13:47 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանում բենզինի ներկրման ոլորտում ոչ միայն ստանդարտներ, այլև ենթաստանդարտներ են, որ քիչ է մնում անուն-ազգանուն գրեն, թե այսինչ մարդը պիտի բերի: Նա նշեց, որ այստեղ հարցը միանշանակ չէ, բազմաթիվ բնապահպանական և այլ խնդիրներ գոյություն ունեն, կառավարության մոտեցումն այն է, որ պետք է յոթ չափել, մեկ կտրել, որպեսզի ունքը սարքելու տեղը աչքն էլ չվնասեն, հետո չասեն` մի ամիս չէիք կարո՞ղ համբերել:
«Ուզում եմ ասել, որ հենց առաջին օրից նաև հետաքրքրություն ու բանակցային գործընթաց կա մի շարք օտարերկրյա ընկերությունների հետ: Հայաստանում այս պահին կան բազմաթիվ չգործող բենզալցակայաններ, օրինակ, «Միկա» ցանցը, դրա նկատմամբ կան կոնկրետ հետաքրքրություններ»,- ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ նոր խաղացողներ ի հայտ կգան շուկայում, և մենաշնորհի խնդիրը կլուծեն:
Վարչապետի թեկնածուն հարց ուղղեց` եթե մարդ գնում է բենզալցակայան, լցնում է բենզին, այնտեղ ցույց է տալիս, որ 10 լիտր է լցրել, արդյո՞ք իրականում այդքան է:
«Իհարկե, ոչ: Պետության խնդիրն է` ապահովել, որ 10 լիտրը լինի 10 լիտր»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հետաքրքիր գործելաոճ կա. եթե մեկն ուզում է մեքենան վաճառել, գալիս, վարչապետին հարցնում է` կլինի՞ վաճառեմ:
«Մեքենան պայմանականորեն է ասված, խոսքը բաժնեմասերի մասին է, երբ ասում ես` ուզում ես վաճառի, ուզում ես` չէ, ասում է` էս էլ է ուզում, էս էլ, ո՞ւմ վաճառեմ: Պետք է բիզնես-էլիտան քաղաքականության վրա անառողջ ազդեցություններ չունենա: Ասում ենք` հարստացե՛ք, բայց ձեր ունեցած փողը մի՛ կիրառեք մարդկանց կամքը կաշկանդելու վրա: Օրինականությունը նրանով է օրինականություն, որ բոլորին հարկային դաշտ է բերում, բոլոր գործարարները պետք է իրենց ազատականացված զգան, բացառապես օրինականության պահանջ է այսօր, ուրիշ պահանջ չկա»,- նշեց վարչապետի թեկնածուն:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...