16:12 01.11.2018
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս.թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է […]
16:11 01.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ. առաջադրվել են մեղադրանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանվել է […]
16:10 01.11.2018
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մասնակցել է Մյունխենյան անվտանգության համաժողովի (Munich Security Conference) հիմնական խմբի (MSC Core Group) գործունեության շրջանակներում կազմակերպված «Սպառազինությունների վերահսկման ու վստահության ամրապնդման միջոցառումներ» և «Տարածաշրջանային կոնֆլիկտների վերաբերյալ» քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Քննարկման ընթացքում քարտուղարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել […]
16:07 01.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի «Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի. Հայաստանը արտադրողից վերածվել է ներկրողի» հրապարակման վերաբերյալ: «ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով՝ տոմատի մածուկի դեֆիցիտ չի սպասվում: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 31189 տոննա լոլիկ, որն ամբողջությամբ ջերմոցային արտադրանք է։ Ջերմոցային արտադրության լոլիկը […]
16:05 01.11.2018
Ազգային ժողովում կրկին տապալվեց վարչապետի ընտրությունը՝ միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ կողմ ձայներ, ինչպես և նախատեսում էր Փաշինյանի թիմը։ Դրա նպատակն էր վարչապետի՝ երկու անգամ չընտրելուց հետո Ազգային ժողովը ցրելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Այդ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Մինչ նոր խորհրդարանի ձևավորումը Ազգային ժողովի այս գումարումը կլինի իրավազոր և կզբաղվի ընթացիկ հարցերով, որոնց թվում […]
16:04 01.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորների հարցուպատասխանին անդրադառնալով` նշեց` հաճելի էր այն, որ քննարկումը, ըստ էության, ձևական բնույթ չունեցավ: Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին: Մելքումյանը պատասխանեց հարցին` կառավարությունն արե՞լ է արդյոք առավելագույնը, որ իրերի վիճակի մեջ բեկում մտցնի: «Խնդիրներ կան, որոնք կուտակվել են 15-20 տարիների ընթացքում, մեկ ամսում հաջողվել […]
15:54 01.11.2018
Հայաստանում վառելափայտի խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում այսօր հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արդյո՞ք հնարավոր չէ Ռուսաստանից քարածուխ կամ թեկուզ վառելափայտ ներկրել ինքնարժեքի հաշվարկով, որը կպահպանի մեր անտառները»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: «Հույս՝ ունեմ մենք կկարողանանք ներքին արտադրության խթանմամբ այդ հարցը որոշ ժամանակով լուծել: Սյունիքի մարզում փորձարկվում է այն տեխնոլոգիան, երբ ծղոտից պատրաստվում […]
15:50 01.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց՝ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջադրման հարցը, և վեց ամիս անց կրկին քննարկում են այս հարցը: Նա ասաց, որ հետևելու է չգրված օրենքին, այն է՝ իշխանությունը աշխատում է կամ փորձում ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ […]
15:40 01.11.2018
Այսօր խորհրդարանում կայացած հատուկ նիստի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2019 թվականի բյուջեին։ «20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է, ձևավորվել է այն պարամետրերի վրա, որը ժառանգություն ենք ստացել նախկինից: Փոփոխություններն այս բյուջեի վրա ազդեցություն չունեն»,- ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ մի շատ կարևոր խնդիր, այնուամենայնիվ, […]
15:36 01.11.2018
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխատատեղերի վերաբերյալ. «Ուզում եմ մի վիճակագրություն ասել, որն իսկապես հեղափոխական նշանակություն ունի՝ մայիսից այս կողմ ՀՀ-ում ի հայտ է եկել պաշտոնապես 37 հազար աշխատատեղ: Իհարկե, այս աշխատատեղերի մի մասը ստվերային աշխատատեղերն են»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել այդ գործարարներին: Փաշինյանը […]
15:35 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու ու ՔՊ-ին միանալու լուրերին, Փաշինյանն ասել է հետևյալը. «Դե, Հայկ Կոնջորյանը փաստացի միշտ էլ մեզ միացած է եղել»:
15:27 01.11.2018
Նախկին քաղաքական համակարգում կար առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, կամ էլ քաղաքական համաձայնությամբ էր որոշվում, թե ով ինչ տնտեսական գործունեություն ծավալի, ինչ ներմուծի, արտահանի, գործարան բացի կամ չբացի: Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է. […]
15:24 01.11.2018
Սահմանադրական դատարանում մեկնարկել է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Իր ելույթում նա նշել է, որ ՀՀ-ն ունի ամենալավ Սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին երկրում տիրող իրավիճակից: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունը Սահմանադրությունն օգտագործում էր որպես գործիք՝ […]
15:22 01.11.2018
ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, արևելագետ Սեմյոն Բաղդասարովը «Вести.FM» ռադիոկայանի եթերում խոսել է Հայաստանի մասին՝ նշելով, որ ներկայիս ՀՀ-ն իրական հայկական պետության ընդամենը 7%-ն է կազմում, իսկ հիմնական մասը Թուրքիայի տարածքում է, հետևաբար ճիշտ չի Հայաստան կոչել իրական Հայաստանի փոքր մասը: «Հայկական Սփյուռքի ամենամեծ գաղութն ապրում է Ռուսաստանում: Այստեղ հայերը քիչ […]
15:18 01.11.2018
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` հայ-թուրքական հարաբերություններում նոր նախաձեռնություն հնարավո՞ր է, թե՞ ոչ: Նա նաև անդրադարձավ սահմանն անցած թուրք պատանուն հայրենիք վերադարձնելու ժեստին: Փաշինյանը չհամաձայնեց հնչած մտքին, որ այդ պատանուն վերադարձնելով` բարեկամական ժեստ են արել Թուրքիային: «Այդ քայլը համապատասխանում է մեր էությանը, պետական և ազգային էությանը: Մենք […]
15:10 01.11.2018
Ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ գնահատական չտվեց ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը՝ եթե Հայաստանն ուզում է սերտացնել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, պետք է սահմանափակի հարաբերությունները Իրանի հետ: Արդյո՞ք կառավարությունը գնահատական տվել է ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ կապված տարածքների վերադարձի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է ՀՅԴ […]
14:58 01.11.2018
«ԱՄՆ նախկին դեսպանը հնչեցրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է 7 մլրդ դոլարի ներդրում կատարել էներգոհամակարգում: Կան փորձագիտական հաշվարկներ, որ Հայաստանն ունի նման ռեսուրսներ քամու, արևի, գեոթերմալ էներգիա ստանալու համար: Արդյո՞ք կառավարությունը բավարար ջանքեր գործադրում է, որպեսզի այդ ներդրումները ներգրավվեն մեր տնտեսության մեջ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատարին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Էներգետիկ ոլորտում […]
14:53 01.11.2018
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հոկտեմբերի 31-ին Արցախի խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանի մասին. «Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ […]
14:52 01.11.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Խաչատրյանը: «Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք: Դուք ձեր տանը ձեր ընտանիքի անդամների հետ ինչ-որ զրույց եք անում և ինչ-որ մեկը գալիս, ականջ է դնում: Հետո ասում է՝ «գիտեք ինչ, դուք ձեր […]
14:46 01.11.2018
Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին։ «Մեր երկրում առանց հարկատուների վարքի, վարքագծի և առանց հարկային մարմինների վարքագծի փոփոխության, մենք լուրջ պրոբլեմներ կունենանք»,- ասել է Փաշինյանը: ։
14:44 01.11.2018
Հայաստանում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այս ճանապարհով հույս […]
14:40 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու» հարցին: Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց. 1. Սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: 2. Ոստիկանության պետին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների […]
14:36 01.11.2018
Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ծրագիր սկսել, որով դպրոցների աշակերտներին մշակույթի հետ կապելու համար անսովոր մեթոդներ կկիրառվեն։ Նախագծի որոշ դետալներ Ազգային ժողովում ներկայացրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նկարագրեց իրավիճակը․ «Զրահապատ մեքենայով ու էսկորտի ուղեկցությամբ մեքենաների շարասյունը անվտանգության հատուկ արարողակարգով մոտենում է դպրոցին, բայց դրանից դուրս է գալիս ոչ թե պաշտոնյա կամ օլիգարխ, այլ արվեստի […]
14:35 01.11.2018
«Այսօր ՀՀ տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը սկսել է ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը: Փաշինյանն անդրադարձել է նաև այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են այդ անցումն ապահովելու համար: Վարչապետի թեկնածուն պնդել է, որ ներդրումներն են խրախուսվելու, սեփականության վերաբաշխում […]
14:25 01.11.2018
Ժողովուրդն այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ: Դա կայուն զարգացման երաշխիքն է: Այս մասին այսօր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովից հետո, լրագրողների հետ զրույցում, նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Եթե արդեն իսկ անհնարին է խորհրդարանի ներսում այդ կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը, անխուսափելի են դառնում խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ինչ ձևով […]
14:21 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, խոսելով արտաքին ցնցումներին դիմակայելու մասին, ասաց. «ԵՏՄ-ն բավական մեծ տարածք է, եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, նաև այլ երկրների հետ ունենք այդպիսի ռեժիմ, բավական ընդարձակ տարածք է արտաքին շոկերին դիմակայելու համար»: Տրանսֆերների վերաբերյալ վարչապետի թեկնածուն նշեց. «ԵՏՄ տարածքում վերջին շրջանում […]
14:20 01.11.2018
«Այդ անձանց ներգրավվման մասին որոշակի փաստական հանգամանքներ են ի հայտ եկել Քննչական կոմիտեում գործի քննության ժամանակ, և այդ հիմքով քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննվել են վկայի կարգավիճակով»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի […]
14:08 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և փակ սահմաններին: Փաշինյանը հայտնեց, որ կարող է ասել նույնը, ինչ ասել է միշտ. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ ընդգծեց, որ պետք չէ մեկնաբանել, թե դրանով որևէ կերպ նսեմացվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ հարցը, ըստ […]
14:07 01.11.2018
ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության ոլորտի առողջացման մասին հարց ուղղեց Մարինա Մարգարյանը. «Հնարավորություն տալո՞ւ ենք նախարարին պայքարել առողջապահության ոլորտի շնաձկների ու տիրող կոռուպցիայի դեմ, թե՞ վերադառնալու ենք հնին»: «Վերադարձ հնին չկա, չի կարող լինել, կառավարության գործելակերպում կարևոր է երկխոսությունը»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:
14:01 01.11.2018
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև […]