ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու, իսկ հավակնորդներից մեկի թեկնածությունը կորոշվի ԿԳՆ-ի պատասխանից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու, իսկ հավակնորդներից մեկի թեկնածությունը կորոշվի ԿԳՆ-ի պատասխանից հետո

22:15 28.04.2019

Այսօր կայացել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած  հավակնորդների փաստաթղթերի զննության ու պաշտոնապես թեկնածուներ գրանցելու  հարցը: Նիստին հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա են եղել 16-ը:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար  սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 6 հավակնորդ: Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում ևս  դիմումները հավակնորդները ներկայացրել են միայն վերջին երկու օրերին: Հոգաբարձուների խորհուրդ դիմել են վեց քաղաքացիներ՝

Սամվել Սերգեյի Ալեքսանյան,
Սուրեն Սանասարի Ավդալյան,
Արամ Վարուժանի Կարապետյան,
Վարդան Սենեքերիմի Մելքոնյան,
Անդրանիկ Նորիկի Սարգսյան,
Լուսինե Հրանտի Ֆլջյան:

6 հավակնորդից 5-ն ինքնառաջադրվել էին, իսկ ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանին առաջադրել էր ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը, որը համարվել է անվավեր, քանի որ, ըստ գործող կարգի, անհրաժեշտ է եղել ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկված դասախոսներից առնվազն 17 -ի քվեն, իսկ այս դեպքում ներկայացված է եղել 16-ի համաձայնությունը:

Խորհուրդը հայտատուների փաթեթները բացել է այբբենական հերթականությամբ: Փաստաթղթերի ուսումնասիրությունից և քննարկումից հետո խորհուրդը հավակնորդներ Սուրեն Ավդալյանի և Վարդան Մելքոնյանի թեկնածությունները չի հաստատել, քանի որ երկու  հավակնորդներն էլ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժի պահանջներին չեն բավարարել:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատել է Սամվել Ալեքսանյանի, Արամ Կարապետյանի, Լուսինե Ֆլջյանի թեկնածությունները:

Ս.Ալեքսանյանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է, Արամ Կարապետյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս է, իսկ  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը վերջերս նշանակվել է Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր, վերջինս միակ կին թեկնածուն է, որը նաև  մասնակցել էր մարտի երկուսին կայացած մրցույթին, բայց  բավարար թվով քվեներ չէր ստացել:

Նախորդ մրցույթի թեկնածուներից էր նաև Անդրանիկ Սարգսյանը, որի մասնակցությունն այս անգամ դեռ խորհուրդը չհաստատեց: Վիճահարույց հարցերի պատասխանը ստանալու համար հավակնորդի փաստաթղթերն ուղարկվելու են ԿԳՆ, որից հետո կորոշվի նրա թեկնածությունը հաստատելու կամ մերժելու հարցը:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կկայանա մայիսի 11-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

11:57 12.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածներ չկան

Օգոստոսի 12–ին, ժամը 08։13–ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Առինջ գյուղի կամարի մոտակայքում բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ ...

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

11:52 12.08.2025

«Միլանի» նախկին ավագին զրկել են վարորդական իրավունքից

«Միլանի» նախկին ավագ Դավիդե Կալաբրիային Իտալիայի ճանապարհատրանսպորտային ոստիկանները զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ոստիկանները Բրեշիա քաղաքի մոտակայքում 28-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են նրա՝ հեռախոսից օգտվելու պատճառով և վերցրել են Կալաբրիայի վարորդական իրավունքը։ Իտալիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի նոր փոփոխության համաձայն՝ վարելիս հեռախոսով զբաղվելը նախատեսում է 2 ամսով վարորդական իրավունքից […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

11:44 12.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

11:38 12.08.2025

Արեգակի վրա տեղի է ունեցել երկու հզոր բռնկում

Օգոստոսի 12-ի գիշերը տեղի են ունեցել նախավերջին աստիճանի երկու ուժեղ արևային բռնկումներ, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «4168 արևային բծերի խմբի (N03W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում, որը տևել է 34 րոպե, այնուհետև 4168 արևային բծերի խմբի (N05W89) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.8 բռնկում, որը տևել է ինը րոպե», – հաղորդել է ինստիտուտը։ […] ...

BACK_TO_TOP