15:55 05.10.2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ Ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն […]
15:48 05.10.2018
Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: «Հարգելի՛ բարեկամներ Տեղեկացնում եմ, որ այսօր կառավարության որոշմամբ նշանակվել եմ Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհակալ եմ կառավարությանը՝ այս պատասխանատու գործում ինձ վստահելու համար: Վստահ եղեք՝ ամեն ինչ անելու եմ մարզպետարանի ընթացիկ աշխատանքները լավագույնս կազմակերպելու և մարզի առջև ծառացած խնդիրները […]
15:48 05.10.2018
«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյո՞ք արդարացված է մտահոգությունը, թե արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն լինի ընտրությանը, եթե վարչապետի հայտարարածի պես` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին: «Այս ընտրությունների գործընթացը էժանացրին դեռ Սերժ Սարգսյանի օրոք, այն վերածվել է խաղամոլի մրցույթի, ոչ մի ձևով հիմնավորված չէ, գաղափարական ուղենիշներ, չափորոշիչներ շատ […]
15:33 05.10.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ «ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել […]
15:32 05.10.2018
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող ակումբներից մեկում կատարված գողության բոլոր հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018 թվականի օգոստոսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ գիշերային ակումբում բազմոցի վրայից հափշտակել են իր […]
15:15 05.10.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քննարկվել են երկու երկրների միջև քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: Պարոն Կոպիրկինը շեշտել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը և այդ հարցում ՌԴ […]
14:52 05.10.2018
«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]
14:30 05.10.2018
«Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի»,- այս տեսակետն այսօր հայտնեց ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի Հանրապետության կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք անցկացվեն դեկտեմբերին։ Սահակյանը նշեց, որ դրանք մեկ տարվա մեջ՝ մայիսին պետք է լինեն, քանի որ աշխարհում նման կարգ է […]
14:19 05.10.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի […]
14:18 05.10.2018
Ժողովուրդն ուզում է լավ ապրել։ Նա չպետք է ընկնի քաղաքական ուժերի հետևից ու սկսի աղմկոտ անընդհատ խոսքեր ասել, ժողովուրդը պետք է հանգիստ ապրի։ Այս մասին այսօր իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցությունը իշխանություն լինելու ընթացքում չի ապահովել դա, Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շա՜տ մեծ […]
14:09 05.10.2018
«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ […]
13:58 05.10.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Իմ ուզածը ի՞նչ ա, ո՛չ պաշտոն եմ ուզում, ո՛չ փող, ձեր ցավը տանեմ: Ով եկավ` ստուգեց, ով եկավ, ինչ արեց, ասենք, թե էսօր էս երկրում մարդ պիտի հեղինակություն ունենա, անուն ունենա, գործ ունենա, ձեռք չի տալիս, պետք է բոլորը կատարող լինեն»,- […]
13:39 05.10.2018
«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների […]
13:36 05.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես եկավ հրաժեշտի խոսքով՝ իր սերն ու հարգանքն արտահայտելով շանսոնյեի հանդեպ: Մակրոնի խոսքերով՝ տարիքը երբեք Շառլ Ազնավուրին չէր խոչընդոտում երգելու և ժպտալու համար: «Գրեթե մեկ դար նա էր, որ մեզ տվեց կյանք, մեր զգացմունքներին ուժ տվեց, տասնամյակներով մեր կյանքն ավելի քաղցր, մեր ուրախությունն ավելի […]
13:08 05.10.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է «ԴիջիԹեք 2018» և համոզմունք հայտնել, որ հայկական ինժեներական միտքը փոխելու է նաև համաշխարհային առողջապահությունը: «Փորձարկեցի արհեստական ձեռքը, որը շարժվում է նախաբազկի նյարդերից մաշկի միջոցով գրանցվող իմպուլսների միջոցով։ Նաև չափեցինք զարկերակային ճնշումս, որի ցուցանիշները ավտոմատ ուղարկվում են բժշկական կենտրոնի էլեկտրոնային համակարգ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։
13:00 05.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և իր անունից շնորհավորել է ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ: ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անփոխարինելի է ուսուցիչների առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: «Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո […]
12:57 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չպետք է դիտարկել որպես նոր կառավարության ձեռքբերում, քանի որ այդ գործում իրենց մեծ ներդրումն ունեն նախորդ կառավարության անդամները, նախկին ԱԳ նախարարը, նախկին […]
12:54 05.10.2018
Այսօր նշվում է Ուսուցչի տոնը, 1994 թվականից այն նշում են աշխարհի 100 երկրներում: Այս օրը արժևորվում և գնահատվում են այն բոլոր ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթության զարգացման ոլորտում: Տոնի պատմական նախադրյալն է հանդիսացել Փարիզում 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովը, որը վերաբերում էր ուսուցիչների կարգավիճակին, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության […]
12:25 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հարցրել է, թե ինչպես է ԱԳՆ-ն […]
12:01 05.10.2018
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում […]
12:00 05.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հարցրել է ԱԳ փոխնախարարին, թե ինչով է պայմանավորված […]
11:50 05.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։ Ռիչարդ Հաասը 1989-1993 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հատուկ խորհրդականի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի […]
10:49 05.10.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ: Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, Հանրապետության մարզերում իրականացնում է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ: Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի […]
10:46 05.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 107.7 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ FM 103.8 ՄՀց «ՀԱՅԱՍՏԱՆԻ […]
10:33 05.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին: Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու […]
10:10 05.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն […]
09:17 05.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շովրոյան փ. 66-82 սեփական տները, Դրոյի փ. 28, 28/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի 4-րդ նրբ. 44-82 սեփական տները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման […]
07:13 05.10.2018
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 10 դրամով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը՝ ներկայացնելով 2 ամսում էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման հնարավորությունները: «Առաջին հերթին, աշխատանքային խումբը գտնում է, որ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ընդունվել է ոչ ճիշտ սակագին: Երկրորդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել 2016 թվականին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորուստների տոկոսը թողել է 2015 թվականի կորստի չափով: Եթե 2015 թվականին կորուստը կազմել է 11.3 տոկոս, ապա հաջորդ տարիներին, օրինակ` 2016 թվականին՝ մոտ 9 տոկոս, 2017-ին՝ 8.8 տոկոս, իսկ այս տարվա առաջին կիսամյակում եղել է […]
01:22 05.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Ուրվագիծ» հաղորդաշարին՝ անդրադառնալով վերջին քաղաքական զարգացումներին։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։ – Պարո՜ն Ծառուկյան, Դուք Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցո՞ւմ եք, ուզո՞ւմ եք նրանց բերել իշխանության։ -Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավաճ»-ի հետ կապ չունեն և չեն կարող «Բարգավաճ»-ով գալ քաղաքականություն։ Եթե այդպիսի բան […]
23:28 04.10.2018
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով հոր ինքնասպանությանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ, Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։ Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից […]