Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պարտադիր. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պարտադիր. քննարկում Գյումրիում

17:55 05.10.2018

Ե՞րբ է պետք անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչպիսի՞ն են լինելու մեխանիզմները և արդյո՞ք պետք է այս հարցում շտապողականություն ցուցաբերել: Այս հարցերի շուրջ այսօր Գյումրիի «Մեդիա կենտրոնը» հանրային քննարկում էր կազմակերպել:

Փորձագետներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերլուծել են ժամանակագրական հերթականությամբ՝ հեղափոխությունից մինչև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխությունների ընդունում: Հնչել են հակադիր կարծիքներ, բայց մեկ ընդհանուր եզրակացությամբ, որ հայաստանյան քաղաքական դաշտում ճգնաժամ է:

Հեղափոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պարտադիր: Սա առաջին բանն էր,  որ շեշտեցին բանախոսները: Սա դեռ գարնանը՝  հեղափոխությունից հետո խորհրդարանական բոլոր ուժերին էր հայտնի, և բոլորը համակարծիք էին, որ մեկ տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Ըստ փորձագետ Սեյրան Մարտիրոսյանի՝ խորհրդարանական մեծամասնությունը ինքը պետք է արտահերթ ընտրությունների առաջարկը հնչեցներ: Գործադիր մարմնում իշխանությունը փոխվել է,  իսկ օրենսդիրում նույն այդ իշխանությունը փոքրամասնություն է կազմում:  Այլ կերպ ասած, ըստ բանախոսների, Հայաստանում երկիշխանություն է ձևավորվել:

«Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն: Կա քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ես «Քաղաքացիական պայմանագիր»-ը չեմ համարում կայացած կուսակցություն, էլ չեմ ասում ՀՅԴ-ի մասին, որ 120 տարվա պատմություն ունի, բայց մինչև հիմա կայացած չէ:  ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններում ստացավ 81 տոկոս: 81 տոկոս ձայն ստանալ և չունենալ ընդդիմություն, դա մինուս է երկրի համար: Կարծում եմ՝ դեկտեմբերին նույն խնդիրը կառաջանա»,- հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:

Իսկ ի՞նչ սցենարով է լուծարվելու խորհրդարանը: Այստեղ ևս մի քանի տարբերակ կա: Ամենաքիչ հավանականը փորձագետները համարում են այն, որ խորհրդարանական բոլոր ուժերը կհամաձայնեն վայր դնել մանդատները:

Հաջորդ սցենարը վարչապետի հրաժարականն է: Այստեղ էլ երաշխիքներ չկան,  որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի:

«4-5 սցենար կա: Ամենաթարմն այն է, որ Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից: Եթե «Ելք» դաշինքի պատգամավորները և ցուցակի մյուս անունները հրաժարական են տալիս, ԱԺ կազմը կտրուկ պակասում է 101-ից և դառնում է հակասահմանադրական Ազգային ժողով: Սա բարդ, խուճուճ սցենարներից է»,- նշել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Հանրային քննարկմանը մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը: Նա նշեց, որ որքան շուտ լինեն ընտրությունները, այդքան կշահի պետությունը:

«Կարծում եմ, որ այս վիճակից դուրս գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններից մեկն Ազգային ժողովի լուծարումն է: Այնպես չէ, որ արտահերթ ընտրություններից հետո ռիսկերը իսպառ կվերանան»,- հավելեց նա:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը, ըստ մասնագետների, հնարավոր է: Այս ժամանակահատվածը բավարար է նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը մինչև հոկտեմբերի վերջ փորձագետները իրատեսական են համարում, այսինքն՝ ըստ նրանց,  դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման համար գոնե տեխնիկական խոչընդոտներ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP