23:51 15.10.2018
Գյումրիի ավագանու հերթական նիստում օրակարգի 19 հարցերի մեծ մասը նորից առնչվել է դրամական հատկացումներին: Տեղական բյուջեից գումարներ են հասցեագրել համայնքային ենթակայության մարզական, նախադպրոցական ու արվեստի դպրոցներին: Բայց ամենաթեժ քննարկումը ստացվեց, երբ հոկտեմբերի կեսին օրակարգային դարձան ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը: Թե ինչու է դեռ երկու ամիս առաջ ավագանու նիստի քննարկման հարց դառնում ամանորյա միջոցառումների համար բյուջեից գումար հատկացնելը, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը այսպես է մեկնաբանել:
«Նախագիծը կազմել ենք հիմա, որովհետև մենք հիմա ունենք միջոցառումներ ու մրցույթ, որոնք պարտադիր պետք է անցկացնենք, այդ իսկ պատճառով մի 2 ամիս շուտ ենք ներկայացնում, որ կարողանանք մրցույթն անցկացնել ու էս ծախսերը կարգավորել»,- ամանորյա ծախսերի նախահաշիվը այսպես է հիմնավորել տիկին Ջիլավյանը:
Իսկ մրցույթ ասածն էլ վերաբերում է տոնական պարկերի ձեռքբերմանը: Ամանորի միջոցառումների համար քաղաքի բյուջեից յոթ միլիոն դրամ է հատկացվելու, այսինքն այնքան, որքան նախորդ տարի: Նույնն է մնալու քաղաքի գլխավոր տոնածառի արտաքին տեսքն ու չափերը։ Ընդհանուրի մեջ «Գալա» խմբակցության անդամներին հետաքրքրեց ամանորյա պարկերի ձեռք բերման ու մրցույթի անցկացման գործընթացը:
«Շահարկումներ են լինում, քաղաքապետարանն էլ ամեն անգամ ասում է՝ անցկացնում եմ բաց մրցույթ, մրցույթով մասնակցում են այս կամ այն կազմակերպությունները։ Հարցս այսպես է, հնարավո՞ր է՝ պատահի այնպես, որ այդ մրցույթներին «Անուշարան»-ը չմասնակցի»,- հետաքրքրվել է «Գալա» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը:
«Նկատել է, որ վերջին տարիներին մրցույթները շահող կազմակերպությունը շատ բուռն ցանկություն է հայտնում միայն պարկերը գնել «Անուշարանից»,էդ դինամիկա է»,- թիմակցի միտքը այսպես է շարունակել Արման Գրիգորյանը:
Պարկերի պարունակության , մրցույթին մասնակցող միջնորդ ընկերությունների թեմային արձագանքել է քաղաքապետն ու վրդովված առաջարկել ասյ անգամ ամանորյա պարկեր կապել ավագանու անդամների նախասիրությամբ:
«Էդ «Անուշարան»-ը, որ փակենք, բոլորդ ուրախ կլինեք, թող փակվի որ էդ «Անուշարան»-ի տորթն ու կոնֆետը էլ չուտեք» ,- ամանորյա պարկերի քննարկմանը այսպես է արձագանքել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Իսկ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն էլ հայտարարել է, որ 2014 թվականից «Անուշարան» ընկերությունը մրցույթին չի մասնակցել: Մնացածը մրցույթը հաղթող միջնորդ կազմակերպության «աղա քեֆն է», թե որտեղից կկատարի իր գնումներն ու կմատակարարի ամանորյա տոպրակները քաղաքապետարանին:
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...
21:11 12.08.2025
Վթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ մեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը. կան տուժածներՕգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը […] ...
21:00 12.08.2025
Չեխիան Գերմանիայից կգնի 44 Leopard 2A8 տանկՉեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Գերմանիայից առաջին 44 Leopard 2A8 տանկերի գնումը։ Պայմանագիրը կներառի հրամանատարական և մարտական մեքենաներ, գնման արժեքը կկազմի 34,2 միլիարդ կրոն (մոտ 1,6 միլիարդ դոլար), և ապագայում նախատեսվում է գնել այդ տանկերի ևս չորս մոդիֆիկացիա, հաղորդում է CTK գործակալությունը։ «Չեխիայի պաշտպանության նախարարության կոլեգիան երեքշաբթի օրը հաստատել է Leopard 2A8 […] ...
20:50 12.08.2025
Զինչենկոն կարող է տեղափոխվել Թուրքիա«Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե», հայտնում է TRT Sport-ը: Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է, որ ուկրաինացին հնարավորինս շուտ միանա իրենցին: «Ֆեներբահչեն» արդեն պաշտոնական հարցում է ուղարկել «Արսենալին»՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Ալեքսանդր Զինչենկոն 2022 թվականից ի վեր «Արսենալի» կազմում մասնակցել է 91 հանդիպման, խփել 3 գոլ և […] ...
20:40 12.08.2025
Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունումՕգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։ Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու […] ...
20:30 12.08.2025
Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների տեսակոնֆերանսինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 13-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանսի, ասվում է դաշինքի հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը», – հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել […] ...