17:57 01.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և […]
17:55 01.05.2019
ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով […]
17:34 01.05.2019
ՀՀ կառավարության՝ մայիսի 2-ի նիստում կքննարկվի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր […]
16:12 01.05.2019
Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, իր դռները բացեց մեծերի ու փոքրերի առջև: Թեև այգու մուտքի առջև առավոտից բողոքի ցույց էր ընթանում, սակայն այն չխանգարեց փոքրիկներին վայելել կենդանիների ներկայությունը, կերակրել նրանց, նկարվել կենդանիների հետ, լսել նաև երաժշտություն: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է այգի այցելած քաղաքացիների հետ, փորձել հասկանալ նրանց տրամադրություններն ու ցանկությունները Կենդանաբանական այգու […]
16:04 01.05.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:46-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել […]
15:54 01.05.2019
Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր իրականացրել են ավանդական մայիսմեկյան երթը: Երթի մասնակիցները հիշել են, թե ինչպես էին նախկինում մի քանի օր շարունակ նշել մայիսմեկյան տոնը, Աշխատավորի օրը: Մասնակիցները դրոշներով քայլել են մինչև Մյասնիկյանի արձան և այդտեղ ավարտել են իրենց երթը, ընթացքում երգել են Կոմկուսի` ժամանակին տարածված հայտնի երգերը:
15:41 01.05.2019
Հայաստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ թվեր հնչեցրեց, մասնավորապես, որ ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտադրության մեջ 2018թ.-ին հասել է 28.5 տոկոսի, արտահանումն աճել է 20 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառությունը՝ 11 տոկոսով: Այս մասին Շանթ ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ խոսել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երբ մեկնաբան Արամ Աբրահամյանը խնդրել է մեկնաբանել` […]
15:37 01.05.2019
«Ոչ մի բան գաղտնի չի եղել, նախկին քաղաքային իշխանությունները տեղյակ են եղել, քնեցումը ձևաչափ է, որ կիրառվում է կենդանիների հանդեպ, դա որոշել է այն ժամանակվա քաղաքային իշխանությունը, հանրությանը տեղյակ չի պահվել, և որպես լիազորված մարմին հետևել ենք իրենց, բայց ոչ շատ ուշ մեր վեբ-կայքում տեղեկություն է հայտնվել դրա մասին»,- այսօր SHANTNEWSam-ի հետ զրույցում ասել է […]
15:28 01.05.2019
Անդրադառնալով Կենդանաբանական այգու տարածքում բողոքողների բարձրացրած այն հարցին, թե Ռուբեն Խաչատրյանը պարտադրել է ձիարշավարանից հեռացնել կենդանիներին ու աշխատողներին, վերջինս պատասխանել է, թե դա իր լիազորությունների մեջ չի մտնում: «Այգու տարածքում է, որը սահմանված կարգով տրված է կառավարման, և կառավարիչն ինքը պետք է հասկանա, թե ինչ է անում տարածքի հետ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, […]
15:22 01.05.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու գազանանոցի առյուծներին քնեցնելու խնդրին, հետաքրքրվել են, թե՞ նա է կոչ արել քնեցնել կենդանիներին: «Ես հիշում եմ զանգի պատճառը, որ չունեն տեղ, սնունդ, հնարավորություն, և եթե մի կառույց չունի համապատասխան մոտեցում, պիտի լինի պետական կառույցների տակ: Ես կոչ եմ արել դիմել թե՛ տեսչությանը, թե՛ նախարարություններին, […]
14:59 01.05.2019
Այսօր Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է բավարարել բողոքողների պահանջը, այսինքն՝ հրաժարվել տնօրենի պաշտոնից, ասել է. «Տնօրենի պաշտոնն այն պաշտոնը չի, որից 10 հոգու պահանջով պետք է հրաժարվել, դրա որոշող մարմինները Կենդանաբանական այգու գործունեությունը քննության առնող մարմիններն են, շուտով պատասխանը կլինի»: Ըստ նրա՝ Կենդանաբանական այգու ներսում տիրող իրականությունը ոչ մի […]
14:50 01.05.2019
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան, 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա […]
14:34 01.05.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից […]
14:11 01.05.2019
2018 թվականին աշխարհում լույս է ընծայվել 150 տեսակի նոր թղթադրամ, որից միայն 10 տոկոսն է ունեցել նախկինից լիարժեք տարբերվող դիզայն, ինչը թույլ կտա դրանց մասնակցել Թղթադրամների միջազգային ասոցիացիայի մրցույթին։ Ընտրյալների թվում է եղել նաև հայկական «50 հազար դրամ» նոր թղթադրամը։ Մրցույթի արդյունքներով, սակայն, առաջատար է ճանաչվել կանադական 10-դոլարանոց թղթադրամը, որին հետապնդել են շվեյցարական 200 ֆրանկը, […]
14:04 01.05.2019
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Վեդի քաղաքում այսօր ամփոփվեց Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը, որն արդեն պատմություն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2239777349391194
13:52 01.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց, իսկ Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ասել է, որ նորմալ է վերաբերվում ակցիաներին, եթե դրանք օրենքի շրջանակներում են իրականացվում: Նրա համոզմամբ` իր դեմ իրականացվող ակցիաների մասնակիցների թվում նաև «ուղղորդված մարդիկ» կան: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն […]
13:29 01.05.2019
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նյութ է հրապարակել մայիսյան տոներին տարածված կերակրատեսակի՝ խորովածի մասին: Հրապարակման մեջ նշվում է, որ խորովածի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ունեն բազմաթիվ ազգեր, մինչդեռ, ինչպես նշում է պարբերականը, ռուսների քիմքին ավելի մոտ է խորովածի «կովկասյան» բաղադրատոմսը: «Մենք ավելի շատ սիրում ենք խորոված՝ կովկասյան ձևով: Այն տարածվեց ռուս-թուրքական պատերազմից հետո. Ղարսի գրավումից հետո տեղի հայերը, […]
13:18 01.05.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով Աշխատանքի օրը։ «Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ […]
13:12 01.05.2019
Ինչպես հայտնի է, անցյալ երկուշաբթի լուր տարածվեց, որ Երևանի կենդանաբանական այգու բենգալյան սպիտակ վագրն անկել է: Այս մասին տեղեկացանք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: «Եկել են մասնագետներ երկու տարբեր երկրներից, առաջինը եղել է Մոսկվայի գլխավոր բժիշկը, որը հայտարարել է, որ երկու էգ վագրերը հրաշալի վիճակում են: Դրանից հետո գալիս են Լոնդոնից ինչ-որ անհայտ ծագում ունեցող […]
13:01 01.05.2019
Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած […]
12:58 01.05.2019
Հակառակորդի կրակոցից Տավուշի առաջնագծի դիրքերից մեկում վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2239742262728036 Հիշեցնենք, որ դեպքը եղել է երեկ․ ադրբեջանական կողմի կրակոցից գլխի շրջանում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են […]
12:52 01.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց: Ըստ բողոքի ակցիա իրականացնողների՝ իրենք պահանջներ, առաջարկներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին, որոնք անտեսվել են: Այգում ստուգման աշխատանքներ իրականացվել են, բայց այդ աշխատանքներից 5 ամիս անց էլ արդյունքները չեն հրապարակվել, թեև խոստացել էին, որ կհրապարակեն: «13 կետով հարուցված քրեական գործեր […]
12:17 01.05.2019
2014 թվականին Օպերային կից ստեղծվել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակը թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերելն էր, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոններ։ Թատրոնին պարբերաբար տրամադրվել են խոշոր չափի գումարներ։ «Փաստինֆո»-ն հաղորդում է, որ նմանատիպ ֆինանսական աջակցություններն անպակաս են հիմնադրամի տարբեր տարիներին կազմված […]
12:16 01.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, երբ Երևանի կենդանաբանական այգին պաշտոնապես հայտարարել է սեզոնի բացման մասին, այգու մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել այգու նախկին աշխատակիցները՝ պնդելով, որ այգու խնդիրները դեռ նոր են սկսվում: «Քաղաքապետարանի աշխատակիցների վրա էլ եմ զարմանում: Տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, այնքան հմուտ տղա է, իր հմտություններով, թե ինչ, ոնց է խաբում մինչև անգամ […]
12:05 01.05.2019
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշվում է, որ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել […]
11:54 01.05.2019
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեությունից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաները շարունակվում են: Այգու նախկին աշխատակից, կենդանիների բաժնի նախկին համակարգող Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ այգու փորձառու աշխատակիցներին ազատել են աշխատանքից: «Ես չեմ հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ, որը կապ չունի ընդհանրապես կենդանաբանական այգու և բնության […]
11:30 01.05.2019
Ազգային ժողովի ԼՀԿ խմբկացությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է վերացնել Երևանի ավագանու նիստերին լրագրողների մասնակցության սահմանափակումները։ Ներկա խնդիրներն ու նախաձեռնության հիմնավորումները ներկայացրել է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ «2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու […]
10:58 01.05.2019
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկության […]
10:28 01.05.2019
Արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: Այս մասին ասված է Աշխատանքի օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձում: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ: Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ […]
10:24 01.05.2019
Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը հայտնի […]