21:20 03.10.2018
ՀՅԴ-ն վերջին քաղաքաքական զարգացումների հետ կապված պարզաբանումներով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ […]
21:10 03.10.2018
Անի խոշորացված համայնքի ղեկավարի նստավայրը երեկվանից դարձել է Մարալիկի մշակույթի տունը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքում բողոքի ակցիաներ են՝ ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Հիմա էլ ցուցարարները որոշել են փակել համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը: Համայնքի ղեկավարն ու աշխատակազմը, գնալու տեղ չունենալով, տեղափոխվել են հարևանությամբ գտնվող մշակույթի տան շենք: Մշակույթի տուն տեղափոխվելու որոշում կայացրել են երեկ, […]
20:54 03.10.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 311.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական […]
20:43 03.10.2018
Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է` քրոնիկ քաղաքական ճգնաժամ է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` այդ մասին երեկ հրավիրված հրատապ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համբարյանի խոսքով` մեր երկրում քաղաքական ճգնաժամ է այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց որպես վարչապետ: Ասվածը նա մեկնաբանեց […]
20:17 03.10.2018
«Որոնում-2018» համատեղ մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զորավարժության հրամանատարությանն են ներկայացվել պայմանական հակառակորդի գնահատման վերաբերյալ զեկույցներ: Գործողությունների պլանավորումից հետո ղեկավար կազմը հրահանգել է սկսել հետախուզական գործողությունները: Տվյալների փոխանցման «Իրբիս» ավտոմատացված համակարգի […]
20:08 03.10.2018
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել նվիրատվության արարողություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանն իր հոր անձնական գրադարանից Մատենադարանին նվիրաբերել է 21 միավորից բաղկացած, 1668-1912 թթ. տպագրված հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Արմինե Մինասյանի խոսքով` իր և հոր ցանկությունն է, որ թանկարժեք գրքերը Հայաստանում լինեն: «Եթե արտասահմանում որևէ մեկն ունի թանկարժեք մի իր կամ գիրք, թող բերի Հայաստան. այս հողի վրա պետք է մնա ու հավերժանա»,- նշել է Մինասյանը: Լևոն […]
20:02 03.10.2018
Երկրում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում ներդրումների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար: «Անշուշտ, որևէ իրադարձություն որևէ երկրում սպասումների տեսքով ազդեցություն է ունենում ցանկացած ներդրման համատեքստում: Այսինքն՝ որևէ երկիր չեք կարող գտնել, […]
19:48 03.10.2018
«Արցախում բնական է, որ պետք է լինի քաղաքական երկխոսություն, պայքար և ժողովրդավարություն, քանի որ, ի վերջո, Արցախյան շարժումն ինքին ժողովրդավարական շարժում էր: Եթե մենք նորմալ երկիր չկարողանանք ստեղծել, ապա արժեզրկվում է մեր շարժումը: Եթե Արցախում ստեղծվի բռնապետություն, ապա ավելի վատ, որ սեփական իշխանությունը բռնապետություն է ստեղծում և ժողովրդին հալածում է: Մենք կարող ենք արդարացնել, որ […]
19:43 03.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գաֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: «2018թ. հունիսի 6-ին Արարատի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ՝ SOS ծրագրի հաղորդավար […]
19:39 03.10.2018
Երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները: Այս մասին տեղեկացանք Armtimes.com լրատվական կայքից: Հիշեցնենք, որ երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) և Ավշարի Արայիկի միջև. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ […]
19:30 03.10.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշեց, որ չի կարող ասել, թե հնարավոր կլինի այդքան սուղ ժամկետում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, քանի որ ակնհայտ է` արդեն գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կայացրել է քաղաքական որոշում` մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կեսը արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու […]
19:20 03.10.2018
Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երեկ ԱԺ-ի մոտ Միհրան Պողոսյանի ու նրան ուղեկցողների պահվածը վկայում է այն մասին, որ իրավապահ մարմիններն այնքան էլ լավ չեն կատարել իր՝ «ասֆալտին պառկեցնելու» հրահանգը, և որ հայհոյողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Պարո՛ն, վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով և սպառնում եք […]
19:16 03.10.2018
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30-ն 2 ժամով արգելվելու է երթևեկությունը: Երթևեկությունը կարգելվի Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի […]
19:10 03.10.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ այգուց ուղիղ եթերով քաղաքացիներին ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի այգու դարպասները բաց են, և յուրաքանչյուր ոք կարող է գալ և զբոսնել այնտեղ: Այգում արդեն զբոսնող քաղաքացիներ կային, որոնք առիթը բաց չթողեցին՝ վարչապետի հետ սելֆի անելու: Փաշինյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ հանդիպման է շտապում: «Իհարկե, […]
18:51 03.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասել է, որ երեկ ԱԺ բակում հավաքված քաղաքացիները, երբ հանդարտ հեռացել են Դեմիրճյան փողոցով, ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցող մարդիկ հայհոյել քաղաքացիներին: «Կա տեսանյութ: Արդյո՞ք տեղյակ եք այդ միջադեպից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը […]
18:40 03.10.2018
Armblog.net կայքի հիմնադիր Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: «Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: Հիմա հարց. բյուջեի հաշվին երկար տարիներ գործունեություն ծավալած էջերն ի՞նչ […]
18:38 03.10.2018
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ինքը երեկ՝ հայտարարությունների ժամին, խնդիր է բարձրաձայնել՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: «Պարո՛ն վարչապետ, արդյո՞ք հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետ և արդյո՞ք կարողացել եք ճշտել այս պահին Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, […]
18:35 03.10.2018
«ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ, և այն պետք է սեղմ ժամկետում հանգուցալուծվի»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ ԿԳ նախարարի՝ հուշագիրն այն փաստաթղթերից մեկն էր, որը թույլ կտար եղած քաղաքական լարվածությունը մի փոքր մեղմել: Արայիկ Հարությունյանը նաև նշում է, որ տվյալ քաղաքական ճգնաժամը դեռևս կառավարության ծրագիրն ընդունելու ժամանակ […]
18:30 03.10.2018
«ԱԺ արտահերթ ընտրությունները, նախ և առաջ, ՀՀ քաղաքացիների հստակ պահանջն է, և Սփյուռքում այդ պահանջը սատարում են: Սփյուռքում կա հեղափոխության ոգևորությունը, սակայն ասում են, որ հեղափոխությունը որոշակիորեն կիսատ է թողնված և այն լիարժեք կլինի միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո»,- այս մասին այսօր ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի […]
18:25 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»: Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է […]
18:10 03.10.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը լուսանկարում է ԱԺ այգին, որը այլևս բաց է քաղաքացիների համար: «Ազգային ժողովի դարպասները ևս այլևս բաց են քաղաքացիների համար»,- լուսանկարին կից այսպիսի գրառում է կատարել Արման Եղոյանը:
18:08 03.10.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ […]
18:06 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց. «Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»: Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել […]
18:00 03.10.2018
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության […]
17:58 03.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով […]
17:46 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
17:37 03.10.2018
Այսօր խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե լինելո՞ւ են բանակցություններ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ, լինելո՞ւ է որևիցե փաստաթուղթ, թե՞ ոչ: Սիմոնյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում այլ բան են ասել: «Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք […]
17:33 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իր հրաժարականին: «Պարոն Աշոտյանն այսօր ակնարկում էր, որ հնարավոր է` մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար: Հարց է ծագում. եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը»,- ասել է նա: Փաշինյանը նշել […]
17:30 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]
17:23 03.10.2018
Այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրել է, որ մոտավորապես 1000 թոշակառու սպաներ սպասում են բնակարան ստանալուն: «Կուզենայի իմանալ՝ ի՞նչ վիճակում է այդ խնդիրը, բացի դրանից՝ 37 տարեկանում զինվորական ծառայությունը լքողների թիվը շատ է»,- ասել է Գորգիսյանը: «Բնակարանների տրամադրման խնդիրն այս պահին քննարկվում է կառավարությունում: Այս պահին շինարարություն է իրականացվում, առաջին […]