TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի պետնախարարնն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

21:00 05.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Այս մասին հաղորդում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհաղթահարվեն, […]

̰
Հոկտեմբերի 4-5-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք

20:40 05.10.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության և հարկերից խուսափելու 3-ական, խուլիգանության 2, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի և սպառնալիքի […]

̰
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների

19:54 05.10.2018

Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և գագաթնաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ […]

̰
Շառլ Ազնավուրի հիշատակը հարգել են նաև ՔԿՀ-ներում

19:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները կազմակերպել էին հրաժեշտի ցերեկույթ: Նրանք միջոցառման ընթացքում հանդես են եկել ոչ միայն գեղեցիկ ասմունքներով՝ նվիրված մեծն շանսոնյեին, այլ նաև ներկայացրել են նրա կյանքն ու գործունեությունը: Ցերեկույթի ողջ ընթացքում հնչել են Շառլ Ազնավուրի կատարումները: Միջոցառման ավարտին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն […]

̰
ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել

19:20 05.10.2018

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրել, Aysor.am-ին հայտնել են կուսակցությունից։ Նիստը վարելու է կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թե ինչ հարցեր են քննարկվելու ԳՄ նիստում, կուսակցությունից հայտնել են, որ օրակարգը որոշվելու է տեղում։

̰
Քանի՞ համաներում է եղել անկախ Հայաստանում

19:14 05.10.2018

Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված համաներումով ազատ է արձակվել 648 դատապարտյալ: Անկախ Հայաստանի 27-ամյա պատմության ընթացքում համաներում է հայտարարվել 9 անգամ: Առաջին համաներումը հայտարարվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ. այն […]

̰
Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

19:08 05.10.2018

Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Այսպիսով, Տուկումանը դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունող 21-րդ նահանգը: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը կետ ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ահա, թե ինչու  նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով վավերացվում դատապարտման հարցում հավատարմությունը՝ 20-րդ դարի […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

19:01 05.10.2018

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը ՀՀ գլխավոր դատախազություն միջնորդություն է ներկայացրել` նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ նաև խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն է ներկայացվել, սակայն միջնորդությունը մերժվել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք […]

̰
Ինչո՞ւ է ՀՀ ԶՈւ անձնակազմը ցածր տեղ գրավում Տանկային բիաթլոններում

19:00 05.10.2018

Հայաստանի զինված ուժերի զինծառայողները Տանկային բիաթլոնին ու Ռուսաստանում անցկացվող նմանատիպ այլ մրցույթներին մասնակցում է ոչ թե հաղթելու, այլ մարտական պատրաստությունը ստուգելու համար, հասկանալու համար՝ կա՞ն այլ մեթոդներ ուսուցման։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հայկական բանակի զինծառայողները բարձր տեղեր […]

̰
ՀՀ ԶՈւ տանկերի արդիականացման ընթացքում կիրառվելու է նաև տեղական ներուժը

18:48 05.10.2018

Հայկական բանակի տանկերի արդիականացման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Արդիականացումը իրականացվում է ոչ միայն Տ-72Բ3 տանկերի ուղղությամբ, այլև մյուս ուղղություններով։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ Զորայր Գաբրիելյանը։ Նրա խոսքերով՝ արդիականացման որոշ հարցեր էլ լուծվել են տեղական՝ հայկական գիտական-արտադրական ներուժի վրա հիմնվելով։ Նույնիսկ Տ-72Բ3 տանկերի վրա […]

̰
Ղազախստանում ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ զորավարժությունն ավարտվել է

18:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին ավարտվել է ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում անցկացված «Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները: Զորավարժության հիմնական […]

̰
Պաշտպանության նախարարը և ԶՈւ շտաբի պետն այցելել են Նախիջևանի սահման

18:25 05.10.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են Նախիջևանի հետ Հայաստանի սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1942350439133888 Հիշեցնենք, որ այսօր նույն՝ Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում […]

̰
ՀՀ ԶՈւ դիրքապահները սահմանախախտի են հայտնաբերել Նախիջևանի սահմանին

18:21 05.10.2018

«Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։ Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,- այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/1942339509134981

̰
Արցախի բանակը ներկայացրել է վարժանքի ժամանակ սեփական մարտական ԱԹՍ-ով տեխնիկա խոցելու կադրեր

18:19 05.10.2018

Հոկտեմբերի 4-ին Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն: Այդ օրն առաջին անգամ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվել են նաև նավարկային (նավիգացիոն) տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Սարքը մահապարտ է (կործանում է ինքն իրեն՝ թիրախը պայթեցնելու համար), տեղադրված տեսանյութում կարողանում է դիպուկ խոցել հակառակորդի զրահատեխնիկա «մարմնավորող» թիրախը։ ՊԲ […]

̰
Ազգային ժողովն ընդունեց կառավարությունում բուռն քննարկման արժանացած նախագիծը

18:12 05.10.2018

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Այն ընդունվեց ձայների 62 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նշված նախագիծը, հիշեցնենք, ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկումների առիթ էր դարձել: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ […]

̰
Սահակ Կարապետյանի մահվան կապակցությամբ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին

18:11 05.10.2018

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: «ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

18:09 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պարտադիր. քննարկում Գյումրիում

17:55 05.10.2018

Ե՞րբ է պետք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչպիսի՞ն են լինելու մեխանիզմները և արդյո՞ք պետք է այս հարցում շտապողականություն ցուցաբերել: Այս հարցերի շուրջ այսօր Գյումրիի «Մեդիա կենտրոնը» հանրային քննարկում էր կազմակերպել: Փորձագետներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերլուծել են ժամանակագրական հերթականությամբ՝ հեղափոխությունից մինչև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների ընդունում: Հնչել են հակադիր կարծիքներ, բայց մեկ ընդհանուր եզրակացությամբ, […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի

17:48 05.10.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, […]

̰
Նանե Ասատրյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար

17:34 05.10.2018

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պարտականությունները դրվել են մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյան վրա: Այս մասին ասված է Վայոց ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում:

̰
Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը

17:27 05.10.2018

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի հետ Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]

̰
Ո՞ր փողոցները փակ կլինեն Ֆրանկոֆոնիայի օրերին

17:13 05.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22.00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության […]

̰
Լոռու փոխմարզպետն աշխատանքից ազատման որոշում է կայացրել

17:12 05.10.2018

Լոռու մարզում այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանից: Նա իր գոհունակությունն է հայտնել Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ […]

̰
Նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է ԵԱՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը

16:51 05.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը՝ առանձնակի […]

̰
Ուսուցիչը նման է այգեպանի. չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է դրա աճի նպաստավոր պայմաններ. նախարարը շնորհավորել է ուսուցիչներին

16:39 05.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, […]

̰
94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը

16:27 05.10.2018

Այսօր՝ ժամը 18:00-ից Գյումրու Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում կհնչեն աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, կհայտարարվի լռության 94 վայրկյան:

̰
Աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը. վարչապետը՝ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը

16:24 05.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին […]

̰
Հայաստանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար անչափ կարևոր է լիարժեք մասնակցությունը ՍԾՏՀ-ին. Արմեն Փամբուխչյան

16:21 05.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Երևանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումից: «Հոկտեմբերի 5-ին մասնակցեցի Երևանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Կարևորում եմ ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում, որն ունի կարևոր դերակատարություն […]

̰
Զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը

16:18 05.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ. Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային […]

̰
Կոնգոյի 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

16:01 05.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ […]

̰
BACK_TO_TOP