TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԾԿՀ-ն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին կպարտավորեցնի մոտ 1 մլն դրամ փոխանցել պետբյուջե

13:27 06.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կընդունի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին: Որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008 թվականի սեպտեմբերի 17-ի №504Ա որոշմամբ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման […]

̰
Վարչապետը Փարիզում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

13:12 06.10.2018

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2152612284762602&set=a.2045550165468815&type=3&theater  

̰
Հանրապետություն տարածքում խոնարհվել են ՀՀ դրոշները

12:53 06.10.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է սգո օր: Այսօր հանրապետության տարածքում խոնարհվել են ՀՀ դրոշները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ շանսոնյեին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, […]

̰
Սուրեն Քրմոյանն իր ղազախ գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր

12:49 06.10.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության […]

̰
ՀԾԿՀ-ն կոչ է անում գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ անհիմն հայտարարություններ չանել

12:29 06.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ հոկտեմբերի 4-ին ներկայացված փորձագիտական եզրակացություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն […]

̰
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հոկտեմբեր ամսվա իր բոլոր համերգները կնվիրի Ազնավուրի հիշատակին

12:17 06.10.2018

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերին նախատեսված իր բոլոր համերգները նվիրելու է Շառլ Ազնավուրի հիշատակին: Տեղեկացնենք, որ այս ամսվա ընթացքում թավջութակահարը համերգներ է ունենալու Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում և Իսպանիայում: https://www.facebook.com/Narekcello/photos/a.127878794042812/1080830438747638/?type=3&theater  

̰
Ի հիշատակ շանսոնյեի՝ Գյումրիում երեկ 94 վայրկյանով անջատվել են Ազնավուրի հրապարակի լույսերը

12:14 06.10.2018

Գյումրիում 6-րդ օրն է, ինչ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրապարակում՝ արձանի մոտ, մարդկանց հոսքը չի դադարում։ Մարդիկ ծաղիկներ են խոնարհում, մոմեր վառում մեծ հայի հիշատակին։ Երեկ Ազնավուրի անունը կրող հրապարակում ողջ օրը հնչում էին շանսոնյեի երգերը: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը 20։00-ին, 94 վայրկյանով անջատվել են Ազնավուրի արձանը լուսավորող լույսերը՝ խորհրդանշելով մեծ շանսոնյեի ապրած տարիները: […]

̰
Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Արա Պապյանի վարույթ է ընդունվել

12:06 06.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի, վարույթ է ընդունվել: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը, ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին՝ գտել է, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ […]

̰
2018թ. 9 ամսում անվճար բուժօգնություն ստացածների թիվը գերազանցում է 2017թ. նույն ժամանակահատվածում բուժում ստացածներինը

12:03 06.10.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ  իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել. «Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ: 2018թ. հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

11:58 06.10.2018

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 6-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 8-9-ը՝ կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 6-ի ցերեկը և 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:    

̰
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի` Հայաստանում և Արցախում այսօր սգո օր է հայտարարված

11:45 06.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է սգո օր: Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: […]

̰
Մանվել Գրիգորյանին առաջարկել են ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, բայց նա հրաժարվել է. «Հրապարակ»

11:42 06.10.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ […]

̰
«Վստրեչի Ապերը» 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

11:35 06.10.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5-ի երեկոյան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նախօրեին Միացյալ Արաբական էմիրություններից Հայաստան արտահանձնված Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին»: Այս մաին տեղեկացնում է Aravot.am-ը: Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը հոկտեմբերի 4-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի էր ենթարկվել: Նա մեղադրվում է ՀՀ […]

̰
ԱԺ վերլուծական խորհրդի նիստը կհամընկնի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ․ «Հրապարակ»

10:24 06.10.2018

«Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։ Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը […]

̰
Այրվել է կաթ տեղափոխող ավտոմեքենայի խցիկը

09:52 06.10.2018

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 07:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի սկզբնամասում այրվում է կաթ տեղափոխող ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 07:40-ին: Այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Վ. Ա.) խցիկը:

̰
Բանդիտը թիկնազոր է դառնում, նա պետք է լինի խելքը գլխին, պատրաստված մարդ. Ֆելիքս Ցոլակյան. «Ժողովուրդ»

09:40 06.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե․ «Հասկանում եք՝ մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է […]

̰
Արամ Զավենիչը «սպիտա՞կ է», թե՞ «սև»․ «Հրապարակ»

09:20 06.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակ Զեյնալյանի նախարար մնալ-չմնալու մասով ասել էիք՝ Փաշինյանը նշանակում է, ինքն էլ հանում, բայց Արտակը Ձեր թիմի անդամ է․ կմնա՞ նա այդ պաշտոնին, թե՞ հետ կկանչեք՝ հարցրինք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Պիտի պնդեմ․ կհանի Զեյնալյանին Փաշինյանը` դուրս կգա, չի հանի` կմնա»։ Արամ Զավենիչն ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից […]

̰
ՀՔԾ-ի կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տե­ղակալը․ «Ժամանակ»

09:08 06.10.2018

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տե­ղակալ Աշոտ Տիտանյանը: Նա մեկ անգամ՝ 2017-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժա­մանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանու­թյունների, մեղադրյալներին ծե­ծելու մասին: Դեռևս հստակ չէ, թե ինչի […]

̰
Ոստիկանապետը չի պատասխանել Բաբլոյանի զանգերին․ «Հրապարակ»

08:51 06.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերիյ Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա […]

̰
Երևանում և 7 մարզերում հոկտեմբերի 8-ին հոսանքազրկումներ կլինեն

08:38 06.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ռայնիսի փ. 13, 15, 105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փողոցի վերջնամասը, Համբարձումյան փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 1-ին թաղ. 9, 10, 10Ա, 49, 50, […]

̰
«Հուզված եմ՝ տեսնելու իմ արձանս հայկական հողի վրա, ուր իմ արմատներս կան». Շառլ Ազնավուր, Գյումրի 2001թ․

23:52 05.10.2018

Շառլ Ազնավուրը աշխարհի այն եզակի հայերից է, ում պատվին կենդանության օրոք քանդակ տեղադրվեց։ Այդ նվերը նրան տվեց երախտապարտ քաղաքը: 17 տարի առաջ, հենց իր արձանի բացմանը Գյումրի եկավ աշխարհահռչակ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հազարավոր գյումրեցիներ քաղաքի մուտքից սկսած մինչև Աստղի՝ այժմ Շառլի հրապարակ, կանգնել էին փողոցներում` տեսնելու մեծ հային: Շառլ Ազնավուրով աշխարհը ճանաչեց հային ու […]

̰
Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

23:33 05.10.2018

ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների  կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։ Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար,  թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ […]

̰
Երբևէ չեմ մտածել պաշտոն ունենալու մասին․ Սուրեն Պապիկյան

23:13 05.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հարցազրույց է տվել ֆրանսիական TV5MONDE միջազգային հեռուստաընկերությանը, այս մասին նախարարի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։ «Երբևէ չեմ մտածել պաշտոն ունենալու մասին, մտածել եմ, որ ուղղակի կարող եմ մաս դառնալ փոփոխությունների և ապրել այն Հայաստանում, որը ես կուզենամ»,- […]

̰
Պատահար Մարտունի քաղաքում․ կա տուժած

22:50 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

22:38 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: […]

̰
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը

22:14 05.10.2018

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում […]

̰
ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը

21:58 05.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 2126/12) գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը, քննելով գանգատը Կոմիտեի կազմով, ճանաչել է այն անընդունելի: Սույն գործով դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) նախատեսված իր` դատարան դիմելու իրավունքը, քանի որ ինքը զրկվել է առաջին […]

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:48 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել […]

̰
8 արագաչափ վնասած երիտասարդին ոստիկանները հայտնաբերել են

21:37 05.10.2018

Վերջին օրերին վնասվել էին Աճառյան փողոցի երկու արագաչափերը, ևս երկուսը՝ Մյասնիկյան պողոտայում, նաև մեկական արագաչափ Թբիլիսյան խճուղում ու Հերացու փողոցում։ Երևանում վնասվել էր ընդհանուր 6 արագաչափ։ Երկու արագաչափ էլ վնասվել էր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ սկսեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել տեսագրությունում պատկերված երիտասարդի ինքնությունն ու գտնվելու վայրը պարզելու […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

21:25 05.10.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
BACK_TO_TOP