18:30 23.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է դիմել գրությամբ ու այժմ արձագանքի է սպասում: «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Մասնավորապես, ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում […]
18:28 23.10.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվության վարչությունից: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը: Էդուարդ Շարմազանովը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Սանկտ […]
18:22 23.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքների հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ: «Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո […]
18:16 23.10.2018
ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի պարգևատրվածներ Ժյուրիի հարգելի անդամներ Հարգարժան հյուրեր Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի […]
17:58 23.10.2018
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մուրատ Մայկեևի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին Ալմաթի քաղաքում կկայանա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 13-րդ նիստը` նվիրված ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական համագործակցության զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ԳՇ ղեկավարները, Ղրղըզստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ […]
17:49 23.10.2018
Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է՝ ՌԴ-ին հակամարտություններ պետք չեն, կայուն իրավիճակ է հարկավոր: «Մենք շահագրգռված ենք, որ որևէ հակամարտություն չլինի, լինի կայուն, բարեհաջող զարգացում»,- նշել է պաշտոնյան: ՌԴ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ եթե […]
17:32 23.10.2018
«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրեն է նշանակվել Հովհաննես Ղազարյանը: Հաղորդվում է, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության՝ երկու ամսից ավելի շարունակված բազմափուլ գործընթացի արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը: «Շնորհակալ ենք 150-ից ավելի դիմորդներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, երախտապարտ ենք բոլոր այն հավակնորդներին, որոնք իրենց ժամանակը հատկացրեցին՝ մասնակցելու հարցազրույցների և […]
17:24 23.10.2018
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանի նախին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին՝ Արամ Աբրահամյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի […]
16:58 23.10.2018
Ազգային ժողովի այսօրվա նիստերի ամենասկզբում՝ օրակարգային հարցերից առաջ, թեժ բանավեճի առիթ դարձավ այն, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն անցել, քանի որ դրանց կողմ արտահայտված խմբակցությունների պատգամավորների մի մասը բացակայել է քվեարկությունից, ինչի պատճառով էլ բավարար թվով ձայներ չեն հավաքվել։ Դաշնակցություն խմբակցության անդամներից Սուրեն Մանուկյանը ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին դաշնակցականներին սաբոտաժի մեջ մեղադրողներին կոչ արեց դադարեցնել […]
16:47 23.10.2018
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ վերջերս եղել են Սպիտակ քաղաքի Քրքորյան և Գերմանական թաղամասերում ու զարմացել են առկա կենցաղային վիճակից։ «21-րդ դարում մի ամբողջ թաղամաս չուներ կոյուղի, գազ, ջուր, հաղորդակցության որևէ միջոց, տրանսպորտային որևէ միջոց, որ կարող է քաղաքացուն հասցնել Սպիտակ քաղաք իր կենցաղային խնդիրները լուծելու համար, գոնե խանութներից […]
16:35 23.10.2018
Ըստ հաշվարկների՝ հոկտեմբերի 23-ն «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրն է: Ըստ այդմ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կամ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կամ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Shantnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ 21-օրյա ժամկետը հաշվարկի այլ բանաձև ունի: «Թեպետ Սահմանադրության մեջ նշվում է, որ ՀՀ նախագահը 21-օրյա […]
16:22 23.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն «Vertex Venture Holdings» վենչուրային ընկերության, շվեյցարական «Swiss Sustainable Finance», գերմանական հանրահայտ «Siemens» ընկերությունների խմբի մեջ մտնող «Siemens Financial Services» կազմակերպության ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն […]
16:18 23.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ: ՊԵԿ հայտարարությունում ասվում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից […]
16:10 23.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 11։00-ն: Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, […]
15:49 23.10.2018
Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր մոտ 1 ժամ փակել էին Գյումրի -Երևան մայրուղին և պահանջել վճարել իրենց 3 ամսվա աշխատավարձը։ Ըստ բանվորների՝ կազմակերպությունը նախորդ երկու տարիներին վճարումները կատարել է ժամանակին և ուշացումներ չեն եղել։ Սեպտեմբերին ընկերության տնօրինությունը փոխվել է, որից հետո «Սթոնս» ընկերությունը դադարեցրել է […]
15:42 23.10.2018
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը, 23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանն ազատ էր արձակվել, ինչը բացառիկ որոշում էր Հայաստանի պատմության համար: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով կատարվածին, ասել էր, որ դա չի նշանակում, թե հենց Հայաստանում դատապարտվածների վրա կազդի վաղաժամկետ ազատ արձակման այդ նախադեպը: «Ես ողջունում եմ, իհարկե, բայց մի կարևոր բան՝ […]
15:36 23.10.2018
«Դա ֆորմալ առաջադրում է, մենք չենք քվեարկի, ինչպես «Ելք»-ի մեր գործընկերները, և թույլ կտանք, որ սպասարկվի այն քաղաքական օրակարգը, որ վարչապետն առաջադրվում է երկու անգամ և չի ընտրվում, այնուհետև խորհրդարանը լուծարվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշել է, որ իրենք հավատարիմ կմնան իրենց ստորագրած հուշագրին: «Եթե առաջնորդվենք […]
15:29 23.10.2018
«Երկուշաբթի մենք Ընտրական օրենսգիրքը նորից կտեսնենք օրակարգում, գործընացը սկսված է, փաստաթուղթը քիչ անց կհանձնվի»,- խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քննարկումների մասին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության պատգամավոների հետ հնարավոր պայմանավորվածության մասին՝ պատգամավորն ասել է, որ այդ պայմանավորվածություններից տեղյակ չէ, նման բաներով չի զբաղվում ու […]
15:28 23.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը: Հայցադիմումը վերնագրված է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է «պարտավորեցնել պատասխանողին […]
15:25 23.10.2018
Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը։ Մենք կոչ ենք անելու Ազգային ժողովին չընտրել վարչապետին այս անգամ, որպեսզի մենք գնանք Ազգային ժողովը լուծարելու […]
15:19 23.10.2018
Հոկտեմբերի 23-ին` ժամը 00։25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում […]
15:16 23.10.2018
«Ընտրական օրենսգիրքը, որն առաջարկվում էր, անգամ ավելի լավն է, քան գործողը և, ըստ էության, հակաքաղաքական, հակակուսակցական օրենսգրքին պետք է փոխարիներ հենց քաղաքական, կուսակցությունների կայացմանը նպաստող, իսկապես ազատ և արդար ընտրություններին նպաստող օրենսգիրքը: Իրավիճակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն սաբոտաժային քայլեր է անում, կարծեք թե այլ մարդիկ էլ նախապես հայտարարել էին, որ պետք է լինեին, բայց չեն […]
15:08 23.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր առավոտյան խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել ցմահ ազատազրկվածների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Ըստ նրանց տեղեկությունների՝ համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա: Մասնավորապես, նրանք պահանջում են համաներման վերաբերյալ օրենսդրական նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. «Փոխել 2-րդ հոդվածի 12-րդ մասը՝ […]
14:54 23.10.2018
Այսօր` ժամը 18։00-ին, լրանում է ԱԺ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը: Այս առիթով «Ելք» խմբակցությունը նիստ է գումարել և որոշել Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու։ Այդ ճանապարհն ընտրել են իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո, քանի որ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի առաջին փուլում թեկնածու առաջադրվի և չընտրվի: Այսպես, վաղը իրավունքի […]
14:47 23.10.2018
Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]
14:46 23.10.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով տեսակետին, թե իրենք կառավարության մաս են կազմում, սակայն իշխանության գործելաոճն ու ծրագրերն իրենց մտահոգում են, նշեց. «Ուրեմն, շատ է չարաշահվում դա: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. մենք համաձայնել ենք կառավարությունում ներկայացվածություն ունենալ, ոչ թե մենք ենք դիմել, այլ մեզ են դիմել: Վարչապետն է դիմել մեզ, […]
14:34 23.10.2018
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի գնահատմամբ` նոր Ընտրական օրենսգիրքն իր էությամբ բավական առաջադիմական է նախորդի համեմատ, կան նոր առաջարկներ, որոնք ավելի ժողովրդավար են, նպաստում են կուսակցական բազմակարծության ապահովմանը: Դաշնակցությունը, սակայն, առաջարկում է մեխանիզմ խախտումների ծավալը գնահատելու համար, այն է` ընտրանքային, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրել X քանակության տեղամասեր, կատարել վերահաշվարկ` անկախ նրանից` վերահաշվարկի դիմում կա՞ր, […]
14:32 23.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]
14:20 23.10.2018
«Օգնության կանչ Հայաստանի քաղաքացիներին» նախաձեռնության անդամները թվարկել են այն խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում ցմահ ազատազրկվածներին: Ըստ նախաձեռնության՝ ՀՀ-ն իր բնակչության համեմատ ունի աշխարհում ցմահ ազատազրկվածների թվով ամենաբարձր ցուցանիշը: «Տարեկան երկու կամ երեք ցմահ ազատազրկման դատապարտված անձ է մահանում: Վճիռների մեծ մասը չափազանցված պատիժներ է պարունակում, ինչը հակասում է ՀՀ-ում գործող նախադեպերին, ՀՀ-ի կողմից ստորագրվող […]
13:41 23.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-19։50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ բնակարանից գողացել են 150.000 ռուբլի, 400 դոլար, 440.000 դրամ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 5.000.000 դրամի վնաս: […]