TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է. Փաշինյան

13:33 04.10.2018

ՀՀ կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշ­վակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշա­նակ­ված պատժին՝ մեկ օրը հաշվելով 1․5 օր: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև առաջադեմ երկրների […]

̰
Ավարտվել է 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը

12:56 04.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից: Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են աննախադեպ՝ 523 չկրկնվող թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները […]

̰
Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը և Անիի համայնքապետարանի շենքը փակ են

12:55 04.10.2018

Մարալիկում լարված իրավիճակ է։ Անի համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել։ Մի մասն արդեն մեկ ամիս է՝ պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարանի մուտքերը և կաթվածահար արել ՏԻՄ աշխատանքը։ Իսկ այսօր համայնքապետն իր կողմնակիցների հետ փակել է Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում են բացել համայնքապետարանի շենքը և թույլ տալ Գևորգյանին շարունակել աշխատանքը։ […]

̰
Ինչո՞ւ է Ֆելիքս Ցոլակյանը եկել կառավարություն

12:50 04.10.2018

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիք Ցոլակյանն այս պահին գտնվում է կառավարությունում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը կառավարությունից: Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով դրանց ավելի ուշ պատասխանել: «Կիջնեմ, կխոսենք»,- ասաց Ցոլակյանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 2-ին Աժ-ում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն կողմ քվեարկած միակ հանրապետական պատգամավորը Ֆելիքս Ցոլակյանն է եղել: Նշենք, որ […]

̰
Արարատի փոխմարզպետը հրաժարական է տվել՝ «անընդունելի» համարելով վարչապետի կառավարման ձևն ու մեթոդները

12:26 04.10.2018

Հոկտեմբերի 3-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և  ՀՅԴ-ական […]

̰
Հայաստանում ահաբեկչական կոչերն ու քարոզները կքրեականացվեն

12:20 04.10.2018

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում հավանություն տվեց ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին: Այն ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Ըստ նախագծի` կկիրառվեն տուգանքներ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագիծը […]

̰
ՀՀ պետական պարտքը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 15 մլրդ դրամով

12:18 04.10.2018

2018թ. օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14․9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3․3 տրիլիոն (3300 միլիարդ) դրամ։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է […]

̰
Ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն. Արա Պապյան

11:58 04.10.2018

«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն: Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, խորհրդարանի լուծարումը համարում եմ ռիսկային, քանի որ նրանք անպայմանորեն կառաջադրեն այլ թեկնածուի: Եթե խոսքն այն մասին է, որ երկու շաբաթ ԱԺ-ն շրջափակեն և նիստ չգումարվի, ապա դա  ռեալ չէ»,- […]

̰
ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներն ազատվեցին աշխատանքից

11:50 04.10.2018

Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 4-ի նիստում աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախապես հայտնելով, որ Կառավարության նիստի օրակարգում մի շարք մարզպետների` աշխատանքից ազատումն է, նշեց. «Գիտեք` ինչի հետ է դա կապված, քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի […]

̰
Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն օրինական է. Պարույր Հայրիկյան

11:45 04.10.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ ինչքան էլ ինքն ի սկզբանե պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած գործողությունները, սակայն պետք է խոստովանել, որ օրինականության առումով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն արդար է։ Ըստ Հայրիկյանի՝ եթե կա գործող սահմանադրություն, ապա պետք է հարգել դա, այդ առումով ՀՀԿ-ն օրինական է խոսում։ «Կամայականորեն չի կարելի […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առթիվ երկու օր ոչ աշխատանքային կլինի

11:24 04.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել: «Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծրագիր չունի. Պարույր Հայրիկյան

11:21 04.10.2018

Օրվա իշխանության առաջին դեմքը, նույնիսկ ներկայացնելով կառավարության ծրագիրը, հստակ չի պատկերացնում իր անելիքները։ Նիկոլ Փաշինյանը հանրության դժգոհության ֆոնին գալով իշխանության՝ մի քանի անգամ փոխեց իր դիրքորոշումը։ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին բարձրացված աղմուկը խուճապային էր, և անհրաժեշտություն չկար գիշերվա կեսին գնալ ԱԺ և փորձել ճնշել խորհրդարանին։ «Խորհրդարանի ընդունած օրենքն ուղղված է նրան, որ […]

̰
Համաներում կհայտարարվի

11:15 04.10.2018

ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, որը պետք է քննարկվի դռնփակ նիստով: Փաշինյանն ընդգծեց` օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում այս հարցի քննարկումը պետք է լինի դռնփակ, ուստի տրամաբանական չի լինի, եթե կառավարությունում դրա վերաբերյալ քննարկումը դռնբաց լինի:

̰
Քննություն է տարվում՝ պարզելու «Լունապարկ» այգում կատարված գողությունը. ՔԿ

11:04 04.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը: 2018 թ. հուլիսի 21-ին երկու երիտասարդ աղջիկներից հաղորդում է ստացվել առ այն, որ «Լունապարկի» այգում նստարանի վրայից հափշտակել են իրենց պայուսակները՝ պատճառելով ընդհանուր 380.500 ՀՀ դրամի գույքային վնաս: […]

̰
Հայ ոստիկանները հայտնաբերել են Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողին

09:39 04.10.2018

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Բաբայան փողոցի թիվ 2/10 հասցեի մոտից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1971 թ. ծնված Ռեվազ Գ.-ն, որը 2010թ. դեկտեմբերի 8-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի […]

̰
Ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանում

09:31 04.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանից դեպի ք. Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին ջրագծի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով փողոցի և հարակից սեփական տների, «Արմենիա» բժշկական կենտրոնի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:22 04.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 14փ. 38, 38/1, 40 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արղության փ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամ Խաչատրյան փ. 16, 18 շենքերը և 16/1-20/4 սեփական տները, հարակից ոչ […]

̰
Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում

08:09 04.10.2018

Կենդանաբանական այգում  ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է անդրկովկասյան մեկ գորշ արջի անկում: Ինչպես տեղեկացրին Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից, արջերի ներտեսակային պայքարը կարող է դրսևորվել թե՛ բնության մեջ, թե՛ որոշ դեպքերում անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով: Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:53 03.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Ալիևը և բազմաթիվ պետական պաշտոնյաներ հայտարարել են, որ շարունակելու են խախտել զինադադարի ռեժիմը. Դավիթ Բաբայան

23:47 03.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը  խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման մասին: «Արցախը ներկա դրությամբ լրիվ դուրս չի մնացել բանակցային գործընթացից: Սահմանների երկայնքով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում Արցախի Հանրապետությունն իր անմիջական ներգրավվածությամբ ապահովում է այդ ամենը: Պարզապես քաղաքական բանակցությունների հարթակից գրեթե դուրս […]

̰
Ռեկտորի տեղակալն առաջարկել է 900 000-ի դիմաց տրամադրել իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի դիպլոմ

23:46 03.10.2018

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ 2016թ․-ի մայիսին Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտորի տնտեսական գծով տեղակալն իրեն առաջարկել է  առանց դասերին հաճախելու դիպլոմ տրամադրել: Քաղաքացին նշել է, որ ռեկտորի տեղակալն առաջարկել է 900 000-ի դիմաց տրամադրել իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի դիպլոմ: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

̰
Արցախում շատերը վախենում են 2020թ․-ից .Դավիթ Բաբայան

23:42 03.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը  խոսել է Արցախի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի մասին: «Ես կարծում եմ, որ Արցախում ճգնաժամ չի եղել, եղել են մեկ- երկու քաղաքական ուժերի կողմից կազմակերպված ինքնաբուխ մարդկանց փորձեր՝ ապակայունացնելու իրավիճակը, սակայն դա տեղի չունեցավ մի շարք պատճառներով: Նախևառաջ, Արցախում չկա այդպիսի ճգնաժամային իրավիճակ, գոյություն […]

̰
Հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել ևս, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը․ Միհրան Պողոսյան

23:32 03.10.2018

«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել ևս, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային […]

̰
Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ. վարչապետը` ՀՅԴ պատգամավորին

23:16 03.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ  մաթեմաթիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնք հնարավոր չէ ապացուցել: Կյուրեղյանն ասել է, որ տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: «Վարսավիրի խնդիրը մի քիչ արդիական է, ուստի ներկայացնեմ ՝ գյուղում ապրում է մի վարսավիր, ով […]

̰
Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում. Վալերիյ Օսիպյան

23:03 03.10.2018

Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում: Այս մասին այսօր ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառմանը հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:  Մասնավորապես, ոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիները բողոքում են մոտոցիկլետների բարձր աղմուկից: «Ամեն օր քաղաքացիներ մոտենում են ինձ, որպես ՀՀ ոստիկանապետի, խնդրում են, ասում են՝ «պարոն ոստիկանապետ, խնդրում ենք ձեզ կարգավորել այդ հարցը»: Հարցն […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը կհայտարարվեն ոչ աշխատանքային

22:40 03.10.2018

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման օրերը կառավարությունը հոկտեմբերի 4-ի նիստում կհայտարարի ոչ աշխատանքային: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում: «2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի […]

̰
Վերջին շրջանում մոտոցիկլավարները հաճախ են խախտում երթևեկության կանոնները. ՃՈ

22:24 03.10.2018

Վերջին շրջանում մոտոցիկլավարները հաճախ են խախտում  երթևեկության կանոնները: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը: Ըստ Եգոր Կարապետյանի՝ խատումների դեպքերի ավելացումը պայմանավորված է եղանակով: Կարապետյանի խոսքով՝ տաք եղանակին մոտոցիկլավարներն ավելի են ակտիվանում. նրանք ոչ միայն երթևեկությանն են խանգարում, այլև քաղաքացիներին՝  բարձր ձայնով ուշ ժամի մոտոցիկլետ վարելով: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ Ճանապարհային ոստիկանությունը […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է

22:18 03.10.2018

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Բ.) դուրս է եկել […]

̰
Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը

21:40 03.10.2018

Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունը ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/ArmEmbassy.Denmark.Norway/photos/a.292558597517234/1635953289844418/?type=3&theater

̰
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել

21:29 03.10.2018

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ […]

̰
BACK_TO_TOP