12:20 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով առաջարկվող փոփոխություններից մեկին, տեղեկացրեց, որ իրենք ևս ներկայում քննարկում են կենսաթոշակառուին տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից ազատելու հարցը: Սա առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու դժգոհությունը: Նախարարը մանրամասնեց՝ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ […]
12:15 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն […]
12:02 02.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատողներն արգելել են փողոցների մայթերին կայանած մեքենաների միջոցով շրջիկ սրճարանների գործունեությունը, և բազմաթիվ նման կետեր փաստացի փակման առաջ են կանգնած։ Այդ սրճարանների տերերն այսօր հավաքվել են կառավարության դիմաց ցույցի։ Նրանց մտահոգություններից տեղյակ էր նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, որը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի կարգավորումներում կան զավեշտալի կետեր։ Մանրիկյանի […]
11:56 02.05.2019
Տրանսպորտի նախարարության գործընկերների հետ մարզում 65 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով մարզում կատարված ու դեռ ծրագրվող աշխատանքները: «Խոսքը մոտ 6 միլիարդ դրամի մասին է: Աշխատանքներն ընթանալու են այս տարի: Երբեք նման ծավալի շինարարություն չի եղել»,- ասաց Սանոսյանը: Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերով […]
11:50 02.05.2019
«Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները: «Այսօր քննվող […]
11:47 02.05.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է մարզի տնտեսական խնդիրների ու նաև իր անելիքների մասին: «Մարզը սոցիալական առումով լուրջ խնդիրներ ունի, հեղափոխությունից հետո հսկայածավալ աշխատանք է կատարվել: Դրա մի մասը դեռևս տեսանելի չէ, հաճախ մեր բնակչությունը բողոքում է, որ դեռևս տեսանելի շատ աշխատանքներ չկան: Որոշ ոլորտներում աշխատանքները կետային չենք անում, այլ […]
11:26 02.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ Հակոբ Արշակյանը շրջել է ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք […]
11:24 02.05.2019
Կառավարության մայիսի 2-ի նիստում ներառված է 44 հարց, որից 29-ը՝ չզեկուցվող: Օրակարգային քննարկվող առաջին հարցն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծն էր: Դրանով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական […]
11:21 02.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 31, մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 14, ծեծի 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների […]
11:18 02.05.2019
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանքի կիրառմամբ: «Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր […]
11:17 02.05.2019
«Մենք առանձնացրել ենք երկու ուղղություններ, որոնցով ունեցել ենք վատագույն արդյունքներ, մեկը հափշտակությունների և բնակարանային գողությունների աճն է, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 60 տոկոս աճ: Երկրորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների աճն է 30 տոկոսով: Մահվան ելքով պատահարները 25 տոկոս աճ են գրանցել», – այսօր ԱԺ-ում ներկայացրել է Արթուր Դավթյանը: Փոխարենը դրական ցուցանիշներ են գրանցվել սպանության […]
11:03 02.05.2019
Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։ Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության […]
10:58 02.05.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է 2018թ․-ին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը: Սա նրա տարեկան զեկույցն է, որում շեշտադրում է հանցագործությունների թվի աճը՝ շուրջ 11.2 տոկոս: Բայց սա պայմանավորում է ոչ թե կատարված հանցագործությունների աճով, այլ բացահայտման արդյունավետությամբ: «Քանակական առումով աճել է, գրանցվել է 22 551 դեպք, որը 11.2 տոկոսով գերազանցում է […]
09:53 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ […]
09:38 02.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50, 50/1, 50/2, 50/4, 50/5, 54, 56, 58 շենքերը, Ն․Ստեփանյան փ. 5, 7, 9 շենքերը, Թոթովենցի փ. 7 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ․ 3, 5, 7, […]
08:57 02.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:00-21:00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի՝ Շերամի փող. մինչև Սեբաստիա փող., Տիչինայի 3-րդ նրբանցքի, Օտյան փող., Ռ. Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3, Սեբաստիա փողոցի՝ Տիչինա փող. մինչև Միքայելյան փող., Սեբաստիա 24, 24/1, 24/2, 26, 26/1, […]
00:58 02.05.2019
Օրերս Հայաստան են տեղափոխվել ԱՍԱԼԱ-ի՝ Հայ Ազատագրության գաղտնի բանակի հոգեհայր համարվող գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքները: SHANTNEWS.am-ը ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից մեկից տեղեկացավ, որ առաջիկա կիրակի՝ մայիսի 5-ին, Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուում, եկեղեցական ծեսով կատարվելու է հուղարկավորության կարգ: Գուրգեն Յանիկյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, Մեծ Եղեռնի ականատես էր: Սովորել էր Մոսկվայի համալսարաններից մեկում, հետագայում հաստատվել […]
00:25 02.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումից հետո սոցցանցերում տարածվող մեկնաբանություններին։ «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն […]
23:36 01.05.2019
«Նոր մի պահ մտնում եմ ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես […]
23:20 01.05.2019
Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվելու է բացառապես կիլոգրամով: Ի՞նչ է սա տալու լիցքավորող ընկերություններին ու սպառողներին: Կառավարության առաջարկած և խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում նշվում է, որ նախաձեռնության նպատակն է պաշտպանել վարորդների իրավունքները և ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Երևանում գազի լիցքավորման կայանի գլխավոր ինժեները պատմում է […]
22:59 01.05.2019
Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]
22:42 01.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OV 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս […]
19:44 01.05.2019
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսեց սննդամթերքի որակի մասին, որ ԵԱՏՄ շուկայում որակյալ սննդամթերք պետք է վաճառվի: Իրո՞ք մենք միմյանց անորակ սննդամթերք ենք վաճառում: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին: «Այդպիսի դեպքեր եղել են, հիմնականում մաքսանենգության հետ կապված կամ տարանցիկ, երբ փորձել են մակնշումը […]
19:30 01.05.2019
Գյումրիի Խրիմյան Հայրիկ 48 շենքի քանդել-չքանդելու հարցը 30 տարի է, ինչ լուծում չի ստանում։ Սա այն շենքն է, որը, ըստ պատասխանատուների, խոչընդոտում է Գյումրիի գլխավոր հատակագծով նախատեսված նոր ավտոճանապարհի կառուցմանը։ Մհեր Մկրտչյան և Խրիմյան Հայրիկ փողոցներն իրար միացնող ավտոտրանսպորտային նոր հանգույցի շինարարության մասին 30 տարի է` խոսում են, բայց կառուցման ժամկետների մասին որևէ հստակ որոշում […]
19:05 01.05.2019
«Աշխատիր, Հայաստան» արշավի նպատակը զբաղվածության ոլորտում առկա բոլոր ծրագրերի, նաև քաղաքականության համակարգումն է ու պետության համար ռազմավարական այն ուղղությունների կանխանշումը, որոնց ուղղությամբ պետական մարմինները, մասնավորի հետ համագործակցությամբ, անելիք ունեն: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը: Նա տեղեկացրեց՝ մայիսի 15-ին փաստաթուղթ է հրապարակվելու, որն ուղենշային է լինելու: «Դա ռազմավարություն […]
17:57 01.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսերը՝ գահը ստանձնելու առթիվ։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեկնարկած նոր Ռեյվա դարաշրջանի անվանումն ու խորհուրդը կոգեշնչեն բոլորիս՝ միավորվելու հանուն համամարդկային արժեքների և ընդհանուր ապագայի: Նախագահ Արմեն Սարգսյանը կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և […]
17:55 01.05.2019
ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ: Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները: «Հուսով […]
17:34 01.05.2019
ՀՀ կառավարության՝ մայիսի 2-ի նիստում կքննարկվի «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր […]
16:12 01.05.2019
Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, իր դռները բացեց մեծերի ու փոքրերի առջև: Թեև այգու մուտքի առջև առավոտից բողոքի ցույց էր ընթանում, սակայն այն չխանգարեց փոքրիկներին վայելել կենդանիների ներկայությունը, կերակրել նրանց, նկարվել կենդանիների հետ, լսել նաև երաժշտություն: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է այգի այցելած քաղաքացիների հետ, փորձել հասկանալ նրանց տրամադրություններն ու ցանկությունները Կենդանաբանական այգու […]
16:04 01.05.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:46-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել […]