TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ կհնչի Ռուսաստանում

12:34 13.05.2019

Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում մայիսի 27-ին տեղի կունենա արդի հայ կոմպոզիտորական դպրոցի լեգենդ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, որի շրջանակներում Ռուսաստանում առաջին անգամ կհնչի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը՝ նվագախմբի ու երգչախմբի համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ և Եզրաս […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով. Արսեն Թորոսյան

12:27 13.05.2019

Կա՞ արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում: Ըստ գործող նախարար Արսեն Թորոսյանի` այս հարցը տրվում է բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Իրենք բացառում են, մինչդեռ Արսեն Թորոսյանը չի բացառում կոռուպցիայի առկայությունը՝ միևնույն ժամանակ հստակություն մտցնելով: Այս մասին նախարարը լրագրողներին ասաց մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ: «Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: […]

̰
Հոգեբուժության մեջ հիվանդի նկատմամբ ուժ գործադրելը երբեմն անհրաժեշտ է լինում հենց հիվանդի առողջությունը պահպանելու համար. նախարար

12:20 13.05.2019

«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»,- մայիսի 13-ին,  ամփոփելով աշխատանքային պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը կարևորեց հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային […]

̰
Անկարելի է հակադրել ՀՀ և Արցախի շահերը. Գևորգ Գորգիսյան

12:12 13.05.2019

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ անկարելի է իրար հակադրել ՀՀ և Արցախի շահերը: «ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է աշխատեն իրար նկատմամբ մեծ հարգանքով, անգամ եթե ամենավատ սցենարով` Արցախում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»,-ասել է Գևորգ Գորգիսյանը:

̰
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը վերացական եմ համարում. Գևորգ Գորգիսյան

12:12 13.05.2019

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ բավական վերացական է համարում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված մտքերը: «Այնտեղ հնչեցված մտքերի մեծ մասը կապ չունեն ներկա կառավարության հետ, բացի այդ, շատ լուծումներ դեռևս հանրությունը չի զգում»,- ասել է Գորգիսյանը:  

̰
Լիանա Ազիզյանը՝ ՀԾԿՀ մամուլի քարտուղար

12:10 13.05.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Լիանա Ազիզյանին նշանակել է հանձնաժողովի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

̰
Նոր մանրամասներ Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

12:05 13.05.2019

Մայիսի 12-ին` ժամը 16:40-ին, ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 08։30-ի սահմաններում Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ […]

̰
Մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:58 13.05.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15  բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ն՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ ժամը […]

̰
Պետք է խելագար լինել չհասկանալու համար. Ռուբեն Ռուբինյանը` Արցախից հնչած հայտարարությունների մասին

11:55 13.05.2019

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Արցախի հանրությունը լավ է ընդունում ՀՀ իշխանություններին, հնարավոր է, որ ինչ-որ ուժեր փորձեն Արցախը դարձնել պլատֆորմ ՀՀ իշխանության դեմ պայքարելու համար, սակայն այդպիսի միտումներ չկան: «Եթե նման միտումներ լինեն, Արցախի իշխանությունը բնօրրանում կխեղդի»,- ասել է  Քոչարյանը՝  ավելացնելով, որ այն ուժերը, որոնք կփորձեն […]

̰
ԲՀԿ-ն չի քննարկել Քոչարյանի ալյանսին միանալու հարցը. Իվետա Տոնոյան

11:46 13.05.2019

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է և ունի սեփական օրակարգը, որևէ քաղաքական ալյանսի միանալ չի պատրաստվում»,- ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը` նշելով, որ իրենք չեն քննարկել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ալյանս կազմելու նախաձեռնությանը միանալու հարցը:  

̰
Ավտովթար Վայք-Գոմք ավտոճանապարհին. կա զոհ

11:45 13.05.2019

Մայիսի 13-ին` ժամը 08:21-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, […]

̰
Մենք չունենք վունդերկինդ նախարարներ. Իվետա Տոնոյան

11:40 13.05.2019

ԱԺ-ում ընթացող ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրինագծի քննարկումն էր նախորդ շաբաթ ԲՀԿ-ի համար առավել կարևոր: «Մենք դեմ քվեարկեցինք, քանի որ ոչ մի հիմնավոր բացատրություն չկար, և 12 նախարարություն պարունակող կառավարության կառուցվածքում կան նախարարություններ, որոնք շատ բազմապրոֆիլ են, և մենք չենք ունենա վունդերկինդ նախարարներ»,- ասել է Տոնոյանը: Հարցին, […]

̰
Այնթապի բնակիչը դաշտում խողովակով, մահակով ծեծել ու սպանել է 30-ամյա հղի կնոջը. առաջադրվել է մեղադրանք

11:37 13.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչն Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ […]

̰
«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպաններն այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել. «Փաստինֆո»

11:23 13.05.2019

Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ, և մասնակցելո՞ւ են նիստին, թե՞ ոչ։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան […]

̰
Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ

11:09 13.05.2019

ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն: STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետականչափորոշիչները կվերանայվեն ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։  Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. կատարվում են շինաշխատանքներ

11:00 13.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից […]

̰
Մխիթարյանը շնորհավորել է Օբամեյանգին

10:33 13.05.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական մեդիայում շնորհավորել է թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգին` Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու առիթով: Լավագույն ռմբարկու կոչումն Օբամեյանգը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ:  

̰
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Արա Աբրահամյանին

10:10 13.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին: Աննա […]

̰
Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է. խոստովանություն նախարարից

09:48 13.05.2019

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կրստեր դստեր հետ լուսանկար է հրապարակել: Հատուկ նրանց համար, ովքեր երեք կամ ավելի դուստր ունեն, նախարարը  գրել է. «Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է, մտածեցի ասեմ՝ իմանաք»: Ի դեպ, նախարար Արշակյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումներ նրա դուստրերի մասին: Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:30 13.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-12:00 Մարգարյան 1-ին նրբ. 2 շենքը, 10:30-12:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 6-րդ մուտքը, 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բյուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

08:45 13.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի հետ կապված պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]

̰
Ինչպե՞ս ստացվեց, որ 40 հա-ը դարձավ 40 հազար հա. Արարատի մարզպետն՝ իր՝ աղմուկ առաջացրած սխալի մասին

23:59 12.05.2019

«Խոսքը չէր վերաբերում հակակարկտային կայաններին, խոսքը վերաբերում էր կաթիլային ինտենսիվ այգիներին» – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հիշեցմանը, թե դժվարացել է պատասխանել վարչապետի այն հարցին, թե քանի հեկտարի մասին է խոսքը: Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր մտքում ունեցել է 40 հա, բայց այնպես է ստացվել, որ արտաբերել է 40 […]

̰
ՊԵԿ նախագահին կհարցնե՞ք, թե մաքսային ո՞ր կոդի տակ են ներմուծելու կոկորդիլոսի ձուն. Գարիկ Սարգսյան

23:30 12.05.2019

Ասվել է, որ մարտին հողատարածքը հաստատվել է, ի՞նչ փուլում է գործընթացը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Հեռանկար»-ի տաղավարում հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը․ «Ներդրողն ու Դաշտավան համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ունեն, խոսքը գնում է մոտ 20 հա հողատարածքի մասին, եղել է համայնքում հանրային լսում: Այս պահին այդ հողակտորը գտնվում է փորձաքննության փուլում, ներկայացված է ԲՆ»: Կոկորդիլոսը սողո՞ւն […]

̰
Ոչ ազգականին էլեկտրոնային փոստս չեմ վստահի. Արարատի մարզպետը՝ պաշտոններում հարազատներին նշանակելու մասին

23:00 12.05.2019

«Հեռանկար»-ի տաղավարում՝ հարցազրույցի ժամանակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել այն հանգամանքը, որ որոշ պաշտոններում նշանակել է իր ազգականներին: «Այո, հիմնականում հայեցողական պաշտոններում են: Ասեմ ավելին՝ էս պահին Արարատի մարզպետարանում ունենք 8 թափուր հաստիքներ՝ վարչության պետեր, բաժնի պետեր, առաջատար մասնագետներ: Եթե ես ցանկանայի իմ բարեկամներով համալրել մարզպետարանի աշխատակազմը, արդեն տևական ժամանակ նման թափուր հաստիքներ մենք […]

̰
Արարատի մարզպետը դարձյալ անդրադարձել է մորաքրոջ հարսի հետ կապված պատմությանը

22:15 12.05.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է մորաքրոջ հարսի հետ կապված պատմությանը: Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Ավշարի դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, հենց դրա համար էլ նշանակվել է: «Այդ պատմությունն ի սկզբանե: Խոսքը գնում է Ավշարի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած անձնավորության մասին, որը բացարձակ կապ չի ունեցել ինձ հետ: Նույնիսկ տասներորդական ազգակցական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին

21:58 12.05.2019

Մայիսի 13-ից 14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով […]

̰
Այդ մրցույթի հետ կապ չունեմ․ Գոհար Հարությունյան

18:54 12.05.2019

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ընկերներ!!!! Երեկվանից բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր եմ ստանում երեկվա գեցեցկության մրցույթի հետ կապված: Ուզում եմ ասել, որ այդ մրցույթի հետ ԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ!!!! Միսս Տիեզերք Արմենիա և Միսս Աշխարհ Արմենիա մրցույթների լիցենզիաներն արդեն վճարված են և ազգային մրցույթները կկայանան հուլիսի 1-15-ը։ Ինչու՞։ Ոչ թե ինչ-որ մեկին […]

̰
Անահիտ Բախշյանը «Սանիթեքին» գրողի ծոցն է ուղարկել

18:45 12.05.2019

Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի թաղամասերից մեկի աղբահանության խնդրին։ «Գրողը տանի Սանիթեքին, քաղաքապետարա՛ն, Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցու դիմաց կուտակված այս աղբի սարը ե՞րբ եք վերացնելու, վաղուց Երևանն այսքան աղտոտված չի եղել»,-ասված է գրառման մեջ։    

̰
Սուպերվարչապետություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև խորհրդարանին. Սուրեն Սահակյան

16:40 12.05.2019

«Սուպերվարչապետություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև խորհրդարանին: ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, սարսափազդու կառույց չէ, շատ հետաքրքիր կառույց է»,- ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Սուրեն Սահակյանը նշել է, որ ԱԱԾ-ի լիազորություններն օրենքով հստակ սահմանված են, և իր մոտ տպավորություն է, […]

̰
Երևանից մեկնած միկրոավտոբուսը Ստավրոպոլում կողաշրջվել է․ կան տուժածներ

15:35 12.05.2019

Երևանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրին կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է rusarmninfo.ru-ն՝ հղում անելով երկրամասի ԱԻՆ լրատվական կենտրոնին։ Nissan Elgrand-ի վթարը տեղի է ունեցել անիվներից մեկի վնասման հետևանքով։ Մեքենայում եղել է 8 մարդ։ Հաղորդվում է 3 տուժածի մասին։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

̰
BACK_TO_TOP