Ամբերդի տարածքում շինաշխատանքներ են կասեցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Ամբերդի տարածքում շինաշխատանքներ են կասեցվել

20:45 28.04.2019

Ամբերդի տարածքում շինաշխատանքներ են կասեցվել։ Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը։

«Այսօր, ինչպես նախապես տեղեկացրել էի, այցելեցի Ամբերդ ամրոցի տարածք, որտեղ կասցեվել էին շինարարական աշխատանքները։

❗️❗️❗️ Այժմ գլոբալ խնդրի մասին ❗️❗️❗️

Ամբերդ ամրոցի հարակից տարածքը եւ ամրոցին հարող մշակութային հատվածի քարտեզագրումը, ըստ ինձ հասած տվյալների, վերջին անգամ կատարվել է 2013 թ․։

Վիճելի հողատարածքն ընկած է նույն տարածքի՝ ամրոցի և գերեզմանատան միջև, որը հավանաբար գերեզմանատան սկիզբն է։

⁉️ ⁉️ ⁉️ Ի Ս Կ Հ Ի Մ Ա Հ Ա Ր Ց Ե Ր ⁉️ ⁉️ ⁉️

1️⃣ Այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թ․ 300 քմ տարածքը դուրս մնաց Համալիրի տարածքից։ /Հարց՝ Կադաստրի պետական կոմիտեին/։

2️⃣ Այդ ինչպե՞ս էր, որ մինչեւ 2013 թ․ այդ հատվածը դեռ համարվում էր Համալիրի մի մասը /Հարց ՀՀ մշակույթի նախարարությանը/։

3️⃣ Այդ ինչպե՞ս 2013-17 թթ․ այդ հատվածը դուրս մնաց ընդհանուր Համալիրի կազմից /Հարց ՀՀ մշակույթի նախարարությանը, Կադաստրի պետական կոմիտեին, Արագածոտնի մարզպետարանին, Օրգովի գյուղապետարանին/ և վերջինիս «հողային կարգավիճակը» փոխվեց «արոտավայրի»։

4️⃣ Այդ ինչպե՞ս «արոտավայր» հողային նշանակություն ունեցող հողատարածքը, որն առեղծվածային ձևով ընկնում է Ամրոցի և գերեզմանատան մեջտեղում՝ փոխվում է վերջինիս հողային կարգավիճակն ու օտարվում Մարզպետարանի մշակույթային բաժնի իմացությամբ և Օրգով գյուղի ավագանու ակտիվ մասնակցությամբ։

5️⃣ Արդյո՞ք իրավունք չունենք կասկածի տակ դնելու և ՀՀ դատախազության միջոցով պարզելու այս ողջ գործարքի օրինականությունն ու իրավաչափությունը, հանցավոր անտարբերությունը մշակութային արժեքների և նրանց պահպանման նկատմամբ։

P.S. 1️⃣ Խնդրում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, Արագածոտնի մարզպետարանին, Կադաստրի պետական կոմիտեին և ՀՀ դատախզությանը՝ զբաղվել խնդրի օբյեկտիվ ու շուտափույթ լուծմամբ։

P.S. 2️⃣ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է՝ Հնագիտության ինստիտուտին և ՀՀ մշակույթի նախարարությանը արդեն իսկ քանդված ու կիսով չափ վնասված տարածքում իրականացնել պեղումներ՝ հրավիրելով նաև օտարերկրյա առաջատար մասնագետների»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:55 12.06.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

16:46 12.06.2025

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

Հունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

16:41 12.06.2025

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:36 12.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

16:30 12.06.2025

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

16:25 12.06.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...

BACK_TO_TOP