16:12 31.05.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:
Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և Սփյուռքից:
Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների, Համահայկական խաղերի Վիլիջի կառուցման, քաղաքային խորհուրդների ձևավորման, հեռուստամարաթոնների գրաֆիկի հաստատման, կադրային և կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի ֆինանսական հաշվետվության ներկայացում:
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ իր համար պատիվ է համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքները գործադիր մարմնի պատվարժան անդամների հետ իրականացնելը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհավորել է համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակի առիթով և նշել, որ այն հնարավորություն կտա համահայկական խաղերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ավելի որակով և կազմակերպված:
«Իհարկե, մենք առաջիկայում շատ անելիքներ ունենք: Ուզում եմ ասել, որ կան որոշակի պարտականություններ, որոնք անում ես որպես պարտականություն, բայց սա այն գործն է, որը և՛ ես, և՛ աշխատակազմը, մեր թիմը մեծ հաճույքով ենք անում, որովհետև դա միտված է մի շարք խնդիրների լուծմանը՝ պետության ամրապնդմանը, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, սպորտի զարգացմանը, որին մենք շատ մեծ ուշադրություն են դարձնում»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է.
«Մինչև մյուս խաղերը մենք կունենանք շատ ավելի լավ, զարգացած ենթակառուցվածք: Այս խաղերին արդեն տեսաք որոշակի առաջընթաց, հաջորդին շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Մարզական մի շարք մեծ կոմպլեքսներ ենք բացելու, մասնավորապես՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որտեղ ավելի քան տասը մարզաձևի անցկացման հնարավորություն կլինի»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրման և ցուցաբերած աջակցության համար:
Հաջորդիվ՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է Համահայկական խաղերի Վիլիջի նախագծի նախնական տարբերակը: Նշվել է, որ Վիլիջի նախագծման աշխատանքներն ընթացքում են, որի կառուցման նպատակով հաստատվելու է հեռուստամարաթոնների անցկացման ժամանակացույցը։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...