10:55 07.10.2018
Հոկտեմբերի 7-ին սկսվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը։ Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստի ժամանակ ընդունված ծրագրի հաստատումը: Քննարկման կդրվեն կազմակերպությանն անդամակցելու 4 երկրների հայտերը: Ավարտին կորոշվի նաև հաջորդ նիստի անցկացման ժամկետն ու վայրը։ Հոկտեմբերի […]
09:06 07.10.2018
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), հաղորդում է Aysor.am-ը։ Աղբյուրի տեղեկություններով` երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է […]
01:30 07.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով Էրեբունի […]
00:08 07.10.2018
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ […]
23:56 06.10.2018
Շառլ Ազնավուրին աշխարհն առաջին հերթին ճանաչում է որպես հանճարեղ երգահան-երգչի: Բայց պակաս տպավորիչ չէ նրա ֆիլմադարանը: Ազնավուրը նկարահանվել է 6 տասնյակից ավելի ֆիլմերում, իսկ անցած տարի Հոլիվուդի փառքի ծառուղում ավելացավ նաև նրա աստղը։ Մանկական դերերից սկսած՝ որոնց անուններն անգամ չէին նշվում լուսագրերում, մինչև գլխավոր դերեր՝ Էդուարդ Սարոյան, Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, «Գլուխը պատին», «Կնամոլները», «Տոբրյուկ տանող […]
22:43 06.10.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ «ՆերՈւԺ» ծրագրին այժմ կարող են մասնակցել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ «Ու կրկին լավ լուր․ Սիրելի՜ հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ մենք հզորացնում ենք «ՆերՈւԺ» ծրագիրը: Եվ այսպես, շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության` այժմ ծրագրին կարող են դիմել նաև հայաստանաբնակ երիտասարդները։ Այս […]
22:17 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. […]
22:04 06.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել […]
21:23 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական բաժնից: Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձել է մեծանուն հայորդու դժվարին և […]
20:40 06.10.2018
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 5-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նույն օրը բաժին է բերման ենթարկվել՝ Սերյոժա Ա.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։
20:13 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հանքավան 1-ին փողոցի թիվ 3 շինության դիմաց բախվել են ՎԱԶ 2106 (վարորդը՝ Զ. […]
20:00 06.10.2018
Հոկտեմբերի 5-ին` ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Նորքի տներից մեկի բնակիչը շտապ ոստիկաններից օգնություն է խնդրել։ Ըստ հաղորդման՝ եղբոր որդին իր տան պատուհանը կոտրել էր ու մոտը պնևմատիկ ատրճանակ կար: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խումբը բաժանմունք բերման է ենթարկել 26-ամյա Գագիկ Գ․-ին։ […]
19:56 06.10.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո՝ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկ Մարությանի հետ չի խոսել իր հետագա պաշտոնավարման մասին։ Այս մասին ինքը՝ Արեյանը, հայտնեց ShantNews.am-ի հետ զրույցում։ Հարցին, թե ինչպե՞ս է երկարամյա փոխքաղաքապետը պատկերացնում Հայկ Մարությանի հետ համատեղ աշխատանքը, Արեյանը պատասխանեց, որ հիմա էլ քաղաքապետարանն […]
19:50 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է տնակ, հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեը բռնկվել է Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:03-ին: Ամբողջությամբ այրվել […]
19:20 06.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իր աշխատանքները Երևանում սկսում է հաշված ժամեր անց։ Ֆրանսախոս երկրների ղեկավարներն ու պատվիրակներն այստեղ քննարկելու են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ու քաղաքական թեմաներ։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մինչև այս ժամն էլ աշխատանքային եռուզեռ է՝ համաժողովների շրջանակներում անցկացվող միջոցառումներին պատրաստվելու համար, իսկ տրանսպորտի համար սա ծանրաբեռնվածություն է, որի գագաթնակետը գագաթնաժողովի օրերն են լինելու։ […]
17:58 06.10.2018
Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն […]
17:05 06.10.2018
Հայաստանում և Արցախում բարդ վիրահատություններ կատարած ամերիկացի բժիշկների խումբն ավարտել է ծրագիրն ու այսօր ամփոփել աշխատանքի արդյունքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ արդեն 4 տարի է՝ Հայաստան է այցելում ամերիկացի բժիշկների խումբը, որը հիմնականում Տավուշի մարզում, մասնավորապես Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում է բարդ վիրահատություններ, տեղի բժիշկներին ծանոթացնում նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև այդ հիվանդանոցներին նվիրում իրենց հետ […]
16:58 06.10.2018
Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված երգ է: Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող […]
16:54 06.10.2018
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ քաղաքի ավագանու առաջիկա նիստում առաջարկելու է Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: «Հուսով եմ, որ համաքաղաքացիներիս մեծամասնությունը հավանության կարժանացնի այս գաղափարը»,- գրել է նա:
16:47 06.10.2018
Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: ՀՀ կառավարության աշխատակազմը նախապատրաստական աշխատանքները ներկայացնող տեսանյութ է հրապարակել: Այս գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են 84 երկրների 105 պատվիրակություններ՝ մոտ 3500 մարդ:
16:14 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: […]
15:57 06.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով […]
15:42 06.10.2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ պատրաստ է Հայաստանի տնտեսության զարգացման ուղիներ փնտրելու հարցում կարծիքներ լսել: «Աժ արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի տնտեսական ծրագիրը առավել իրատեսական ու մրցունակ դարձնելու համար` անհրաժեշտ եմ համարում հանդիպել իրենց ամենօրյա աշխատանքում օրենսդրական ու գործնական խնդիրներ ունեցող բիզնես շրջանակների հետ։ […]
15:35 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը նշել է, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Վալերիյ Օսիպյանը խոսել է ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշել է, որ […]
15:17 06.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 16.20-ին, 1950 թ, ծնված Սուրեն Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 3.40-ից 4.55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը արտասահմանյան արտադրության մոխրագույն ավտոմեքենայով Աբովյանի քաղաքային մարզադաշտի հյուսիս-արեւելյան տարածքից գողացել է շուրջ 400 պլաստմասե նստարաններ: Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, սեպտեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, գողություն […]
15:03 06.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որով նախազգուշացնում է` Հայաստանում երեխաների շրջանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ դրել […]
14:46 06.10.2018
Օրերս հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական հերթապահության հերթափոխը։ Զինծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին ողջույնի խոսք է հղել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Հաջորդ օրն էլ սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի` հերթափոխը հանձնած ստորաբաժանումը։ Զորամասում դիրքապահ ոստիկաններին սպասում էին ոստիկանության պետը, հրամանատարությունը, ծառայակից […]
14:37 06.10.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան կարգ: Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում հոկտեմբերի 6-ը հայտարարվել է սգո օր: Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանյան ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները չեն ցուցադրի […]
14:28 06.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում Ֆրանսիայի օդանավակայանից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Վերադառնում ենք Երևան»: Հիշեցնենք, որ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում՝ մասնակցելու աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
14:21 06.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խոսել է Ազգային ժողովի և կառավարության միջև ստեղծված լարվածության մասին: Նա նշել է, որ իր կարծիքով խորհրդարանական համակարգում չպիտի լինեն ուժային կառույցներ, որոնք հաշվետու չլինեն խորհրդարանին: Նա նաև խոսել է Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրինագծի մասին. «Նախագիծը, երբ հայտնվեց պետաիրավական հանձնաժողովում, մենք չգիտեինք, որ […]