13:33 04.10.2018
ՀՀ կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով 1․5 օր: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև առաջադեմ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքներին: Նախարարն ասաց, որ անհրաժեշտ է արձանագրել հետևյալ դիտարկումները.
Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ,
Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում են ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվան, ապա գործնականում անխուսափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները:
Նախագծի հիմնավորման համաձայն`
Մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, քանի որ այդ դեպքում նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում:
Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:
«Նախագիծն առաջարկելու հիմնական շարժառիթը բեռնաթափումն է, և նաև կապ կա համաներման հետ: Մենք նախատեսում ենք համաներում հայտարարել, և մեզ մոտ իսկապես հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է, և ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում:
Եվ ընդհանրապես, քրեակատարողական հիմնարկի գերբեռնվածության խնդիրը լիարժեք լուծված է: Նպատակը, որը դրված է նախագծի մեջ, մենք, կարծում եմ, լուծում ենք», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...
20:30 06.05.2025
Մխիթարյանի լուսանկարը՝ «Բարսելոնայի» հրապարակած պաստառինԿատալոնական «Բարսելոնան» սոցիալական ցանցերում հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված պաստառ, որի վրա նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն է: «Ինտերից» պաստառի վրա ներկայացված են նաև Դենզել Դյումֆրիսի, իսկ «Բարսելոնայից»՝ Վոյցեխ Շչեսնիի, Լամին Յամալի ու Դանի Օլմոյի լուսանկարները: ⭐️ MATCHDAY! ⭐️#InterBarça @ChampionsLeague pic.twitter.com/9mwNhzM4nb — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2025 ...
20:22 06.05.2025
Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և ՎրաստանիցԱյսօր Երևանում, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում, կայացել է B2B ձևաչափով գործարար հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 գործարար Հայաստանից և Վրաստանից՝ ներկայացնելով տնտեսության տարբեր ոլորտներ, ներառյալ ներմուծում, արտահանում, դեղագործություն, ոսկյա զարդերի արտադրություն, շինարարություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և մի շարք այլ ուղղություններ։ B2B հանդիպումների նպատակն է […] ...