Փորձ է արվում քաղաքականացնել փողոցաշինությունը, որպեսզի քաղաքը խառնվի իրար․ Սամվել Բալասանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+27.09 oC

Փորձ է արվում քաղաքականացնել փողոցաշինությունը, որպեսզի քաղաքը խառնվի իրար․ Սամվել Բալասանյան

23:33 15.10.2018

Այսօր կայացած Գյումրիի ավագանու նիստում լուրջ քննարկում է ծավալվել  քաղաքում ընթացող փողոցաշինության աշխատանքների շուրջ: Ստեղծված վիճակը քննարկելու համար «Հայկական վերածնունդ» խմբակցությունը առաջարկել է  արտահերթ նիստ անցկացնել: Առաջարկը բոլորին դուր  է եկել, միայն որոշել են  ոչ թե արտահերթ նիստ, այլ հանրային լսում կազմակերպել: Իսկ ընթացող աշխատանքներում խնդիրները սկսվում են նախագծայինից և վերջանում շինթերություններով, որի պատճառով ծրագիրը որոշ փողոցներում կմնա անավարտ: Քաղաքապետն էլ այս խնդրի շուրջ բարձրացրած աղմուկը համարել է քաղաքականացված։

«Փորձ է արվում ինչ-որ տեղ քաղաքականացնել պրոցեսը: Հիմա Facebook-ում  արդեն իսկ տարբեր օգտատերեր սկսել են կարծիքներ հայտնել, որ շինարարությունը ուշանում է, մեկը շատ անհանգիստ է, ասում է՝ ես չեմ կարող ներս մտնել, մեկն ասում է՝ ես չեմ կարող մեքենաս լավ վարել: Փորձ է արվում քաղաքականացնել, որպեսզի  քաղաքը խառնվի իրար, որպեսզի միտինգներ սկսեն»,- դժգոհել է Սամվել Բալասանյանը:

Փողոցաշինական ծրագրի  ժամկետներից հետ ընկնելու մասին մի քանի անգամ հայտարարել են ոչ միայն շինարարները,  այլև նախագծողներն ու վերահսկողները: Բայց, ըստ քաղաքապետի, ստեղծված վիճակը նման ծավալի աշխատանքների դեպքում օրինաչափ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

21:19 12.08.2025

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...

Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներ

21:11 12.08.2025

Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը […] ...

Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկ

21:00 12.08.2025

Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկ

Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...

Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա

20:50 12.08.2025

Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա

«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...

Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունում

20:40 12.08.2025

Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունում

Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

20:30 12.08.2025

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...

BACK_TO_TOP