TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընտրությունը դեկտեմբերին անելու որոշումը գուցե վերջնական է, այլ հարցերում երկխոսություն կարող է լինել. Լենա Նազարյան

13:10 08.10.2018

Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց թե ինչի շուրջ, Լենա Նազարյանը չգիտի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պահանջը այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու չառաջադրեն, իսկ թե իրենց կողմից ինչ զիջումների են պատրաստ, չհայտնեց։ «Իրենք իրենց կողմից կարող են այլ բան առաջարկել և շարունակենք խոսել։ Ես կարծում […]

̰
Քաղաքական ուժերը պետք է պարզ ասեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ. Լենա Նազարյան

12:58 08.10.2018

«Շատ կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ սրանք կարևոր նախապայմաններ են բանակցային աշխատանքները […]

̰
ՊԵԿ-ը մարզերում բացահայտել է ապօրինի գործունեության դեպքեր. վնասի չափը հաշվարկվում է

12:55 08.10.2018

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 […]

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

12:50 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]

̰
Գետի՛նը մտնեք, Կրասնոդարից լոլիկ ենք ներկրում. Հրաչ Բերբերյանը զայրացած է

12:40 08.10.2018

«Վարչապետի՝ Արմավիր կատարած այցի ժամանակ բացահայտվեց, որ ամենևին էլ այնպես չէ, որ շոգի պատճառով լոլիկ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մեկ ամսում խնդրի լուծման տարբերակ գտնել, բայց տարբերակը չկա դեռ: Բերբերյանն ասել է, որ ցեցի դեմ պայքարի հարցում ոչ […]

̰
Նանսենի անվան այգում կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ

12:12 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ: 2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է […]

̰
Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

12:07 08.10.2018

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»:

̰
Երևանի ընտրության իսկական հարցադրումն էր՝ կո՞ղմ եք, որ խորհրդարանը արագ լուծարվի. Սեյրանյան

12:03 08.10.2018

«Երևանի ավագանու ընտրությունները խորքի մեջ Երևանի ավագանու ընտրություններ չեն եղել, այլ եղել է հարցադրում՝ արդյո՞ք կողմ եք՝ խորհրդարանը արագ լուծարվի, թե՞ ոչ»,— այս մասին Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Պատգամավորը, սակայն, նշեց, որ ավելի լավ կլիներ, որ իրենք ավելի շուտ իմանային իրականությունը, և թեկնածուները չպատրաստեին Երևանի […]

̰
Կա գծեր գծելու ժամանակը և կա դրանք ջնջելու ժամանակը. Փաշինյանն ԱԻՆ-ում ներկայացրել է Ֆելիքս Ցոլակյանին

11:53 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է նաև Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Վարչապետի խոսքով՝ Ցոլակյանը կառավարման համակարգում նոր մարդ չէ, նա երկար տարիներ աշխատել է ուժային համակարգում, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունի, իսկ ԱԻՆ-ն էլ ինչ-որ առումով նաև ուժային կառույց է, որն ունի զինվորական ստորաբաժանումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս նշանակումը խորհրդանշական է […]

̰
Մեծագույն խնդիրը էներգետիկ ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրել է ԷԵԲՊ նախարարին

11:24 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: «Կարծում եմ՝ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին […]

̰
Կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի նոր Հայաստանը. Մնացականյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

11:23 08.10.2018

Այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախարարական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Աշխատանքներին անցնելուց առաջ նախարարը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նշելով, որ նա մեծ ֆրանսիացի էր, մեծ  հայ ու մեծ աշխարհաքաղաքացի, որի մահվան վիշտը […]

̰
Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից. Աննա Հակոբյանն Արցախում է

11:11 08.10.2018

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Ներկայացնում ենք վարչապետի տիկնոջ ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի, շատ հարգելի հյուրեր, Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ […]

̰
Բարձր է գնահատվել ՀՀ ՄԻՊ-ի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում

10:59 08.10.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության […]

̰
Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներում. Թաթոյան

10:51 08.10.2018

Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Վաղաժամկետ դադարեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները: Գործընկերոջս սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ իրավապաշտպան այս հաստատությունը միջազգային կառույցներում ստացավ լայն ճանաչում: Քաղաքակիրթ աշխարհին պետք է […]

̰
ՀՔԾ-ն հաստատեց գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկությունը

10:49 08.10.2018

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն. ԱԱԾ

10:00 08.10.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:05 08.10.2018

Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի ետնամասում, այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ, Պարույր Սևակի փողոցի թիվ 17 շենքի 55-րդ օբյեկտին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի […]

̰
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում

08:48 08.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի, Օհանավան, Կարբի գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ես ու հայրս որոշեցինք իր արդարացման համար նախատեսված պայքարը հետաձգել․ Շահեն Հարությունյան

23:24 07.10.2018

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայտարարություն։ Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։ 1-ին. Համաներում կալանավորներին։ 2-րդ. Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։ Հոկտեմբերի 7-ից նախատեսել էինք սկսել բողոքի ցույցեր և երթեր։ Սակայն հոկտեմբերի 4-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց համաներման մասին։ […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:09 07.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-9-ը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՀՀ մարզերից մեկում 40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է Ոստիկանություն

22:29 07.10.2018

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում․ Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է […]

̰
Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն

21:29 07.10.2018

Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ: Նույն օրը՝ առավոտյան, կատարվեց […]

̰
Շառլ Ազնավուրը մեծ արտիստ է. Գիսանե Պալյան

20:28 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ֆեյսբուքյան մի գրառում կարդացի և շատ տպավորիչ էր ինձ համար, որ անգամ իր հեռանալով՝ Ազնավուրը հայ լինելով իր վարկանիշը բարձր պահեց»,- նշել է նա: Գիսանե Պալյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրը միայն երգիչ չէ, նա համամարդկային արժեք է, նա խտացումն է շատ-շատ բաների: «Նա […]

̰
Այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն․ Փաշինյանը՝ Ագարակում

18:00 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում […]

̰
Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

17:29 07.10.2018

Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարևոր տարբերություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Ենգիբարյանը՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ «Սիրելի՛ ընկերներ, Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ […]

̰
Ոստիկանությունը կադրեր է հրապարակել «Յուվեցի Կարոյի» սպանության վայրից

14:50 07.10.2018

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթն Ագարակի վերածննդի 10-ամյակի առթիվ

13:46 07.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակի միջոցառումներին և հանդես եկել ելույթով։ Վարչապետը հերթական անգամ կոչ է արել գործարարներին գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, որովհետև Հայաստանն այսուհետ ոչ միայն փող ծախսելու տեղ է, այլև վայր, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին։ Մանրամասները՝ տեսանյութում

̰
Ագարակում «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները հուշանվեր են հանձնել վարչապետին

13:13 07.10.2018

Ագարակ համայնքի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցել են նաև «Արարատ 73-ի» ֆուտբոլիստները։ Նրանք հուշանվեր են հանձնել վարչապետին։ Նշենք, որ գյուղի հրապարակը վերանվանվել է՝ ի պատիվ «Արարատ 73»-ի։ Թիմի անդամ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ագարակցիներին՝ գյուղի կենտրոնական հրապարակն իրենց թիմի անունով կոչելու համար: Մարզիկները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հուշանվեր են հանձնել:

̰
Տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեցին վարչապետին

12:51 07.10.2018

Այսօր Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տիեզերագնացների տեսաուղերձը՝ նվիրված Հայաստանին: Նշենք, որ այսօր Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան է ժամանել տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

12:27 07.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։ Համոզված եմ, որ պետական և քաղաքական […]

̰
BACK_TO_TOP