TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գլխավոր դատախազն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

19:00 30.04.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են գտել նաև երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում: Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ […]

̰
Ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

18:44 30.04.2019

Միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Մասնավորապես՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրի իրականացումն է, որի շրջանակում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված […]

̰
Հայերի համար Ազնավուրը սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ. Հելեն Սեգարա

18:38 30.04.2019

«Ունենալով հայ մայրիկ՝ ես մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերով: Հայերի համար նա սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ: Նրանից լույս էր ճառագում աշխարհի չորս կողմերում, նրա երգերը հավաքական հիշողության մի մասնիկն են»,- հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված` Մարսելում այսօր կայանալիք համերգից առաջ պատմել է ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան: Կյանքի վերջին տարիներին Ազնավուրը նախընտրում էր […]

̰
Քողարկված արագաչափի օգտագործման շուրջ քննարկումներ չկան. ՃՈ պետի տեղակալ

18:27 30.04.2019

««Արագաչափերի բիզնես» հասկացություն գոյություն ունենալ չի կարող: ՃՈ կողմից օգտագործող ամբողջ գույքը՝ տեսախցիկները, արագաչափերը, ինչպես նաև պարեկային ավտոմոբիլներում տեղադրված սարքավորումները  պետության սեփականությունն են, այլ բան է, որ փողոցներում տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման»,- լրագրողի հարցին ի պատասխան, թե ում է պատկանում արագաչափերի բիզնեսը, պատասխանեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը: Ոստիկանության լրատվության […]

̰
Վրաստանի հայ համայնքը կոչ է արել երկրի կառավարությանը

18:16 30.04.2019

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր կայքում հայտարարություն է տարածել «Վրաստանի իշխանությունների և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ»։ Դիմում-հայտարարության մեջ ներկայացված է 5 կոչ վրաստանյան իշխանություններին, որոնք կապված են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված թբիլիսյան միջոցառումների հետ: «Ալիք մեդիա»-ում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Վրաստանում գործող օրենսդրության […]

̰
ԱՄՆ-ն իշխանափոխությունից հետո զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին. Փոլ Ստրոնսկի

18:10 30.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի հատկացրել օգնություն թավշյա հեղափոխությունից հետո: «Փաշինյանը պետք է գործի անցնի և վերջ տա ԱՄՆ-ի հետ  քաղաքականություն խաղալը: ԱՄՆ-ը քննադատել է Քոչարյանին և Սարգսյանին 2008 թվականին, ինչը հանգեցրեց  «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օգնության տրամադրման դադարեցմանը, քանի որ Հայաստանը չկարողացավ […]

̰
Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան. Արծրուն Հովհաննիսյան

18:06 30.04.2019

«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանին տեղափոխեցինք Երևան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա վիճակը ծանր կայուն է:

̰
Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել էթիկայի սահմաններից. Գոռ Աբրահամյան

18:00 30.04.2019

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Պետական վերահսկողական ծառայության պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի՝ գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ «Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել […]

̰
Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ ջազային փառատոնը

17:55 30.04.2019

Հայը ջազում, ջազը բակում … Նույն այս կարգախոսով երկրորդ անգամ Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը: Մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը: Գյումրիի քաղաքապետարանի և «Մանուկյան» ընկերության նախաձեռնությունը ջազային հարթակների են վերածվում քաղաքի թանգարանների բակերը: Մշակույթի միահյուսում, բարձրաճաշակ երաժշտության մատուցում և ճաշակի ձևավորում. սա է, որ ջազ […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները

17:43 30.04.2019

30.04.2019թ.՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, Ա. Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առթիվ ՀՀ […]

̰
ՌԴ-ն կողմ է հակամարտության գոտիներում գերիների փոխանակությանը՝  վստահության հաստատման համար. Լավրով

17:39 30.04.2019

Հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար Ռուսաստանը կողմ է գերիների փոխանակությանը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նման դեպքերի սպառիչ մարդասիրական լուծման օգտին. աճյունների փոխանակում, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության […]

̰
Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան երկրի իշխանություններին կոչ է արել արձագանքել Էրդողանի հայտարարություններին

17:34 30.04.2019

Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-խմբ.) գրավոր դիմել է Նիդեռլանդների իշխանություններին՝ կոչ անելով մեկնաբանել ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված հայտարարությունը, հայտնում է Orer.eu-ն: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ հայերին էր մեղադրել ցեղասպանություն գործելու մեջ: Սրան ի պատասխան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ […]

̰
Երևանում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ երթևեկության հետ կապված. ՃՈ պետ

17:22 30.04.2019

«2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Այս տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսն շահագործվում է Երևանում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Լրագրողները հարց ուղղեցին` արդյո՞ք հնարավոր չէ որոշ հատվածներում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել […]

̰
Մայիսի 5-ից ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն

17:10 30.04.2019

Մայիսի 5-ին ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն, այդ թվում`այսպես կոչված «վաֆլիները» և խնդրահարույց խաչմերուկներում նորից կգծանշվեն «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և խախտողները կտուգանվեն 5000 դրամով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Եգոր Կարապետյանը հիշեցրեց, որ երբ այդ վաֆլիանման գծանշումներն արվել էին, հայտարարություն էր տարածվել, որ դա փորձնական […]

̰
ՃՏՊ-ներն ավելացել են, զոհերի թիվը՝ նվազել. ՃՈ պետն ամփոփել է 2019թ.-ի առաջին եռամսյակը

16:53 30.04.2019

2019թ.-ի առաջին եռամսյակում մոտ 88 հազարով քիչ որոշում է կայացվել վարչական տույժ նշանակելու մասին, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակը` ՃՈ պետը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու արձանագրված պատահարները: Մասնավորապես՝ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից 2018թ.-ին կայացվել է վարչական […]

̰
«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կվերսկսվի. Աշոտ Մելիքյան

16:46 30.04.2019

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրողների ներկայացրած բողոքը: «Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ, երեք տուժած լրագրողներ՝ […]

̰
Դավիթ Սանասարյանը` իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունների մասին

16:35 30.04.2019

Ի՞նչ հարաբերություններ ունի ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին լրագրողները Սանասարյանից հետաքրքրվեցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Սանասարյանի խոսքով՝ իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ: «Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, և որևիցե խնդիր չի եղել: Գործին չպետք է խառնվեն […]

̰
Գլխից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

16:31 30.04.2019

1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:

̰
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

16:18 30.04.2019

2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են, որ 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին

16:09 30.04.2019

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ ժողով է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, ներկաները քննարկել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցության վերաբերյալ հարցեր: «Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք զորահանդեսին կազմակերպության անդամ երկրների ռազմական ստորաբաժանումների մասնակցության […]

̰
Արման Թաթոյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

16:00 30.04.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմենի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, […]

̰
Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է. Նիկոլ Փաշինյան

16:00 30.04.2019

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ընդլայնված կազմով են հանդիպել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրի կառավարության դիրքորոշումը միության կազմում ընթացող բարեփոխումների և իրականացվող գործընթացների վերաբերյալ: «Մեզ համար մեծ պատիվ է նախագահել այս կարևոր միջազգային կազմակերպությունում և մեր երկրում ընդունել բարեկամական երկրների ղեկավարներին, որոնց հետ մենք […]

̰
Գյումրիում երկու եղբայրների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին

15:59 30.04.2019

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում […]

̰
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

15:41 30.04.2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

̰
Աննա Հակոբյանը դուստրերի հետ ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բացման արարողությանը

15:30 30.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր, բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Աննա […]

̰
Կովկասյան ընձառյուծը շարունակում է մնալ Հայաստանի տարածքում

15:28 30.04.2019

ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia), Կովկասի բնության հիմնադրամի (CNF – Caucasus Nature Fund) համատեղ աշխատանքների արդյունքում 2018թ. հունվարի 23-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս գտնվում է արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից: Արգելոցում ժայռերի, սնունդ հանդիսացող կենդանատեսակների առկայությունը նպաստավոր պայմաններ […]

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Իռլանդիայում

15:26 30.04.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Իռլանդիայում, որտեղ Հայաստանի Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթանում են փոխհամաձայնեցված և արդյունավետ հակածխախոտային քաղաքականությանը: Իռլանդիան միջազգայնորեն ճանաչված է որպես ծխախոտի դեմ պայքարի գործում արդյունավետ միջոցառումներ իրականացնող երկիր: Ներկայումս, Իռլանդիայի իշխանությունների կողմից իրականացվող արդյունավետ հակածխախոտային քաղաքականության շնորհիվ, երկրում ծխախոտի օգտագործման մակարդակը ամենացածրերից մեկն է […]

̰
Չենք տեսնում գնահատականներ, որ նախարարությունը պարտավոր էր իրականացնել. փորձագետ

15:24 30.04.2019

Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով, հարց առաջ քաշեց. «Վարչապետից իմացանք, որ, առանց համահարթ հարկման համակարգ ներդնելու, ստվերից դուրս են եկել  50 հազար աշխատատեղեր: Հետևաբար հարց. ի՞նչ տրամաբանությամբ ենք հիմնավորում այդ համակարգին անցումը, երբ, առանց այդ համակարգի, ստվերից դուրս են գալիս։ Երկրորդ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա-Մոլդովական-Լվովյան փողոցների խաչմերուկում

15:18 30.04.2019

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով, Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկին ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:

̰
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այցելել է ՀԱԷԿ

15:14 30.04.2019

Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Ատոմային էներգիայի  միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են […]

̰
BACK_TO_TOP