18:01 04.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարույթ չի ընդունվել: Ինչպես տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը, ծանոթանալով Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից ներկայացված հայցադիմումին, կից փաստաթղթերին, գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` հետևյալ […]
17:57 04.10.2018
Այսօր առավոտից Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր արդեն համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ […]
17:50 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտոնից ազատվել են Տավուշի և Արարատի փոխմարզպետները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով»՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը:
17:39 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանին ու Արթուր Գրիգորյանին ուղեկցող անձանց, որոնք հոկտեմբերի 1-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ եղած ցույցերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել հավաքվածների հասցեին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի […]
17:30 04.10.2018
Վրացի մաքսավորները հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում այսօր ձերբակալել են Հայաստանից Վրաստան ուղևորվող Իրանի 2 քաղաքացու: Կասկածելի ուղևորներին մաքսավորները ստուգել են սքանի միջոցով: Սարքը ցույց է տվել, որ նրանց մարմիններին ամրացված են հաշիշով փաթեթներ: Առգրավված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է մոտ 2 կգ: Օրինախախտ օտարերկրացիները ձերբակալվել են: Գործը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ համապատասխան բաժին:
17:23 04.10.2018
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս մասին հայտնել են Հայաստանի բանկերի միությունից: Նա այս պաշտոնում կփոխարինի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, որը միությունը նախագահել է 2017-2018 թթ: Կանոնադրության համաձայն՝ Արտակ Հանեսյանն ընտրվել է միության վերջին խորհրդի նիստի ժամանակ: Նա պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի […]
17:21 04.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մանուկյանին ազատել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: Միքայել Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
17:15 04.10.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։
17:13 04.10.2018
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում այսօր բացվել է ֆրանսաբնակ հայ գեղանկարչուհի Ասիլվայի «Ֆրանկոֆոնիան Հայաստանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ անվանի նկարչուհին ներկայացնում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված իր կտավները: Այս մասին հաղորդում են ՀՀ մշակույթի նախարարությունից: «Շատ ուրախ եմ, որ հենց այս ցուցահանդեսով է մեկնարկում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված միջոցառումների ցանկը: Ասիլվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության […]
17:04 04.10.2018
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 278 719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: Ինչպես տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից, 2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով: Եթե 2017թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245 363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում […]
16:50 04.10.2018
SHANTNEWS.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ո՞վ է վարել քաղաքապետարանի սոցցանցերի պաշտոնական էջերն ու ինչո՞ւ են դրանք ջնջվել, սակայն մեզ չհաջողվեց: Վարչության պետի պաշտոնակատար Արա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ էջերն իրենց չեն պատկանել: «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդ էջով (ֆեյսբուքյան) չի զբաղվել: Մեր գործառույթների մեջ այդ էջը չի […]
16:42 04.10.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդես է եկել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մտահոգութեամբ կը հետեւինք Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումներուն։ Սփիւռքը դիտողի կրաւորական ու անտարբեր վիճակին մէջ չի կրնար ըլլալ։ Սփիւռքը Հայաստանի անանջատելի մասը կը կազմէ։ Ան ընելիք ու ըսելիք ունի հայրենիքը դիմագրաւող մարտահրաւէրներուն ու տագնապներուն նկատմամբ։ Հայրենիքին ընդհանրական, մնայուն […]
16:34 04.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվել է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքում ընտրված խմբակցությունների և դրանց ներկայացուցիչների ցանկը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ավագանու ընտրություններին մասնակցած ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի, Ջիվան Պողոսյանի, «Լույս» դաշինքից՝ Արտակ Զեյնալյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց […]
15:59 04.10.2018
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ից մինչ 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ շանսոնյեի: «Ցանկացողները կարող են գալ գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
15:39 04.10.2018
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու՝ ՀՀ կառավարության կողմից արված առաջարկը: Այս մասին նա հայտնել է SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կառավարություն էր ժամանել: Տեղեկություններ կային, որ նա կարող […]
15:16 04.10.2018
«Որոնում-2018» համատեղ մարտավարա-մասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի շնորհիվ զորավարժության ղեկավարման շտաբն իրականացրել է […]
15:08 04.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում սահմանվել են հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները: Դրանք մշակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Այդ կանոնների համաձայն՝ հետաքննության մարմինների դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական […]
15:06 04.10.2018
«Երևանի կենդանաբանական այգում գորշ արջի անկման պատճառը եղել է ներտեսակային պայքարը: Լիդերության հաստատման խնդիր է եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու և փրկարար կենտրոնի գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ խմբային պահվածքի դեպքում ցանկացած գիշատիչ կենդանու ներտեսակային պայքարը սովորական երևույթ է: Պայքար կարող է լինել տարածքի, կերի, դոմինանտության հաստատման համար: «Դա անընդհատ, անխուսափելի պրոցես […]
15:01 04.10.2018
Պետությունը նոր պարտքեր կվերցնի՝ հաշվարկելով ռիսկերը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ նոր պարտքն ուղղված կլինի երկրի վիճակը բարելավելուն, ոչ թե հակառակը: Ավելի պատկերավոր լինելու համար մի օրինակ բերեց: «Պատկերացրեք, որ ձեր աշխատավարձի 30 տոկոսի չափով վարկ եք վերցրել, դա պարտք է ձեզ համար, դուք սպասարկում եք […]
14:55 04.10.2018
Վերջին ամիսներին բազմաթիվ ներդրողներ են եկել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից. հեղափոխությունից հետո Հայաստանը գրավիչ է դարձել ոչ միայն եվրոպացի, այլև ասիացի ու ամերիկացի ներդրողների համար: «Աշխարհի բազմաթիվ երկրներից և տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ, […]
14:50 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` որքանո՞վ է հավանական, որ ԱԺ այգին բացելուց հետո քաղաքացիները մուտք կգործեն խորհրդարանի շենք: Նա նշեց, որ այգու բացման օրը ոստիկանությունը թույլ չի տվել, որ քաղաքացիները շենք մուտք գործեն, նման հավանական դեպքերի վերաբերյալ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր դեպքին առանձնահատուկ մոտեցում ունի, կլինի՞ նման […]
14:41 04.10.2018
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Տոնը նշվում է 1931-ից, սակայն ողջ աշխարհում մեծ շուքով այն սկսել են նշել 2008-ից: Այսօր աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են համաժողովներ, միջոցառումներ՝ նվիրված Կենդանիների պաշտպանության խնդիրներին: Տոնի առթիվ SHANTNEWS.AM-ը խոսել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: Բնապահպանն անդրադարձել է այն հիմնական խնդիրներին ու սպառնալիքներին, որոնք օրհասական […]
14:24 04.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է կառավարություն: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասել է Ցոլակյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարար է նշանակվելու: SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մայիսի 2-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ […]
14:19 04.10.2018
Նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեղեկություն է հաղորդել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Հաշվի են առնվել արտաքին տնտեսական գործոնները և ներքին տնտեսական աճի միտումները: Հարկային եկամուտները կլինեն 1 տրիլիոն 399 միլիարդ դրամի չափ: Դա մեզ թույլ կտա իրականացնել 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի ծախսեր»,- ասաց նա: Նրա […]
14:15 04.10.2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում իր ելույթը՝ կից գրառմամբ. «Հույս ունեմ, որ այս ելույթն ու այցն առհասարակ մեզ համար կարևոր ձեռքբերումների հնարավորություններ կստեղծեն»:
14:05 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված շտապ հավաքին մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցել: «Չեմ բացառում, որ կարող է 50 հազար էլ լինի, ոչ միայն Բաղրամյան պողոտայում էին քաղաքացիները, այլև Դեմիրճյան փողոցում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հարթակում, […]
13:59 04.10.2018
Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրել է ասուլիս։ Նա ներկայացրել է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Բայց մինչ այդ, նա շեշտել է, որ այսուհետև նախարարությունը հրապարակային է գործում, և չկա որևէ տեղեկություն, որ մատչելի չլինի: «2019 թվականի բյուջեն չի կարող պարզապես կանգնեցնել կյանքը և սկսել նոր գործընթաց: Հարց է առաջանում՝ […]
13:56 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 […]
13:45 04.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հերքում է այն տեղեկությունները, թե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է եղել, սակայն խուսափել է դիրքորոշում հայտնել։ «Անհասկանալի ու զավեշտալի ենթադրություններ են անում։ Ո՞նց կարող է Ծառուկյանը լինի հանրապետությունում և ամենօրյա ռեժիմով չլինի։ Միանշանակ դա մերժում եմ, անլուրջ մոտեցումներ են։ Եվ, այո՛, այսօր մենք […]