15:15 12.05.2019
Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման: Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի […]
14:31 12.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը խոսել է ՀԴՄ կտրոնների մասին: Նա նշել է, որ ՀԴՄ կտրոն չի տրվում, եթե կա ստվերային շրջանառություն. օրինակ՝ սահմանին մաքսանենգությունը դադարեցնելու դեպքում տնտեսվարողներն իրենք շահագրգռված կլինեն ՀԴՄ-ները ցույց տալ: Նա նաև խոսել է զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին և նշել, որ […]
14:05 12.05.2019
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան […]
13:47 12.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար […]
12:19 12.05.2019
2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար: Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում […]
10:27 12.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. […]
10:11 12.05.2019
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով ուղերձ է հղել։ «Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն […]
09:21 12.05.2019
Ամառն ուր որ է՝ կհասնի, իսկ լրահոսը նախազգուշացնող է: Օրերս ձերբակալվեց զբոսաշրջային մի ընկերության աշխատակից. Նա ամրագրումներ էր արել Հայաստանի ու արտերկրի հյուրանոցներում, իբր կազմակերպել նրանց հանգիստը, իսկ իրականում հափշտակել էր խոշոր չափի գումար: Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ միջազգային վիճակագրությունն ես թերթում. միայն նախորդ տարի աշխարհում 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից։ Ինչպես անել, […]
23:32 11.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչքանով կարող է գործարարներին վանել այն հագամանքը, որ մարզերոմ կազմակերպվող տնտեսական համաժողովներն, այսպես ասած, քաղաքական անուն ունեն: Արարատի մարզի դեպքում, օրինակ, այն կոչվել է՝ «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի»: «Շուրջ մեկ տարի է, ինչ Արարատի մարզում աշխատում եմ մարզպետի կարգավիճակով: Գործարարների հետ հանդիպման ժամանակ […]
23:06 11.05.2019
Ստեփանավանի անտառտնտեսությունում միայն հունվար-փետրվար ամիսների ընթացքում միևնույն անձանց կողմից շուրջ 100 ծառ է հատվել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանների ու ՀՀ ոստիկանության՝ մայիսի 10-ին բացահայտած դեպքերի լուսաբանման արդյունքում: Թե որքան կոճղ է ավելացել անտառներում այս ընթացքում՝ դժվար է հստակ սահմանել, սակայն, մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բնապահպանների ու իրավապահների կողմից հայտնաբերված […]
22:50 11.05.2019
«Այս տարի ես ինձ չեմ պարգևատրել, աշխատավարձն էլ չեմ բարձրացրել», – «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային. Հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է Գարիկ Սարգսյանին, թե որքանով է մարզպետը հաստատում այն հանգամանքը, որ մարդը հետաքրքրվում է իր աշխատավարձով, երբ «ձախ» եկամուտներ չունի: «Միանշանակ, այդպես է: Մենք բոլորին ցույց ենք տալիս, բաց […]
22:34 11.05.2019
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է պարգևատրումներին. «Հեղափոխությունից հետո ես տեսել եմ, թե ինչպես են լավ մասնագետները խուսափում պետական ծառայության անցնել և փաստարկներից մեկը աշխատավարձի ցածր մակարդակն էր: Ես չէի ասի, որ 400 հազար դրամ տալով՝ մենք կոռուպցիայից զերծ ենք պահում մարդկամց: Պետք է կոռուպցիայի դեմ […]
21:55 11.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին և իրենց մտահոգությունը հայտնել, որ Արագածոտնի մարզի […]
21:41 11.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, որ պետական բյուջեի եկամուտները 20 %-ով աճել են. «Մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ շարունակելու ենք քաղաքական գործունեությունը: Պետք է խոստովանեմ, որ բյուջեի համեմատական չեմ արել, […]
21:13 11.05.2019
«Ես անկախ հակակոռուպցիոն մարմինը տեսնում եմ որպես սահմանադրական անկախություն ունեցող մարմին: Փորձագիտական մի շարք շրջանակներում ասում են՝ սուպերկառույց է, սակայն եթե դրա վրա տարածենք վերահսկողություն, ապա այդպես չի լինի»,- ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նա նշել է, որ կողմ է այդ կառույցի ստեղծմանը, սակայն կառույցը […]
21:00 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, […]
20:47 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով այցի օրակարգը: Նշվում է, որ Լյուքսեմբուրգի […]
20:34 11.05.2019
«Հիմնականում մրցույթները թեժ են անցնում, մի քանի թեկնածուներ են լինում: Իհարկե, նախկինից եկած իներցիայով փորձում են գալ, մարդկանց մեջտեղ բերել, որոնք կլուծեն իրենց համար հարցերը, մենք էլ հորդորում ենք գնալ, մասնակցել մրցույթին: Հավասար պայմանների դեպքում, նախապատվությունն արդեն դպրոցի տնօրենինն է, թե որ ուսուցչին նախապատվություն կտա», – ասել է Գարիկ Սարգսյանը: Մարզպետը խոսել է նաև այն […]
20:22 11.05.2019
Շուրջ 9 ժամ տևած մրցույթի արդյունքներով՝ նորից ՇՊՀ ռեկտոր չի ընտրվել։ Ռեկտորի թեկնածուները 4-ն էին: Նախ փակ և գաղտնի քվեարկությամբ 4 թեկնածուներից առավելագույն, բայց հավասար 6-ական ձայն ստացան Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը, որից հետո հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլ, սակայն երկու թեկնածուից ոչ մեկը չստացավ, ըստ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելիի՝ 13 ձայնը։Անդրանիկ Սարգսյանի […]
20:11 11.05.2019
Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մյասնիկյան պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրաերթից հետո հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС […]
19:30 11.05.2019
Մայիսի 3-ին տեղեկեւթյուն էր ստացվել, որ Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնում ապօրինի հատվել են տարբեր տրամաչափի և տեսակի տասնյակ ծառեր: Մայիսի 10-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.15-ին, բաժին են ներկայացվել 23-ամյա Հակոբ Ա․-ն և 24-ամյա Միքայել Գ․-ն, որոնք նույնաբովանդակ բացատրություններ են տվել, որ նախնական պայմանավորվածությամբ, […]
19:07 11.05.2019
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան կը յայտնէ, թէ […]
18:56 11.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Մյասնիկյան պողոտայում վրաերթի են ենթարկել քաղացու, ինչի հետևանքով նա մահացել է։ Դժբախտ դեպքի հետևանքով Մյասնիկյան պողոտայից քաղաքի կենտրոն իջնող ճանապարհահատվածն ամբողջությամբ խցանված է։ Վրաերթի մանրամասները պարզվում են։ Խորհուրդ է տրվում շրջանցել Մյասնիկյան պողոտան։
18:39 11.05.2019
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
18:04 11.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում ամփոփել է իր աշխատանքների մեկ տարին: «Մեկ տարվա ընթացքում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից և մեծանա անվճար բժշկական օգնությունից օգտվողների քաղաքացիների թիվը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանը հայտնել է, որ գիտի, որ դեռ անելու շատ բան կա, […]
17:42 11.05.2019
Երեկ` մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ, 66-ամյա Գ. Բ-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ […]
17:14 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված Expo ցուցահանդեսի ժամանակ փոքրիկ գորգ գործվեց համաժողովի լոգոյի պատկերով: Գորգի թելերի հատմանը մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:04 11.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար ընթացող մրցույթում բոլոր չորս թեկնածուները ներկայացրեցին իրենց բուհի զարգացման ծրագրերը, որոնք նախապես հրապարակված էին նաև բուհի պաշտոնական կայքում։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր ելույթում ներկայացրեց համալսարանի ֆինանսական խնդիրները հաղթահարելու մոտեցումները, անդրադարձ կատարվեց […]
16:28 11.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակում բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին հայ և հույն կղերականների միջև ծագած վեճին: «Այդ ամենն ունի երկար տարիների, դարերի պատմություն: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հույնը մեզ միշտ դավաճանել և նախահարձակ է եղել: Երուսաղեմի դեպքում մենք մեր իրավունքները անգամ արյան գնով կպահենք: Մենք վստահ ենք, որ […]