TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի եզրափակիչ հայտարարությունը

22:30 24.10.2018

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի  նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված […]

̰
Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

22:06 24.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավարին

21:58 24.10.2018

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն […]

̰
Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան

21:47 24.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին»,- գրել է նա: Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

21:25 24.10.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը: Միջոցառումների […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

21:17 24.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել: «Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին […]

̰
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

21:04 24.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում: «Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման […]

̰
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծանում է

20:30 24.10.2018

Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է, այս մասին հոկտեմբերի 24-ին Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը, գրում է «Արմենպրես»-ը: «Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն  է ստացել և  հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասել է Զարբաբյանը: Նրա խոսքերով`  իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական […]

̰
Երևանում հոկտեմբերի 26-ին կմեկնարկի միջազգային գիտաժողով. կմասնակցեն փորձագետներ 12 երկրից

20:10 24.10.2018

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում կհավաքվեն աշխարհի 12 երկրների առաջատար փորձագետներ, քաղաքագետներ և պաշտոնյաներ՝ մասնակցելու «Չինաստան-Եվրասիա» գիտաժողովին: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են աշխարհում գլոբալ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպես. • Չինաստանի դերակատարման խորացումը Եվրասիական մայրցամաքում, • Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» […]

̰
Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա. Մհեր Գրիգորյան

20:00 24.10.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի […]

̰
Աթոռն էլ չի տեսել. Ուրցաձորում բողոքում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ

19:55 24.10.2018

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի: Մուրադյանը տեղեկացրեց, որ ոստիկանները փորձել են միջամտել, որպեսզի բախումներից խուսափեն, […]

̰
Ստեղծագործողին նույնպես աշխատել է պետք. հայ տաքսիստը՝ գեղանկարչության նկատմամբ իր սիրո մասին

19:44 24.10.2018

Համացանցում տեսանյութ է տարածվել, որը պատմում է Երևանում բնակվող տաքսիստ Սամվել Գալստյանի մասին, տեղեկացնում է Rusarminfo-ն: Տեսանյութի ռեժիսորը Եվգենի Բակիրովն է, որին հետաքրքրել է հայազգի շնորհալի քաղաքացիների կյանքը, որոնք, որոշ հանգամանքներով պայմանավորված, այլ աշխատանքով են զբաղվում: «Մենք ամեն օր հանդիպում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց մասին հիմնականում ոչինչ չգիտենք»,- պատմել են ֆիլմի հեղինակները: Կարճամետրաժ […]

̰
Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը. ՔԿ

19:32 24.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու […]

̰
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության պատվիրակությունը վերահաստատել է համագործակցության պատրաստակամությունը

19:28 24.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը և միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ: Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով […]

̰
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

18:49 24.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վերաքննիչ քրեական և վարչական դատարանների դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Արշակ Վարդանյանը և Լուսինե Աբգարյանը նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:

̰
Նախագահի հրամանագրով` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հետ է կանչվել. հայտնի է նոր դեսպանի անունը

18:31 24.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վարուժան Ներսեսյանը […]

̰
Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

17:58 24.10.2018

ՀՀ կառավարությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին կհատկացնի 300 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5 350-ից ավելի աշակերտ: «Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, […]

̰
Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները կստանան լրացուցիչ զեղչ

17:50 24.10.2018

Երևանի պետական համալսարանի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստրատուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 տոկոսով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում 20 տոկոսի չափով: Երևանի պետական […]

̰
Բանտում նույնիսկ խաղադրույք են կատարել, թե կանգնած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռչի․ Զեյնալյանը՝ խաղամոլության մասին

17:42 24.10.2018

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հիմա կա 1920 մարդ, ինչը նվազագույն ցուցանիշ է, և ինչը կառավարության ներկա քաղաքականության արդյունք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պատգամավոր Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև խաղամոլության խնդրին, քանի որ դատապարտվածները ստիպված են լինում ընկերներից ու բարեկամներից փող […]

̰
Միհրան Պողոսյա՞նն է արդյոք խոշոր կաշառքի գործով պատասխանատու պատգամավորը․ ՀՔԾ պարզաբանումը

17:34 24.10.2018

Մամուլում տարածված տեղեկություններով՝ այն անձը, որը, ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Տեղեկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ մամուլի ծառայությանը: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց՝ պատասխան չկա: «Որևէ տեղեկություն չենք տրամադրում այս մասով, չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը: Հիշեցնենք, որ այսօր […]

̰
Հանրապետականը, եթե շանս էլ չունենա, միևնույն է, երկրի ամենակարևոր քաղաքական ուժն է մնալու. Գալուստ Սահակյան

17:28 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրել են գնահատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում: «Գիտեք, ասեմ հետևյալը, որ ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ Հանրապետականի հետ, և Հանրապետականին ցուցումներ տալ` ինչպես պետք է շարունակել… Նախ՝ մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, այսօր էլ անելու ենք: Խնդիրները, էնքան եմ […]

̰
ՔԿ նախագահն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած քաղաքացիներին

17:27 24.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գործունեությունից տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, […]

̰
Երիտասարդ ընտանիքների վարկավորման համար զույգի տարիքների գումարային 70 տարի շեմը ևս սուբյեկտիվ է․ Ջանջուղազյան

17:18 24.10.2018

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով նախատեսված է, որ տուն կամ բնակարան գնելու արտոնյալ պայմաններ ստանալու համար երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց տվեց՝ ինչո՞վ է հիմնավորվում այս թիվը, արդյո՞ք ավելի արդյունավետ չէ գումարային տարիքը 80-ի հասցնելը։ «Եթե հիմնավորման մասին խոսենք, ապա հավասարապես […]

̰
Վրաստանի նախագահական ընտրություններին Հայաստանը կգործուղի դիտորդական առաքելություն

17:17 24.10.2018

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման՝ Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցները: Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:

̰
Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել ՀՀ վերանորոգվող ճանապարհահատվածներում

17:16 24.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և […]

̰
Օպտիմալացումները պետք է լինեն բոլոր ուղղություններով. Արայիկ Հարությունյան

17:08 24.10.2018

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց ոլորտի բյուջեն քննարկելիս նկատել են, որ եթե բյուջետային միջոցներն ավելացվեն, դա, միևնույն է, արդյունավետ չի լինի, եթե դրան չնախորդի օպտիմալացումը։ Նա ասաց, որ օպտիմալացում պետք է լինի բոլոր ուղղություններով՝ հանրակրթական, բուհական և գիտական համակարգերում։ «Ես առհասարակ ասել եմ, […]

̰
Բժշկական համալսարանում հյուրընկալել են Նոբելյան մրցանակակիր պրոֆեսորներին

17:06 24.10.2018

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում հյուրընկալել էին Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանին և Ֆրեյզեր Ստոդդարտին: Պրոֆեսորները համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի գիտնականներ են: Բեն Ֆերինգանի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեռ Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ. քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Լրագրողների հետ զրույցում պրոֆեսոր Բեն Ֆերինգանը նշեց, […]

̰
Արարատի մարզպետն այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին

17:03 24.10.2018

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին: «Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանների ընտանիքը հանրապետությունում 15 երեխա ունեցող միակ երիտասարդ ընտանիքն է։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 23-ին։ Այսօր այցելել եմ Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին զավակի լույս աշխարհ գալու կապակցությամբ, […]

̰
Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի. Նիկոլ Փաշինյան

17:03 24.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսո՞ւմ են կառավարության էական օպտիմալացում, նախարարությունների կրճատում, նաև կադրային բազայի օպտիմալացում, քանի որ մամուլում նման լուրեր են շրջանառվում: Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը և դանդաղաշարժությունն է, որովհետև, ըստ վարչապետի պաշտոնակատարի, […]

̰
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ԼՂ հակամարտության կարգավորումից. Յըլդըրըմ

17:01 24.10.2018

Ցեղասպանության (Հայոց-խմբ.) վերաբերյալ պնդումը ստոր պնդում է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Ermeniahber-ը: «Առանց այդ էլ Ցեղասպանություն, էթնիկական զտում և բարբարոսական գաղափարներ արտահայտող տերմինները բնորոշ չեն մեզ: Դրանց գործածությունն իրենց բացասական հատկանիշները թուրք ազգին վերագրելու նպատակ ունի: Նման պնդումների դեպքում […]

̰
BACK_TO_TOP