14:08 12.10.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։
Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և հետազոտողները։ Երկրորդ և երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից և դրանից դուրս։ Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։
«Համալսարաններն ու գիտնականները կարևոր դեր ունեն ողջ մարդկությանն առնչվող հարցադրումների ձեւակերպման և դրանց պատասխանների որոնման գործում։ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն աջակցում է պրպտող և հետազոտող մտքին, որի մարմնավորումն ինքը Վարդան Գրեգորյանն է։ Հպարտ ենք, որ այս կրթաթոշակը կընդլայնի Հայաստանի վերաբերյալ գիտելիքի ծավալը՝ արժևորելով ներդրումները հայագիտության մեջ»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և հավելել. «Այս հայտարարությունը մենք անում ենք այսօր՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, հիմնարար և միջմշակութային փոխանակման միևնույն ոգով, որով V դարի մեր Թարգմանիչներն իրենց ներդրումն ունեցան հայկական քաղաքակրթական միջավայրում։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը պատվում է նրան և այս ավանդույթը»։
Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի և միջազգային գիտական կենտրոնների միջև կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։
Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում և հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։ Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը։
Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետեւյալ ականավոր գիտնականները.
Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց և կտևի մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...