաստանյութի ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որևէ կերպ հիմնավորված չեն եղել»,- մայիսի 13-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին: «Գարդասիլի» մասին հարցը նախարարին դուր չեկավ, նշեց, որ պատասխանում է վերջին անգամ և […]

̰
Արարատ լեռան ստվերում. մեքսիկացի բլոգերի տպավորությունները Հայաստան աշխարհից

12:52 13.05.2019

Մեքսիկացի հայտնի գործարար, բլոգեր Դեբի Բըրդը նախորդ շաբաթ Հայաստան այցելությունից հետո ծավալուն և գեղեցիկ հոդված է հրապարակել Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոսությանը: Հոդվածում բլոգերը նշում է, որ Հայաստանը գտնվում է Կովկասի լեռնային շրջանում, Ասիայի և Եվրոպայի միջև. հրաբուխների, եկեղեցիների և հնագիտական գանձերի երկիր Հայաստանը մշակույթների և պատմությունների հետաքրքրաշարժ համադրություն […]

̰
Հայաստանը գրավել է «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությանը

12:44 13.05.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մայիսի 11-ին Հայաստան է ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ, այցելել են Մայր Աթոռ […]

̰
BACK_TO_TOP