19:18 25.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների […]
19:03 25.10.2018
Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Փարսյանը: Նորընտիր քաղաքապետը, սակայն, ընդգծել է՝ ինքը ոչ թե կուսակցությունների է աջակցել, այլ կոնկրետ անձանց: «Եղել են նախկին քաղաքապետները՝ Աթայան Արթուր, Հայրապետյան Աշոտ, եղել է մեր նախկին պատգամավոր Հակոբյան Վահեն՝ Մաքսիմի (խմբ.-չշփոթել Սյունիքի նախորդ մարզպետի […]
18:48 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):
18:42 25.10.2018
«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ստորև ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Փաշինյան, 2017 թվականի նոյեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ահարոնյան […]
18:40 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արշակ Փոլադյանին Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս): ՀՀ նախագահի […]
18:12 25.10.2018
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում կքննարկի համաներման նախագիծը: Եթե Ազգային ժողովն ընդունի այդ նախագիծը, ապա պատժից կազատվեն 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և «Արժեքների հեղափոխության» գործով արդեն 5 տարի ազատությունից զրկված Շանթ Հարությունյանը։ Համաներումը կտարածվի նաև 2016թ. ոստիկանության գունդը գրաված զինված խմբի այն անդամների վրա, որոնց արարքները […]
18:04 25.10.2018
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացվել և արձանագրություններ են կազմվել Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանի, Տրդատ Սարգսյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի և Վիկտոր Մնացականյանի ավագանու անդամների […]
17:55 25.10.2018
Այսօր լուրեր էին տարածվել, թե Գորիսի քաղաքապետարանի շենքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որը ուշաթափվել է: Միջադեպին, իբրև, ականատես են եղել ավագանու շուրջ 13 անդամները: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Գորիսի քաղաքապետի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով. «Նման բան չի եղել, էդ հումորը, ես չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել, ով է դա […]
17:42 25.10.2018
ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը` հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգից «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը հանելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին […]
17:36 25.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն […]
17:34 25.10.2018
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:30 25.10.2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներման մասին, որտեղ ասված է. «Իմ խորին համոզմամբ, համաներումը պետք է տարածել նաև սույն թվականի ապրիլյան դեպքերի վրա և խոսքը նույնիսկ այսօր մեղադրվող մի քանի անձի մասին չէ, այլ հենց հեղափոխական ցուցարարների: Չլինենք միամիտ, իշխանությունը հավերժ ոչ մեկին չի պատկանում և վաղը կամ մյուս օրը, երբ […]
17:17 25.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հաղորդում են ՊԵԿ լրատվականից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի […]
17:09 25.10.2018
Իրավական առումով ես դատվածություն չունեմ, քանի որ այդ դեպքից արդեն 15 տարի է անցել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով իր դատվածության մասին շրջանառվող տեղեկությանը: «Այդ դեպքի վերաբերյալ կարող եմ միանշանակ ասել՝ դա պատվի և արժանապատվության հարց է եղել՝ կապված իմ ու կապանցի մի աղջկա՝ իմ սիրած աղջկա հետ»,- ասել […]
17:04 25.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների […]
16:52 25.10.2018
Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքում է այն տեղեկությունը, թե իր հաղթանակի գործում մեծ է եղել նախկին իշխանությունների գործոնը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Փարսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին իր վերաբերյալ սխալ տեղեկություններ են հայտնել: Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում […]
16:43 25.10.2018
Բուդապեշտում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին 1/4 եզրափակչում: Մաքսիմը 1-2 հաշվով զիջել է թուրք ըմբիշ Էմրահ Կուսին, իսկ Նորայր Հախոյանը՝ Ղրղըզստանը ներկայացնող Ժոլաման Շարշենբեկովին: Ավելի վաղ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջել էր ադրբեջանցի ըմբիշին: Մեր ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց […]
16:36 25.10.2018
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ, նրան հետևում է «Գազպրոմ Արմենիա»-ն` 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ ցուցանիշով: «Գրանդ Տոբակո»-ն 2018-ի առաջին կիսամյակին վճարել […]
16:32 25.10.2018
Ո՞վ է Արթիկում հայտնաբերված որմնանկարի հեղինակը: Կարծիքներ էին հնչում, որ հեղինակը գյումրեցի նկարիչ է ու նմանություններ ունի ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի ձեռագրին, ոմանք այն համարեցին մի քանի նկարչի համատեղ աշխատանք: Բոլոր ենթադրությունները չհիմնավորվեցին, իսկ որմնանկարների մասին լուրի հրապարակումից օրեր անց գտնվեց իրական հեղինակը: SHANTENWS.am-ի թղթակիցը «Պոլոզ Մուկուչ» ռեստորանում հանդիպել է գյումրեցի նկարչի թոռան՝ Միքայել […]
16:12 25.10.2018
Հայաստանյան հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է լրագրողների հետ: ԱՄՆ -ում Հայաստանի դեսպանի վերջին հարցազրույցում հնչած արտահայտությունները ազատագրված տարածքները վերադարձնելու մասին, բավական բուռն քննարկումների տեղիք տվեցին. այդ միտքը հնչում է ոչ առաջին անգամ: Այդ համատեքստում Բոլթոնն անդրադարձել է ընդհանրապես Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման հարցին: «Խնդրի լուծումը բարդ է, […]
16:00 25.10.2018
Բրիտանական Enterprise Times պարբերականը հրապարակել է վերլուծություն կարիերա սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծող լավագույն քաղաքների մասին, և հոդվածում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքների կողքին Երևանը հայտնվել է 4-րդ լավագույն հորիզոնականում։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է եռակի՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: […]
15:56 25.10.2018
Վերջին օրերին ահազանգեր էին հնչում, թե Իրան-Հայաստան (Ագարակ) անցակետում հայերին չեն թողնում նույնիսկ տան համար մի շարք ապրանքներ ներկրել: Այդ ապրանքների թվում նշվում էին հավը, յուղը, բրինձը, շաքարը, թեյը, լվացքի փոշին, ալյուրը, կարագը, խտացրած կաթը և այլ ապրանքներ: Պարզաբանումների համար SHANTNEWS.am-ը դիմեց Պետական եկամուտների կոմիտեին: ՊԵԿ-ից մեզ տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Ցանկում նշված ապրանքատեսակների արտահանման սահմանափակումները […]
15:44 25.10.2018
«Հուսամ, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվի, և մենք կգնանք, այսպես ասած, արդեն ծրագրված դեկտեմբերյան ընտրություններ»,- երեկ խորհրդարանում տեղի ունեցած զարգացումներին այսպես է այսօր արձագանքել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, փորձագետ Թևան Պողոսյանը: Նրա համոզմամբ՝ գլխավոր քննությունը քաղաքական ուժերին սպասվում է ընտրությունների ժամանակ: Փորձագետի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բոլորը […]
15:43 25.10.2018
Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նախ տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի սրբազան քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ […]
15:29 25.10.2018
Գյումրեցի Գառնիկ և Կարլեն Առաքելյան եղբայրների նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրվել է անհիմն: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նշել է եղբայրների փաստաբան Հայկ Հարությունյանը: Առաքելյան եղբայրների և ոստիկանության աշխատակիցների միջև հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպը հանրային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ տեսագրությունը հայտնվեց համացանցում: Ըստ նախնական ցուցմունքների՝ ոստիկաններն արագության գերազանցմամբ հրապարակում երթևեկող եղբայրներին […]
15:18 25.10.2018
Պատրաստ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը ստանձնել և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր […]
15:16 25.10.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է նշել այն պատգամավորի անունը, որը, ինչպես երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով: «Որևէ մեկնաբանություն չեմ անի»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասել է ՀՔԾ պետը: Հարցին՝ մամուլում շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի անունը, նրա նկատմամբ կա՞ հարուցված […]
15:04 25.10.2018
«Հիմա ես օրենքով արգելված որևէ բան բերեմ, ձեզ ասեմ՝ ի՞նչ եք պատրաստվում անել սրա վերաբերյալ, ի՞նչ եք պատասխանելու»,- հոկտեմբերի 25-ին՝ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին, ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նախարարը նշել է, որ այս պահին միակ հնարավոր բանը քննարկումներ կազմակերպելն […]
15:01 25.10.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի: Զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս: Կատարվում […]
14:58 25.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման […]