17:26 01.06.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի «Անգլիական» այգում կազմակերպվել է «Մանկական գրքի փառատոն»: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է փառատոնի բացմանը, շնորհավորել ու երեխաների համար ընթերցել Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը:
17:20 01.06.2024
Այսօր կայացել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական առաջին համաժողովը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսկերպ նպատակ ունի տարածել և խթանել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը դպրոցներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:28 01.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ: Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։ Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։ «Նախարարության ներկայացուցիչները երեխաների […]
16:17 01.06.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար:
16:06 01.06.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ ազատազրկված անձանց և նրանց երեխաների մասնակցությամբ իրականացվել է մեկօրյա խմբային հոգեբանական աշխատանք և միջոցառում։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, նմանատիպ ձևաչափով միջոցառում ազատազրկված անձանց համար կազմակերպվում էր առաջին անգամ։ […]
15:55 01.06.2024
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ 2023 թվականին կոմիտեին պետական բյուջեով հատկացվել է 22,9 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 17,7 մլրդ դրամ կամ 77,4 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 1 մլրդ 881 մլն դրամի չափով ֆինանսավորվել են մի շարք ծրագրային […]
15:46 01.06.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Լոռու մարզի Քարկոփ բնակավայր: «Այսօր այցելել եմ Քարկոփ բնակավայր, որն աղետի առաջին օրն ամբողջությամբ ջրածածկվել էր, իսկ բնակիչները տարհանվել էին։ Բնակավայրում արդեն իրականացվում են տիղմից մաքրման աշխատանքներ։ Զրուցել եմ բնակիչների հետ, քննարկել ենք վնասները։ Պատասխանել եմ նրանց հուզող հարցերին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և […]
15:25 01.06.2024
Աղետի գոտում աշխատանքները շարունակվում են: Փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել Տավուշում ընթացող աշխատանքներից:
15:17 01.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում հունիսի 1-ին կեսօրից […]
15:09 01.06.2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները: Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, […]
14:40 01.06.2024
Երկաթգծի վերականգնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Աղետի գոտի, օր 7: Երկաթգծի վերականգնողական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ այդ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գնել Սանոսյանը:
14:10 01.06.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետ Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել:
13:52 01.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչ է մասնակցել: Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր […]
13:41 01.06.2024
Մայիսի 24-ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ: Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարարական հենասյուներ վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքները անձանցից վերցնում, տեղափոխում են Մասիս և շուկայականից էժան գնով վաճառում: Տեղեկությունները ստուգվեցին հնարավորինս արագ, ինչի շնորհիվ արդյունք ստացվեց նույն օրը: Պարզվեց, որ 34-ամյա մասիսցի […]
13:23 01.06.2024
Հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) […]
13:14 01.06.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջ առողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և Ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական […]
13:07 01.06.2024
Մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվել է հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել էր, թե քիչ առաջ տան վրա հարձակում են գործել, մոտները կարծես զենք կա: Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Բամբակաշատ: Պարզվում է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը […]
08:12 01.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]
22:53 31.05.2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 31-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց […]
22:27 31.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները: Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` […]
22:10 31.05.2024
Վարչապետի որոշմամբ՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:
21:24 31.05.2024
Մայրաքաղաքում մանկապարտեզները հիմնանորոգվում ու էներգարդյունավետ են դառնում: Հունիսի 1-ին ընդառաջ Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առաջ: Արաբկիրի այս մանկապարտեզն ունեցել է վատ պայմաններ, վերանորոգումից հետո մանուկներն ու մեծերն այլևս վառ գույների միջավայրում կլինեն: Մայրաքաղաքի մանկապարտեզներին նոր շունչ ու գույն են տալիս Երևանի քաղաքապետարանը՝ Եվրամիության գործընկերների, միջազգային այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Երևանի էներգարդյունավետության […]
21:16 31.05.2024
Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան […]
21:07 31.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Էրեբունի փ․ 25, 27, 31, 35 շենքեր, Նուբարաշեն թաղ. 30, 34 փողոցներ և 36փ. 1-23 առանձնատներ, 11։00-17:00 Բուզանդի փ. 89-91 շենքեր,Նորագյուղ 1-369 առանձնատներ, Իսահակյան փ. 28 շենքը Կորյունի փ. 19ա, 23 […]
20:50 31.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) 9-րդ միջազգային համաժողովին: Կանանց ներգրավվածությունը, խթանումը կարևորելով առողջապահական, կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտում` համաժողովը մեկ հարթակում համախմբել էր պետական և հասարակական կառույցների ներակայացուցիչներին` երկխոսության կամուրջ ստեղծելու նպատակով: Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական այն ծրագրերը, որոնք ուղղված են կանանց առողջության պահպանմանը, մոր և մանկան առողջությանը, […]
20:28 31.05.2024
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է մայիսի 30-ից հունիսի 1-ը Փարիզում ընթացող «Paris-Philex 2024» երկամյա հեղինակավոր ֆիլատելիստական ցուցահանդես-տոնավաճառին։ Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության կողմից կազմակերպված այս տոնավաճառին «ՀայՓոստ» ընկերության պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ՝ ներկայանալով առանձին տաղավարով և ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական մշակութային ժառանգությունը, հայոց այբուբենը պատկերող, ինչպես նաև տարբեր խորագրերի ներքո կազմված հայկական ֆիլատելիայի […]
20:20 31.05.2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Անմիջապես ձեռնարկվել են […]
20:13 31.05.2024
Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:
20:05 31.05.2024
Մայիսի 31-ին, ժամը 16:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է […]