16:54 24.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոկտեմբերի 27-ին կայանալիք Երևանի ավագանու նիստը հետաձգվել է «Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ արագ արձագանքելու և իմ խնդրանքը կատարելու համար»,- գրել է Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Հայկ Մարությանին էր դիմել, քանի որ հոկտեմբերի 27-ը Հիշատակի օր է:
16:52 24.10.2018
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Հերթագրվել է 9 պատգամավոր: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մարինա Մարգարյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել է, թե ի՞նչ դիրքորոշում ունեն աջ ղեկով մեքենաների արգելքի հետ կապված՝ հիշեցնելով, որ օրերս ԱԺ-ի մոտ էլ ակցիա է իրականացվել հարցի առնչությամբ: Հարցին անդրադարձել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել […]
16:28 24.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե 2018թ. առաջին կիսամյակում փաստացի կալանավորումից ազատման քանի դեպք է արձանագրվել: Գրառման մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից՝ խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր […]
16:20 24.10.2018
«Այսօր, ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել, թեման դարձել է, այսպես ասած արդի թեմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ խոսում են անկախ նրանից՝ մասնագե՞տ են, թե՞ ոչ: Ըստ Գաբրիելյանի՝ շատ են եղել իրավիճակներ, երբ լսել է, որ Սևանա լճի վիճակը վատ […]
16:15 24.10.2018
Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ էր ստացել: Այլ կերպ ասած՝ լիճը «ծաղկել էր»: Պատճառների մասին տարբեր կարծիքներ են հնչել: Հարցին՝ արդյո՞ք կարող էր ցանցավանդակներում պահվող ձկան կերը պատճառ դառնալ լճի «ծաղկման», ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն այսպես է արձագանքնել: «Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է […]
16:08 24.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ: Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և […]
16:01 24.10.2018
Ես սկզբունքորեն դեմ եմ, որ «համասեռամոլությունը» թափանցի ավանդական ընտանիք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Պետրոսյանը կմասնակցի՞ համասեռամոլների դեմ մոտ ժամանակներս նախատեսվող ակցիաներին: «Ես կմասնակցեմ ոչ թե որպես պատգամավոր, որովհետև քաղաքացիական ակցիայի շրջանակում կարևոր չէ` պատգամավոր ես կամ ինչ պաշտոնյա ես: Ես որպես […]
16:00 24.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ […]
15:52 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներով չընտրվեց վարչապետ: Քվեարկության արդյունքում ձայների հարաբերակցությունը հետևյալն էր. կողմ 0, դեմ 1, ձեռնպահ 11: Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեցին քվեարկությանը, «Ելք»-ը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել էր «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: […]
15:51 24.10.2018
Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ բոլոր հնչեցված հարցերին ու մասնավորապես նաև աղքատության հաղթահարման խնդրին։ «Աղքատության լուծման, պրոբլեմի լուծման ամենամեծ միջոցը աղքատությունը չխրախուսելն է և աշխատանքը խրախուսելը»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շատ են ասում, թե աշխատանք լինի, մարդիկ աշխատեն, բայց որ գործարան այս ընթացքում գնացել է, իրենց տեղեկացրել […]
15:50 24.10.2018
Հայաստանում պետք է մտածել ոչ թե այն, թե ինչպես մոնոպոլիաներ թույլ չտալ, բաժանել բաժինների, այլ մտածել, թե ինչպես պետք է մեծացնել տնտեսությունը և արտահանում անել, որովհետև այստեղի շուկան փոքր է։ Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում պետք է մտածել, թե ինչ արտադրել արտահանելու համար, քանի որ […]
15:46 24.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր, անդրադառնալով Սևանա լճի ձկան պաշարներին, որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել: Ըստ Գաբրիելյանի՝ սիգի պաշարների մասով որոշակի աճ վերջին տարիներին նկատվում է, բայց արդյունագործական պաշարը լիարժեք վերականգնված համարել դեռ վաղ է։ «75-80 տոկոսը ոչ արդյունագործական պաշարն է, հիմնականում՝ մանրաձկները, որոնք, ցավոք սրտի, […]
15:45 24.10.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության […]
15:34 24.10.2018
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տնտեսական վիճակին: «Հունիսին մենք, վերջին տարիների համեմատ, աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և, բնականաբար, հետաքրքիր էր՝ այս ինչ է եղել, որ այսպես թռել է մեր տնտեսությունը, չենք կարողանում հետևից հասնել: Ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մենք գնացել ենք, բուքմեյքերական […]
15:28 24.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: ԱԻՆ […]
15:06 24.10.2018
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարելու նպատակով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրավոր դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին և առաջարկել երկրորդ օպերատոր ներգրավել։ Հիմնավորման մեջ Անի Սամսոնյանը նշում է. «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։ 2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «Ելք» […]
15:02 24.10.2018
«Հիմա բոլորս ուշադրություն ենք դարձնում հիմնականում արդյունագործական ձկների՝ սիգի և իշխանի պաշարի վրա, բայց մոռացել ենք էնդեմիկ այլ ձկնատեսակների մասին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ բեղլուն ու կողակն էլ պակաս կարևոր չեն: Ըստ Գաբրիելյանի՝ շատ ցավալի է, որ Սևանա լճում կողակ հիմա գրեթե […]
14:54 24.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա երկու օրերի ընթացքում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ անկում, […]
14:48 24.10.2018
«Սարսափելի է ինձ համար այն, որ Փաշինյանն անգրագետ է»,- հոկտեմբերի 24-ին, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի՝ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ էր աշխարհի համար: ԱԻՄ առաջնորդն այդ արտահայտությունը համարում է չիմացության դրսևորում: «Նա համարձակվում է հայտարարել, որ աշխարհում […]
14:43 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ դատական համակարգի անկախության հարցին: Նա կարևորեց իրավապահների հետ քաղաքացիների համագործակցության խնդիրը: «ՔԿՀ համակարգը ո՞նց է, որ գործում է. որովհետև կա արժեք, որ մենք գործ տվող չենք, ասող չենք: Շուտով իմ «Բանտային օրագիր»-ը լույս կտեսնի, հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու, թե էդ գործ չտվողներն անհրաժեշտության դեպքում […]
14:40 24.10.2018
«Եթե Փաշինյանի շարժման առաջին օրերին ասում էի, որ շատ հարցերում Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է, իսկ դա վերաբերում էր նրան, որ այն ժամանակ ասում էր իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ապա հիմա ասում եմ հակառակը՝ շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,- հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի […]
14:28 24.10.2018
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ […]
14:23 24.10.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում 500 եվրո է պահանջել լրագրողից հարցազրույցի դիմաց: Երբ լրագրողը հորդորել է նրան չհեռանալ ու սպասել, մինչ պայուսակը կբերի ու կվճարի, Ալեքսանյանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին. «Դուք սաբոտաժ եք անում»: Լրագրողն ասել է, որ եվրո չունի և կարող է համարժեք դրամ վճարել, […]
14:12 24.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր ԱԺ-ում պատգամավորների առաջ նախընտրական ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել է «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն […]
14:03 24.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը […]
14:02 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ելույթի ժամանակ անդրադարձել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ միաժամանակ հարց ուղղելով Փաշինյանին։ «Լուրեր են պտտվում, որ նոյեմբերին Երևանում պետք է տեղի ունենա «համասեռամոլների» համաժողով: Մեր երկրի տնտեսության համար սպառնալիք է տնտեսական մենաշնորհը, սպառնալիք է, որ բանակը լավ զինված չէ, բայց մեր ամենամեծ […]
13:58 24.10.2018
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է Սևանա լճում խեցգետնի պաշարների մասին։ «Ցավոք սրտի դրա պաշարներն էլ են կտրուկ ընկել: Առաջին հերթին գերորսի պատճառով, բայց հիմնականում կտրուկ անկում է նկատվել 2014 թվականից, երբ որ սկսել են օգտագործել նոր խեցգետնաորսիչներ: Դրանք չինական խեցգետնաորսիչներն են, որոնք որսում են բոլոր չափերի կենդանիներին: Դրանց […]
13:47 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանում բենզինի ներկրման ոլորտում ոչ միայն ստանդարտներ, այլև ենթաստանդարտներ են, որ քիչ է մնում անուն-ազգանուն գրեն, թե այսինչ մարդը պիտի բերի: Նա նշեց, որ այստեղ հարցը միանշանակ չէ, բազմաթիվ բնապահպանական և այլ խնդիրներ գոյություն ունեն, կառավարության մոտեցումն այն է, որ պետք է յոթ չափել, մեկ կտրել, որպեսզի ունքը սարքելու […]
13:36 24.10.2018
Ոստիկանությունը հայտնում է, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի ուսանողուհի: Ոստիկանությունից պարզաբանում են, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի: Նրան, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք […]
13:28 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, որին նախկինում ևս անդրադարձել է: «Ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անընդհատ այս ընթացքում ահազանգեր են հնչել մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու, ջախջախելու վերաբերյալ, սկզբից ահազանգ կար, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես ու անշրջելիորեն փչացել են, բայց երբեք […]