TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Վստրեչի ապեր»-ը էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

23:20 04.10.2018

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

23:11 04.10.2018

«Հետախուզում ԱՊՀ» միջպետական օպերատիվ միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վարդան Դ.-ն, որը 2017թ. մարտի 22-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի […]

̰
Քաղաքացին ընկել է ջրանցքը

23:00 04.10.2018

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 22:21-ին փրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին:

̰
Վերջնարդյունքի տեսակետից մեծ ներդրում չունեցող մարդիկ շարունակում են համարվել աշխատակիցներ. Ատոմ Ջանջուղազյանը

22:51 04.10.2018

Պետական կառավարման համակարգում կան ծանրաբեռնված հաստիքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Մարդիկ, ովքեր, ըստ էության, շատ մեծ նեդրում չեն ունենում վերջնարդյունքի տեսակետից, շարունակում են համարվել աշխատակիցներ: Ֆինանսների նախարարի համար այդ գնահատականը տվել ենք: Պայմանական թիվ ասեմ՝ ամեն 4 աշխատակցից մեկը ղեկավար է: Եթե փոխենք իրավիճակը, ամեն 9-ից մեկը […]

̰
Սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով․ սփյուռքի նախարար

22:27 04.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսուհետև սիրիահայերը կարող են ամեն օր իրենց աշխատանքները ցուցադրել և վաճառել «Տաշիր Սթրիթում»՝ արտոնյալ պայմաններով»։ Մանրամասները դիտեք տեսանյութում․ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/1681089011997840/?__xts__[0]=68.ARDR0JneWf29VgVqok0FNUfTIsLp9CK3Boj_lotdh7MMhwGmVkvPm3XSrzycaG8ot9ne9S1542onpYWft65dhV0IAEiTPcld4YDtOz-9w2IuShCVHQO25_APXiiwB3uETO6-T9cM3fxSp2dhjEESTq5nF7B86t9fYJsoZIM9tU46v0ACIAg3Yg&__tn__=-R

̰
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի ստանդարտներին չհամապատասխանող մասնաշենքը կվերանորոգվի

22:16 04.10.2018

Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի պայմանները չեն  համապատասխանում պահանջվող չափորոշիչներին: Հիվանդասենյակները գերբեռնված են, լոգարանները՝ քիչ, զբոսանքի համար նախատեսված վայրեր գրեթե չկան: Մի քանի ամիս առաջ կենտրոնում անցկացված ստուգումներով այս թերություններն են հայտնաբերել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնագետները: Դրանից հետո լուծվել է միայն խոհանոցի տաք ջրի խնդիրը, իսկ մնացածի համար կենտրոնին ավելի շատ գումարներ էին հարկավոր […]

̰
Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հավանության է արժանացել․ Արտակ Զեյնալյան

21:49 04.10.2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել համաներում հայտարարելու մասին․ «Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), այդուհանդերձ, Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ որոշեց դիմել բացառիկ քայլի և Կառավարության այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով քննարկված «Համաներման մասին» օրենքի […]

̰
Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

21:38 04.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական […]

̰
Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 5 հետախուզվող․ ՀՀ ոստիկանություն

21:33 04.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, մարմնական վնասվածք հասցնելու 3, ծեծի 2, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետական սահմանն […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

21:22 04.10.2018

Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նիստի մասնակիցները քննարկել են Համաձայնագրի 4-րդ մասի՝ տնտեսական երկխոսությանն առնչվող հարցերի որոշ ոլորտների ճանապարհային քարտեզներում ներառվելիք միջոցառումները: Նիստի օրակարգում էր մասնավորապես կրթության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող միջոցառումների […]

̰
ՀԲ առաքելության ծրագրերի ղեկավարները ժամանել են Հայաստան

21:10 04.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ (CARMAC 2/ՀԳՌԿՄ2) և Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային (APMECB/ԳՔՄԳԿԶ) ծրագրի համաղեկավարներ Բեկզոդ Շամսիևի և Արուսյակ Ալավերդյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Առաքելությունը Հայաստանում […]

̰
Մյուս տարվա պետբյուջեում նախատեսում ենք ուռուցքաբանությանը տրամադրվող բյուջեի էական աճ. Արսեն Թորոսյան

20:44 04.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Վարան-Արմենիա» ընկերության հետ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. «Վարան-Արմենիա ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նրանք իրենց ճառագայթային բուժման կենտրոնը կհամալրեն ևս մեկ ամերիկյան Վարիան (Varian, Inc.) ընկերության նորագույն գծային արագացուցիչով, ինչը էապես կբարձրացնի կենտրոնի թողունակությունը և ծառայությունների որակը, որոնք խիստ անհրաժեշտ են […]

̰
ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

20:16 04.10.2018

Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռիչարդ Միլսին

20:00 04.10.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է […]

̰
Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

19:57 04.10.2018

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերի Օսիպյանը նախ ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ հույս հայտնելով, որ Գարիկ Ղուկասյանը ավելի կամրապնդի մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունը։ Աշխատանքային խորհրդակցության առանցքային թեման հոկտեմբերի 7-ից […]

̰
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը բացահայտել է 20.809.517 դրամի յուրացման դեպք

19:53 04.10.2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։ Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Արարատի պահպանության բաժնի 41 աշխատակիցների, առանց իրավական հիմքի, վճարվել է 2.760.000 դրամից ավելի դրամական oգնություն։ Պարզվել է […]

̰
Նախագահը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

19:50 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ադրինե Ղուկասյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի […]

̰
Նախագահը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ է նշանակել

19:42 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական […]

̰
Տիգրան Բալայանը` Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան

19:34 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բալայանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Բալայանին նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

19:32 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:

̰
Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար

19:30 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ի հետ […]

̰
Գարեգին Բաղրամյանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

19:29 04.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,- ասված է հրամանագրում:

̰
Մեծ պատիվ էր վերջին 3.5 տարիներին լինել ԱՄՆ դեսպանը Հայաստանում. Ռիչարդ Միլս

19:27 04.10.2018

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մշակույթի նախարարությունում է եղել` հրաժեշտի ու համագործակցության համար երախտիքի խոսքեր ասելու: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցը ևս շնորհակալություն է հայտնել դեսպան Միլսին իր պաշտոնավարման ընթացքում մշակութային սերտ համագործակցության համար: Նախարարը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման գործում դեսպանության և անձամբ դեսպանի կողմից իրականացված […]

̰
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սգո օր կհայտարարվի

19:12 04.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ը Հայաստանում սգո օր է հայտարարվում: «Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,- նշել է նա:

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել առանձնապես խոշոր չափի գումարի շորթման մեջ կասկածվողի

19:11 04.10.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին ու Պավել Մանուկյանին

19:07 04.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից: Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից […]

̰
Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով. Տիգրան Բալայանը դեսպան է նշանակվել

19:01 04.10.2018

ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով խոսնակի պաշտոնը թողնելու և նոր պաշտոն ստանձնելու մասին: «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ 21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ […]

̰
Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից. Civilnet.am

18:40 04.10.2018

Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը […]

̰
Միքայել Մանուկյանն ազատվեց պաշտոնից

18:10 04.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Մանուկյանն ազատվել է ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար դառնալու առաջարկը

18:04 04.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը կնշանակվի նույն գերատեսչության նախարար: SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է անձամբ Հակոբ Արշակյանը: «Այո՛, եղել է նման առաջարկ: Հաստատում եմ, կա նման բան»,- ասել է Արշակյանը: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985թ. ապրիլի 16, ք. Երևան Կրթություն 2005 – 2009 թթ. – […]

̰
BACK_TO_TOP