Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում անցկացնել ավելի խոշոր տնտեսական ֆորում. Տիգրան Բալայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.86 oC

Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում անցկացնել ավելի խոշոր տնտեսական ֆորում. Տիգրան Բալայան

12:58 11.10.2018

Մենք հաստատել ենք աֆրիկյան 10 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ: Մենք նախարարական համաժողովի ընթացքում շրջադարձ կատարեցինք դեպի Աֆրիկա: Աֆրիկայից եկած մասնակիցների մեծաքանակությունը վկայում է փոխադարձ հետաքրքրությունների մասին: Այսօր առևտրի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով կարող եմ ասել, որ սահմանները էական չեն»,- ասել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարաի ընթացքում:

Նա նշել է, որ Երևանի գագաթնաժողովի ընթացքում ընտրվելու է գլխավոր քարտուղար:

«Կվերընտրվի՞ գլխավոր քարտուղարը, որը ներկայացնում է Կանադան, թե՞ կընտրվի Ռուանդայի արտգործնախարարը, դեռ հայտնի չէ: Քարտուղարը պիտի ընտրվի կոնսենսուսով, ես կարծում եմ, որ մինչև գագաթնաժողովի ավարտը մեզ կհաջոզվեր կարգավորել այս հարցը»,- ասել է նա:

Տիգրան Բալայանը նաև խոսել է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի նախագահության մասին:

«Նախագահության առաջնահերթությունները կներկայացնի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն «Ապրել միասին»  կարգախոսը կարող է հուշել Ձեզ աշխատանքների ուղղությունը: Հաջորդ տարի նախատեսում ենք Երևանում անցկացնել ավելի խոշոր տնտեսական ֆորում, կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ: Նախագահությունը նախատեսում է նաև քաղաքական որոշակի աշխատանք»,- ասել է նա:

Տիգրան Բալայանը նաև նշել է, որ մտադրություն կա ստեղծել «Ֆրանկովիզիոն» երգի մրցույթ, որը նման կլինի «Եվրատեսիլ»-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

18:06 12.05.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...

SHANTNEWS

18:00 12.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

17:55 12.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

17:50 12.05.2025

Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել է

Թենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

17:44 12.05.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

17:36 12.05.2025

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...

BACK_TO_TOP