12:32 26.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն՝ այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե լուծումը մեքենաներն […]
12:32 26.10.2018
Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել սակավադեպ ավտոպատահար՝ «Opel» մակնիշի մեքենան դուրս է եկել իր բարձրադիր երթուղուց ու «նստել» բլրակի լանջին՝ չանցնելով երթևեկության հակադիր ուղղություն։
12:29 26.10.2018
«Ներկայումս Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ կոռուպցիայի բացահայտման համար»,- հոկտեմբերի 26-ին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվել են նաև Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցի որոշ տվյալներ, իսկ առավել մանրամասն այն կհրապարակվի առաջիկայում: Զեկույցի համար Հայաստանում աշխատել են 10 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ դատախազներ ու […]
12:28 26.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, իսկ անհատների և այլ քաղաքական ուժերի հետ էլ քննարկման համար բաց են։ Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե, ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը «գրպանային ընդդիմություն» կունենա խորհրդարանում, Գորգիսյանը հայտարարեց. […]
12:19 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասել է, որ իր անձնական ավտոմեքենան ևս աջ ղեկով է։ «Խնդիր է և՛ վարելը, և՛ ղեկը փոխելը: […]
12:16 26.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ի հետ միասին ՀՅԴ-ն մասնակցում է սաբոտաժի, պատգամավորը պատասխանել էր. «Ախր այն, որ ինչ-որ բան իրենք միասին են անում, ակնհայտ է, բայց թե ինչ են անում, ես չգիտեմ: Իսկ այն, որ նրանք միասին ինչ-որ բան անում են, ակնհայտ է»: Խորհրդարանում […]
12:10 26.10.2018
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին: Ռուստամյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կամ Ղարաբաղյան հակամարտության կողմերին չպետք է զենք վաճառեն կամ պետք է պահեն հավասարակշռությունը: «Ակնարկները, որ արեց պարոն Բոլթոնը, կենսական նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի ապագայի, այնպես […]
12:03 26.10.2018
Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի շուրջ 10 դատապարտյալ հացադուլ է հայտարարելու։ Այս մասին հայտնում է factor.am-ը: Ցմահ դատապարտյալները հիմնականում մեկ մարդու սպանության համար են անժամկետ զրկվել ազատությունից։ Նրանք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ խնդրելով, որ իրենց պատժաչափը սահմանվի տարիներով: «Անժամկետ հացադուլ հայտարարելով՝ դիմում ենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին․ շատ տարիներ մենք հույսներս չենք կորցրել, որ […]
11:56 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին է տրամադրել վիճակագրությունն այն մասին, թե 2017-2018 թվականներին գրանցված վթարների մեջ քանի տոկոսն են կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները: «2015 թվականին 2923 պատահար է գրանցվել, որից […]
11:56 26.10.2018
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում լուսադեմին ձյուն է տեղացել։ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը ծածկվել է մոտ 5 սմ ձյան շերտով։ Ձյան տեսքով տեղումներ են գրանցվել նաև Ամասիայի և Արփիի տարածաշրջաններում, որտեղ այս գիշեր նաև ջերմաստիճանի անկում է գրանցվել։ Այս բնակավայրերում որոշ բանջարաբոստանային մշակաբույսերի ու խնձորենիների բերքահավաքը դեռևս չէր ավարտվել։ Աշնան կեսին անակնկալ տեղացած ձյունը դժվարություններ է ստեղծել […]
11:47 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը […]
11:44 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցած ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ գաղտնի որևէ բան չի արվել, հարցի վերաբերյալ նույնիսկ հասարակական քննարկումներ են կազմակերպվել: Ոստիկանությունից դարձյալ հիշեցնում են, որ Հայաստանում […]
11:26 26.10.2018
«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի համաձայն՝ այսօրվանից իր կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում է ընտրապայքարի մեջ։ «Բարեկամ, այսօրվանից ես իմ կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում եմ ընտրապայքարի մեջ, ինչպես որ շատերդ էիք պնդում, ԱԺ արտահերթ ընտրություններում՝ «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության ընտրացուցակով: Ընտրացուցակը գլխավորելու եմ […]
11:15 26.10.2018
ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ տալու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Քննիչը քննարկել է միջնորդությունը և որոշում կայացրել մերժել, որովհետև գտել է, որ հիմքեր չկան այս քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող […]
11:12 26.10.2018
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում դադարեցվել, իսկ որոշ վայրերում էլ դանդաղել են, ինչի պատճառով քաղաքի բանուկ փողոցներն ու մայթերը դարձել են ցեխապատ, իսկ բնակիչների համար քայլելու և տեղաշարժվելու հնարավորություն չկա։ Դեռևս ամիսներ առաջ բնակիչներն ահազանգում էին, որ ընթացող շինաշխատանքներն անորակ են, իսկ տեղադրված եզրաքարերի ամրացման համար օգտագործված շաղախը […]
11:08 26.10.2018
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: ՄԻՊ-ից հայտնում են, որ այս կապակցությամբ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական […]
11:04 26.10.2018
Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն` այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաև խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: «Առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը»,- հանդիպման ժամանակ ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանը: […]
10:55 26.10.2018
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը հայտնվել են անելանելի վիճակում: Նշվում է, որ արտագնա աշխատողների մեկնողների նկատմամբ վերահսկողությունը քառապատկվել է, կան բազմաթիվ դեպքեր, երբ մեր հայրենակիցներին զրկել են ՌԴ մուտք գործելուց և ուղարկել են հետ՝ Հայաստան: Աշխատանքից զրկվածները ահազանգում են, որ ՌԴ ոստիկանությունը «առիթ է փնտրում, որ իրենց դեպորտ անեն»: […]
10:50 26.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շիրակում տեղաց առաջին ձյունը։ Աշոցք 26․10․2018»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2085726368157268&set=a.790094277720490&type=3&permPage=1
10:45 26.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում բազմիցս եղել է անդրադարձ այն մասին, որ մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմումի համաձայն: ՀՀ ոստիկանությունում և արդարադատության համակարգում իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Պարզվում է՝ նոր իշխանությունը կրճատել է ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին տրվող 70 հազար դրամ պարգևավճարները, որով էլ նրանք կարողանում էին […]
10:42 26.10.2018
Կրթությունն առանց մշակույթի չի լինում, մշակույթն էլ առանց կրթության չի լինում։ Մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Երկրորդ փուլի մեկնարկը կապված է համացանցային տեխնիկական լուծման հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար […]
10:34 26.10.2018
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար, 62-ամյա Ռազմիկ Մարգարյանը կատարել է մի շարք չարաշահումներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբերին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ […]
09:56 26.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-14։00 Իսակովի պողոտայի ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Թբիլիսյան խճ. 7/2 շենքը, Ազատամարտիկների փ. 89 շենքը, Ավանեսովի փ. 1, 2 շենքերը, Արեշ 35փ. 125/3; 37փ. 125-135; 41փ. 68-119 սեփական տները, Արցախի փ. 10, 10Ա, […]
00:42 26.10.2018
Ռուսաստանի պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությունը այցելել է Գյումրի, հանդիպել Շիրակի մարզպետի հետ: Նրանք ներկայացրել են իրենց բուհական ծրագրերը և նշել, որ նոր ուսումնական տարում ռուսաստանյան բուհերին հատկացված պետպատվերի տեղերից 10-ը պատրաստ են տրամադրել Շիրակի մարզի ուսանողներին: Պետական հումանիտար տեխնոլոգիական համալսարանը, որը համարվում է շրջանային բուհ, ունի 4500 ուսանող։ Հայ ուսանողների համար անվճար կրթության հնարավորություն […]
23:07 25.10.2018
2018թ. հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Հաղորդվում է, որ այս փոփոխությունները կատարվում են լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով:
23:00 25.10.2018
Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության (Մ-4) ավտոճանապարհի Հաղարծին-Հովք 7․4 կմ հատվածի նորոգման աշխատանքների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արձանագրվել են շեղումներ։ Այդ մասին ահազանգել են նաև համայնքի բնակիչները։ Վերականգնվող ճանապարհահատվածի մոտ 1700 քմ ասֆալտապատումը չի համապատասխանել սահմանված որակական չափանիշներին։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, […]
22:28 25.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, հայտնում են ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային […]
22:16 25.10.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ և իրացմամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է […]
21:32 25.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության […]
20:18 25.10.2018
ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա առաջին անգամ Հայաստանում կիրառել տուգանային միավորների համակարգ։ Նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, վաղն արդեն ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա քննարկում հասարակության բոլոր շերտերի, ՀԿ-ների հետ՝ շահագրգիռ անձանց ներկայությամբ: Նոր նախագծով՝ յուրաքանչյուր վարորդի ամեն տարի տրվելու է 9 բալ: Ամեն խախտում ունենալու է բալային որոշակի նիշ: […]