TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է. Փաշինյանը խոսել է ՏԻՄ ընտրությունների մասին

15:23 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապը սկսել է շնորհավորանքով՝ անդրադառնալով տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: «Ընտրությունները ցույց տվեցին հեղափոխության ևս մեկ շատ կարևոր արդյունք: Այդ արդյունքը հետևյալն է՝ քաղաքացիների ընտրությունն անկասելի է, այսինքն՝ քաղաքացիների որևէ ձայն չի կորսվում, իսկ սա ամենակարևորն է: Եվ ես ուզում եմ շնորհավորել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ընտրությունների […]

̰
«Գագասիկի», թաղային հեղինակության ընտրություն է. Արամ Սարգսյանը` համամասնական ընտրակարգի մասին

15:18 22.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում կոչ արեց կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: «Արտակ Զեյնալյանը կփաստի, որ իր ներկայացումներից հետո ես երբեք մեկնաբանություններ չեմ արել, որովհետև համարել եմ, որ նա միշտ կոնկրետ է և սպառիչ: Ներկայացված օրենքին միանշանակ ասում եմ «այո՛», կուզեի, որ որոշակի ամփոփում անեինք վերջին շրջանի մեր գործունեության: Իրականության […]

̰
Լինենք մշտական կապի մեջ, որ բոլոր հարցերին արագ արձագանքենք. Փաշինյանն ասել է, որ տեսականորեն դավադրություններ հնարավոր են

15:07 22.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Փաշինյանը նախ հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 23-ին, լրանում է  վարչապետի թեկնածություն առաջադրելու առաջին ժամկետը: Նա շեշտել է, որ տեսականորեն հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելու դավադրություններ: «Եթե հանկարծ որևէ մեկը փորձի այս ճանապարհով գնալ ու դավադրություն անել, չնայած բոլոր խմբակցությունները հայտարարել […]

̰
Մահվան ելքով ավտովթար Գյումրիում

14:58 22.10.2018

Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խանջյան փողոցում։ Բախվել են «Միցուբիշի» և ԳԱԶ-24-10 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԳԱԶ-24-10-ի կին ուղևորը տեղում մահացել է: Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Պարզվել է կնոջ ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ, 1941թ. ծնված Արուսյակ Մանուկյանն է: Մարմնական վնասվածքներ  է ստացել նաևԳԱԶ-24-10-ի վարորդը։ Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական […]

̰
Ե՛վ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը. Կարինե Դանիելյանը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին

14:52 22.10.2018

«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է […]

̰
Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը

14:38 22.10.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ […]

̰
«Փոշիացած» ձայները փոխանցել համախոհ քաղաքական ուժին. Սերգեյ Բագրատյանի առաջարկը

14:33 22.10.2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի` հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում հանդես եկավ Ընտրական օրենսգրքի լրամշակման նախագծում նոր դրույթ ներառելու առաջարկին: Բագրատյանի առաջարկը վերաբերում էր, այսպես կոչված, «փոշիացած» ձայների խնդրին` այն ձայների, որոնք որոշակի քաղաքական ուժերի են տրվել, բայց այդ ուժերը չեն անցել խորհրդարան: Պատգամավորն առաջարկում էր` այն քաղաքական ուժերին, որոնք, պայմանական ասած` 10 կամ […]

̰
ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին. հայտարարություն

14:25 22.10.2018

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ […]

̰
ՀՀԿ-ն դեմ է ԸՕ փոփոխություններին. կուսակցությունը հայտարարություն է տարածել

14:20 22.10.2018

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայտարարությունը ներկայացնենք ստորև. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին  նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես […]

̰
Շինաշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել է բարձրահարկ շենքից ու մահացել

14:15 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը […]

̰
Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ և ստացել անձնագիր. Բիչախչյան

14:14 22.10.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ: «Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ […]

̰
Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը և ծանոթացել ներկայացված արտադրանքին

14:12 22.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը: «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խոր տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով […]

̰
Հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ ընտրությունների. Արամ Սարգսյան

14:04 22.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է. «Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ […]

̰
Ծեփեք, որ իմանան` չի կարելի, ընտրություններից է ամեն ինչ սկսվում. Տիգրան Ուրիխանյան

14:00 22.10.2018

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում նոր Ընտրական  օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց` ընտրությունները պիտի լինեն կատարյալ արդար, թափանցիկ, որակյալ, գործընթացի կազմակերպումը և դրա նկատմամբ հսկողությունը պիտի կատարի պետությունը, իսկ մասնակից ընտրվողները ոչ մի առնչություն պետք է չունենան կամ հնարավորինս քիչ առնչություն պիտի ունենան կազմակերպիչների հետ, որ կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, առաջարկները, կենսագրությունը, ներկան, ապագան: […]

̰
Եթե անարդար է՝ կնայենք, կշտկենք, կուղղենք․ Փաշինյանը՝ «Վերածնունդ» բնակավորման ծրագրում կտրուկ փոփոխության մասին

13:54 22.10.2018

«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»,- լրագրողների հետ այսօրվա զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ դեռ բավարար տեղյակ չէ իրավիճակից՝ պատասխանելով ԵՊՀ շրջանավարտների միության «Վերածնունդ» հիփոթեկային բնակավորման ծրագրի պայմանների կտրուկ փոփոխությանն ու շահառուների դժգոհությանը։ Ծրագրի շահառուների դժգոհությունը հարուցվել է այն բանից հետո, երբ ծրագրի պատասխանատուները հայտարարություն են տարածել […]

̰
Անիի համայնքապետարանում հայտնաբերվել են առերևույթ չարաշահումներ. Քննչական կոմիտե

13:51 22.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչև 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, ինքը […]

̰
Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար

13:50 22.10.2018

Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային […]

̰
Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

13:46 22.10.2018

Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական  արդյունաբերության հիմնական կենտրոններից […]

̰
ԲԴԽ-ն հանդիպել է «Արդարադատության վերաբերյալ հարցման» Եվրահանձնաժողովի և ՀԲ-ի թիմի հետ

13:46 22.10.2018

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակցության հնարավոր եզրերը՝ ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպմանը մասնակցում […]

̰
ԵԱՀԿ-ն կաջակցի ՀՀ-ին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում

13:37 22.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19 Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին […]

̰
Այս շտապողականությունը չի նպաստելու օրենսգիրքը բարելավելուն. Խոսրով Հարությունյան

13:08 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, մեջբերեց նրա իսկ խոսքից մի հատված` «մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, որի արդյունքում օրենսգիրքը կբարելավվի»: Հարությունյանը հարց ուղղեց. «Այդ քննարկումները արդյոք կարելի՞ է կատարել 24-ժամյա ռեժիմում: Չե՞ք գտնում, որ […]

̰
Մի կողմից ասում են՝ վա՜յ, Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց․ Փաշինյան

12:58 22.10.2018

Ազգային ժողովում չորրորդ ուժի անցման հնարավորության ստեղծման ռիսկերին անդրադառնալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դուրս գան այն աշխատաոճից, որ օրենքներն ընդունելիս հաշվի են առնում, թե ով կանցնի։ «Մի կողմից ասում են՝ վա՜յ, ահազանգ՝ Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ,  ահազանգ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, վերջ, ամեն […]

̰
ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72 ժամում անցկացնելու որոշումը

12:48 22.10.2018

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություններ են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն  […]

̰
Կամո Արեյանը` Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդակա՞ն

12:47 22.10.2018

Երևանի փոխքաղաքապետ, օրեր առաջ պաշտոնից ազատված Կամո Արեյանը, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Լուրը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն: Քաղաքապետարանից վստահեցրին` պաշտոնական տեղեկությունների առկայության պարագայում դրանք կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքում, ըստ էության` չհաստատելով և չհերքելով այս տեղեկությունը:

̰
Երկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է. Արտակ Զեյնալյան

12:35 22.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ […]

̰
Երբ ԸՕ փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա․ Փաշինյան

12:30 22.10.2018

«Երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա»։ Այս խոսքերով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ադապտացիայի համար ժամանակ է պետք, և դրանով արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային է։ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ անգամ հենց բարդացման ճանապարհով էին գնացել, ու այդ դեպքում ժամանակ […]

̰
Կալանքից խուսափողը հայտնաբերվեց Հարավարևմտյան թաղամասում

12:27 22.10.2018

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին` ժամը 19։50-ին, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Ա.Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Մեծամորի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ […]

̰
Ապօրինի ձեռնարկատիրության համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

12:25 22.10.2018

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նա 2017թ. փետրվարի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 1-ին մասի մեղադրանքով:

̰
Ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը․ Փաշինյան

12:14 22.10.2018

Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ շփումների ինտենսիվությունը վերջին շրջանում ակնառու է, բայց, ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականների՝ Հայաստան այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Հույս ունենք, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա, չնայած՝ նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով գտնվում է Իտալիայում

12:10 22.10.2018

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնել է Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգևոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս […]

̰
BACK_TO_TOP