TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե 3 ոստիկաններին սպանածները մնան ազատության մեջ, վստահության կորուստ է լինելու. Ալիկ Սարգսյան

12:06 01.11.2018

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն այսօր քննարկել է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում: «Ես կարծում եմ՝ բոլորս պատասխանատվություն ենք կրելու այն երեք ոստիկանների ընդհատված կյանքի համար: Մինչ այս պահը ինձ երաշխավորել են, որ գործընթացը շարունակվում է, սպանություն կատարած անձինք պատժվելու են: Իսկ եթե նրանք մնան ազատության […]

̰
Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը որոշելու լիազորությունը տրվում է կառավարությանը

12:05 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի ներկայացմամբ` այս նախագծերով նախատեսվում է պարզեցնել […]

̰
Գումարի բռնագանձման պահանջ Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի դեմ

12:04 01.11.2018

Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը: Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ […]

̰
Կառավարության որոշմամբ պետբյուջեից գումար կտրամադրվի մի շարք մարզպետարանների

11:50 01.11.2018

ՀՀ կառավարության` նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին ՀՀ 2018 թ. պետական բյուջեից գումար կհատկացվի: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 419․5 մլն դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է 167․95 մլն դրամ: Ըստ նախագծի` Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 4․999.7 […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունները` դեկտեմբերի 9-ին

11:48 01.11.2018

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նախագահը հրամանագիրը կստորագրի, կտեսնենք: Համենայն դեպս, պայմանավորվածությունն այդպիսին է»,- նշել է Փաշինյանը: Հարցին՝ այսօր կլինի այդ հրամանագիրը՝ Փաշինյանն ասել է, թե կարծում է՝ այո: «Գիտեք, այս ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրի կամ որևէ այլ ուժի համար չէ», […]

̰
Համաներման նախագիծն ընդունվեց

11:44 01.11.2018

Խորհրդարանն այսօր  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավոր չկար: Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 31-ին հրավիրված արտահերթ նիստում:  

̰
Չնայած մեր առաջարկները չեն ընդունվել, այդուհանդերձ, «Ծառուկյան դաշինքը» կողմ է քվեարկելու համաներման նախագծին. Նաիրա Զոհրաբյան

11:40 01.11.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը համաներման նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ չնայած իրենց առաջարկները չեն ընդունվել, այդուհանդերձ, խմբակցությունը կողմ է քվերակելու համաներման նախագծին: Բանն այն է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը կառավարության առաջարկել էր ընդլայնել նախագծում ներառվող հոդվածների ցանկը: «Սա հնարավորություն է՝ գոնե որոշ հոդվածներ դատապարված կալանավորներ, դատապարտյալներ դուրս գան և ինտեգրվեն հասարակությանը»,- ասել է Նաիրա […]

̰
Տարվա երրորդ եռամսյակում գործարքների աճ է գրանցվել. Կադաստրի կոմիտե

11:38 01.11.2018

ՀՀ կադաստրի կոմիտեից հայտնում են, որ ամբողջ հանրապետությունում այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 40 հազար գործարք։ 2018 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գործարքներն աճել են 9.4 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0.2 %-ով: Տարեկան համեմատության մեջ ևս աճն ակնհայտ է, չնայած 2018թ. սեպտեմբեր ամսին նկատվել է գործարքների նվազում: Երևանում […]

̰
Մի շարք վարկերի տուժանքների չափը սահմանափակելու նախագիծը չընդունվեց

11:36 01.11.2018

Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով սահմանափակելու նախագծին: Նախագծով, ըստ կառավարության, առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի […]

̰
Ցմահ դատապարտյալներն այսուհետ առանձին չեն պահվի

11:31 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագծերը, […]

̰
ՀՀ-ն ունեցավ ամենալավ սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին. Բուքիքիո

10:51 01.11.2018

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն այսօր ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանում ընթացող «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ: Եվ Վենետիկի հանձնաժողովը գնահատել է վերջին բարեփոխումը: «Հայաստանն ունեցավ ամենալավ սահմանադրություններից մեկը Եվրոպայում: Սակայն ՀՀ քաղաքացիներն այնքան էլ գոհ չէին: Այս տարվա սկզբին հեղափոխություն իրականացրին: Չեմ կարծում, […]

̰
Բռնադատվածին կամ նրա ժառանգին վկայական տրամադրելու լիազորությունը փոխանցվեց արդարադատության նախարարին

10:43 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայում բռնադատվածի կամ նրա ժառանգի վկայականը տրվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, որն ունի միջգերատեսչական բնույթ, այժմ օրենքում փոփոխություն է կատարվում, որով համապատասխան վկայականն այսուհետ կտրամադրի արդարադատության նախարարը, սակայն վերջինս այդ […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց Երևանում նոր էլեկտրակայան կառուցելու նախագծին

10:37 01.11.2018

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի […]

̰
Փաշինյանն Ավինյանին խնդրեց փոխարինել իրեն, որպեսզի ինքը պատրաստվի ԱԺ նիստին

10:31 01.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստը վարում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաև վարչապետի միակ առաջադրված թեկնածուն է: Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց` խորհրդարանում այսօր վարչապետի ընտրություն է, այսինքն` խորհրդարանը պետք է չընտրի վարչապետ, որից հետո օրենքի ուժով այն կլուծարվի: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ պետք է նախապատրաստվի ԱԺ-ում կայանալիք ընտրություններին, ուստի մեկ-երկու հարցի քննարկումից […]

̰
Այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15․7 տոկոս. Մանե Թանդիլյան

10:19 01.11.2018

Գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ Նախարարի պաշտոնակատարի գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Աշխատանքի արդյունքի մասին՝ թվերով 2018թ. 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15․7 տոկոս (նոր մեթոդաբանությամբ՝ 20․2 տոկոս)՝ նախորդ եռամսյակի 17․6 տոկոսի (նոր […]

̰
ՍԴ-ում ընթանում է խորհրդաժողով` Ջիաննի Բուքիքիոյի մասնակցությամբ

10:10 01.11.2018

Սահմանադրական դատարանում ընթանում է «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողով: Նպատակն է քննարկել 21-րդ դարում սահմանադրականության ապահովման հիմնահարցը և մեխանիզմները: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի թվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Բացման խոսքով ներկայացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա խոսեց ներքաղաքական պայմաններում Սահմանադրության դերի մասին: «Եթե սահմանադրական բարեփոխումները չստեղծեին […]

̰
Վայքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

09:26 01.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզի որոշ համայնքներում

09:10 01.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սիլիկյան 1, 2, 3, 4, 10, 11, 13 փողոցները, Սիլիկյան 9, 12 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Արմաշ գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտաշատ քաղաքի Արարատյան փ. 1, 3, 44 շենքերը […]

̰
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

08:12 01.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել

01:00 01.11.2018

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին […]

̰
Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի․ Շահեն Հարությունյան

00:42 01.11.2018

Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը Մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.-ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։ Արդեն կես տարի է, որ Շանթ […]

̰
Aol-ի բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին

21:59 31.10.2018

Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Aol.co.uk-ը հրապարակել է 2 րոպեանոց տեսանյութ, որտեղ ներկայացրել է հայկական հազարամյա խաչքարերը: «Հայաստանը համարվում է աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը, իսկ պատմական խաչքարերը համարվում են նրա անցյալի հիշողությունները: Դրանք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն, ու բոլորը տարբեր են: Չնայած, որ շատերը չեն պահպանվել, աշխարհում խաչքարերի ամենամեծ հավաքածուն […]

̰
Նոյեմբեր ամսվա կանխատեսումը

21:48 31.10.2018

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15…+180C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-70C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 […]

̰
Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին

21:38 31.10.2018

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում այսօր կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են

21:24 31.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Ջավադյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշես Ջավադյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Առողջապահական և […]

̰
ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է ոստիկանություն

21:13 31.10.2018

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ […]

̰
Գյումրիում անցկացվել է բարբառային հեքիաթասացության առաջին փառատոնը

20:44 31.10.2018

Առաջին անգամ Գյումրիում անցկացվել է բարբառային հեքիաթասացության «Կէղնի, չի էղնի» խորագրով փառատոն, որի ժամանակ հնչել են հին հայկական հեքիաթներ Հայաստանի տարբեր գավառների ժողովուրդների բարբառներով։ Մասնակիցները ոչ միայն դպրոցականներ են եղել, նաև նրանք, որոնք հանրությանը քիչ հայտնի հեքիաթները հանրայնացնելու նպատակ ունեն։ Ներկայացված հեքիաթների մեծ մասը ժողովրդական է: Փառատոնի ընթացքում հնչել են նաև Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Նունե […]

̰
Հոկտեմբերի 30-31-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք

20:30 31.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես բացահայտված է մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, […]

̰
Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն

20:08 31.10.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

̰
Գյումրիում մի ամբողջ շենքի կոյուղատար ցանցի վթարը 2 տարի է՝ չի վերացվում

20:00 31.10.2018

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի շենքերում տարիներով չի հաջողվում ջրակոյուղատար համակարգերն անխափան շահագործել: Խցանված, ջարդված ու չգործող կոյուղատարների պատճառով ջրերը կուտակվում են նկուղներում: Հերթական բողոքը Տիգրան Մեծ 28 շենքից է: Բնակիչները 2 տարի է՝ սպասում են ջրմուղի բրիգադներին, որ իրենց իսկ վնասած կոյուղագիծը վերականգնեն: 1926 թվականին կառուցված շենքերի արտաքին տեսքը նորմալ է՝ ամեն տարի դրսից պատերը […]

̰
BACK_TO_TOP