12:27 11.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը խոսել է կազմակերպության գործունեության մասին.
«Մեր ջանքերի շնորհիվ ստացվեց Ֆրանկոֆոնիան հյուրընկալել Հայաստանում: Ուղիղ 3 տարի առաջ մենք մեծ հաջողությամբ անցկացրեցինք նախարարական համաժողովը և, ընդամենը 4 տարի լինելով կազմակերպության անդամ, որոշեցինք հյուրընկալել այն: Կար ևս մեկ թեկնածու՝ Թունիսը, որը հիմնադիր անդամներից է, սակայն պետք է նշենք, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերի, ձիրքերի և դիվանագիտական նրբանկատության շնորհիվ մեզ հաջողվեց կոնսենսուսով հյուրընկալել այն Հայաստանում»,- ասել է Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը մյուսներից տարբերվում է նրանով, որ սա մեր տարածաշրջանի մասշտաբով ամենախոշոր միջոցառումն է:
«Միջոցառմանը մասնակցելու են 105-ից ավելի բարձրաստիճան պատվիրակություններ 83 երկրներից, մոտ 15 -ից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մենք ընտրել ենք գագաթնաժողովի կարգախոս «Ապրել միասին»-ը, և այս կարգախոսը կոչ է, որի մեջ նախատեսված են կոնկրետ քայլեր, թե ինչպես ապրել միասին այս աշխարհում: Այս կարգախոսն ընտրել ենք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը որպես ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, որպես մի ժողովուրդ, որն ապրում է 100 -ից ավելի երկրներում, ինքնին մարմնավորում է «Ապրել միասին» գաղափարախոսությունը»,- ասել է նա:
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանը18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...
17:55 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...
17:50 12.05.2025
Էլինա Ավանեսյանը մեկ աստիճան նահանջել էԹենիսի կանանց ասոցիացիան թարմացրել է դասակարգման աղյուսակը: Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է և այժմ 39-րդն է: Առաջին ռակետը բելառուս Արինա Սաբալենկան է: ...
17:44 12.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 93 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների […] ...
17:36 12.05.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 11-ին Երևանում դիտված փոշու վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, այն առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի […] ...