10:29 27.10.2018
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19 տարին: 1999 թ.-ին այս օրը Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին: Նրանց կրակոցներից սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, […]
10:23 27.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարևոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաև բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել […]
10:19 27.10.2018
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր […]
10:08 27.10.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:57 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ն սկսել է ստուգումներ իրականացնել Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է։ Գևորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ ստուգումները պլանային են և որևէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ։ «Դրանք նախապես ծրագրված […]
09:32 27.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա: Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղևոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, և տվել էր այլ մարդու անուն: […]
09:18 27.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է […]
08:54 27.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ: Սակայն արդեն 19 տարի է՝ այդ օրը Հայաստանում շատ-շատերի համար սգո օր է: 19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից, ողբերգություն, որն անդառնալի բացասական հետեւանքներ ունեցավ […]
08:46 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսև գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։ Գրել էինք նաև […]
08:14 27.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 9 տան ամառային խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է տանը […]
00:48 27.10.2018
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 2 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1973թ. ծնված Ռուդիկ Ս.-ն, որը 2017թ. հուլիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին […]
00:03 27.10.2018
Շիրակի մարզի հիմնախնդիրների լուծմանը երկրի ներկայիս իշխանությունների մոտեցումներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը դեռ գնահատական չի տալիս, ասում է՝ շատ ծրագրերից տեղյակ չէ։ Որպես նախկին մարզպետ, նրանից կառավարական օղակներում չեն էլ հետաքրքրվել, թե ինչպես կարելի է մարզում եղած խնդիրները լուծել։ Ֆելիքս Ցոլակյանը հուսով է, որ դեռ կհետաքրքրվեն։ 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցի նախաշեմին, նա […]
23:16 26.10.2018
ԵՊՀ-ն հայտարարությամբ դատապարտել է այսօրվա ասուլիսիս իրենց վերաբերվող մասը ու ինձ մեղադրել քաղաքական անփորձության մեջ։ Ֆեյսբուքյան գրառմամբ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է ԵՊՀ-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն․ «Բան չեմ ասում, շուտով հրապարակային ներողություն են խնդրելու, ու էն խայտառակ ապօրինությունների համար դատարանի առաջ պատասխան չեն կարողանալու տալ։ […]
22:48 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես […]
22:13 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, […]
22:01 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ) փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Չայնիի ոլորանները և Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը (Դիլիջանի ոլորաններ): Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, […]
21:53 26.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և հայտնել պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն […]
21:41 26.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի […]
21:30 26.10.2018
Այսօր առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նախարարի պաշտոնակատարը գրառում է կատարել․ «Մարզպետ Կ. Սարուխանյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման հետ կապված խնդիրները քննարկելուց հետո՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում ծանոթացել եմ անձնակազմի աշխատանքային պայմաններին, […]
21:14 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:17 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) և «BMW X5» […]
20:00 26.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները: Սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, […]
19:50 26.10.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
19:44 26.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Տեսանյութին կից գրառման մեջ վարչապետի պաշտոնակատարը գրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար: «Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության և ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ […]
19:34 26.10.2018
Ի՞նչ սցենարով կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ կընդունվի՞ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը: Այս հարցերի շուրջ են այսօր Գյումրիի «Երկխոսության մեդիակենտրոնում» խոսել քաղաքագետ Արթուր Համբարձումյանը ու փաստաբան Վարդինե Գրիգորյանը: Բանախոսները կարծում են, որ այս ընտրությունների արդյունքը կանխատեսելի է: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ թե ինչու, բանախոսները գրեթե համակարծիք էին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող […]
19:22 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստան տեղափոխման ենթակա աջ ղեկով մոտ 3000 մեքենաների խնդիրը շարունակվում է մնալ չլուծված, քանի որ կողմերն այսօր դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել: Բանն այս է, որ այսօր հերթական քննարկումն էր կազմակերպվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման […]
19:12 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը: Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն է […]
19:07 26.10.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության տարածքը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հաստատել է այդ տեղեկությունը: «Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը հոկտեմբերի 17-ին նամակ է հղել կառավարությանը, սակայն մեզ երեկ է հասել այն: Հիմա հարկավոր է համապատասխան […]
18:52 26.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, հերթական անգամ ցույց է տալիս, որ եթե մինչև վերջերս ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոնե մեր տարածաշրջանում ունեին հավասարակշռության ու խաղաղության պահպանման պայմանավորվածություն, ապա այժմ դա ևս գոյություն չունի: Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն սկսել է մեր տարածաշրջանում կոնկրետ տնտեսական, նաև […]
18:44 26.10.2018
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրի ներքաղաքական իրավիճակին, դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին: Հարցեր, թե արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ խորհրդարան և հնարավո՞ր է՝ իր անունը հայտնվի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակներում, նախարարի պաշտոնակատարն ասել է, թե այդ հարցերին […]