TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ազնավուրը ոսկե տառերով կմնա համաշխարհային մշակույթի պատմության մեջ. Արմեն Ռուստամյան

23:55 01.10.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է` ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի երգերով դեռ սերունդներ են դաստիարակվելու: «Ազնավուրը մեր սիմվոլն է եղել: Ես իսկապես շոկի մեջ եմ: Շատ մոտ առնչություններ ենք ունեցել նրա հետ: Մեծ հայ էր, շատ մեծ հայ, ով իր ամբողջական նվիրումն է ցույց տվել իր ժողովրդի նկատմամբ, ազգային արմատները հիշեցրել, հիշատակել, […]

̰
Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ․ Սերժ Սարգսյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

23:46 01.10.2018

Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։ Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, […]

̰
Կարող ենք միջազգային տարբեր կազմակերպությունների անդամ լինել, բայց դա չի նշանակում, որ չենք կարող բարեկամներ լինել․ նախագահ

23:40 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հայ-վրացական համագործակցության ներուժը լիովին չօգտագործելը կապված է այն բանի հետ, որ երկու երկրները տարբեր արտաքին քաղաքական ուղղություն են հետապնդում. Վրաստանը գնում է ՆԱՏՕ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ […]

̰
Շատինում արջի թաթը հայտնվել է թակարդում

23:30 01.10.2018

Շատին գյուղում արջն ընկել է թակարդի մեջ: Կենդանուն օգնություն է հարկավոր: Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: ԱԻՆ-ը տեղեկություններ է հայտնել հիմնադրամին թակարդի մեջ հայտնված կենդանու մասին և հիմնադրամի մասնագետները փրկել են արջին: https://www.facebook.com/ruben.khachatryan/posts/10216809626740346?__xts__[0]=68.ARC5zDF6hGEg23M3q3r8vofqk9tbhBOqxV77UIG4FoWFKS7pXd8UbCnLvmMfi8srnOh2m9tnUI7GgkHPdUNVbYQpjX8V4KzEhpUAiGHk2zsxQNPPaf6S8MxO3TC1NbhsC8BwHRlcVkk2GaDzbFL92j4pJNQpPdQ2McKtONlxLeIlSm4dHte3NO0&__tn__=-R

̰
Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին. Արսեն Թորոսյան

23:25 01.10.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան մասին: «Խորը ցավով տեղեկացա Մեծ հայի, մեծանուն մեր հայրենակցի, անկրկնելի արվեստագետի մահվան մասին: Մեր Ազնավուրն էր նա… Ամեն հայինը` առանձին, ու ողջ հայությանը` ընդհանուր: Բացառիկ մարդ… Սա համայն հայության կորուստն է»,- գրել  է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 94 տարեկանում մահացել […]

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը ցավակցել է Ազնավուր ընտանիքին

23:17 01.10.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը: Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում, հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ […]

̰
Հնարավոր չէ պայմանավորվածություններ խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է․ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցից հետո

23:12 01.10.2018

Հանրապետության հրապարակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հրապարակային բանակցությունը: Բացօթյա քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը խոսել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին, ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու պահանջները: Բանակցության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը պատասխանել են լրագրողների հարցերին: «Մենք մտքեր փոխանակեցինք և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց […]

̰
2011 թ.-ից որևէ հայ պաշտոնյա չէր այցելել Հալեպ. Մխիթար Հայրապետյան

22:58 01.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատմել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին: «Սիրիայում եղել ենք 3 քաղաքներում, իսկ Եգիպտոսում և Լիբանանում 2 քաղաքներում: Յուրաքնչյուր երկրի հայ համայնք ունի իր յուրահատկությունը: Սկսեմ Սիրիայից. ես միշտ ակնարկել եմ, որ մտադիր եմ առաջին այցս կատարել ծանր վիճակում գտնվող հայ համայնք: Ընտրվեց սեպտեմբերի 21-ը, […]

̰
Գողություն Դիմիտրով գյուղում. կասկածյալները ձերբակալված են

22:45 01.10.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12։45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել, կասկածում են 2 հոգու, որոնց հետ որդին վիճաբանում է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը՝  ժամը 14։20-ին, Դիմիտրով գյուղից ոստիկանության Մասիսի բաժին բերման են […]

̰
ՌԴ վարչապետը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել

22:34 01.10.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ  Ֆրանսիայի և Հայաստանի հզոր մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճներ է հավաքել: Խորին ցավակցություն եմ հայտնում երգչի հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում»: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ […]

̰
Մոմավառություն և հոգեհանգստի արարողություն Գյումրիում՝ Շառլ Ազնավուրի արձանի մոտ

22:26 01.10.2018

Այսօր Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրրի հիշատակին։ Ազնավուրի արձանի մոտ են հավաքվել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել աշխարչհահռչակ շանսոնյեի հիշատակին, մոմավառություն կազմակերպել, մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ։ Շառլ Ազնավուրին Գյումրիում հիշում են ոչ միայն որպես աշխարհահռչակ հայի, երգչի, հասարակական գործչի  ու բարերարի, այլ առաջին հերթին մարդու, ով քաղաքի կողքին էր […]

̰
Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար. Նիկոլ Փաշինյան

22:13 01.10.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ահավոր բոթ լսեցինք այսօր. կյանքի 94-րդ տարում մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին… Որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես […]

̰
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներդրումների համար կայուն մթնոլորտ կապահովեն

22:09 01.10.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է Մերձավոր արևելք կատարած այցի մասին. «Կարծում եմ՝ սփյուռքահայերին որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, որ նոր իշխանությունները որակապես կամ բովանդակային առումով  բոլորովին տարբերվում են նախորդ իշխանություններից: Հիմնականում սփյուռքին շարունակում է հետաքրքրել օրինականության հաստատումը, մի բան, որ նրանք երազել են այդ մասին: Ես կարծում եմ, […]

̰
Մենք բոլորս կարոտելու ենք Ձեզ, պարոն Ազնավուր. Սերժ Թանկյան

22:00 01.10.2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և  դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին: Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք Ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Թանկյանը: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

̰
Ցուցարարները  նստարաններով փակել են Անիի համայնքապետարանի շենքի մուտքը

21:52 01.10.2018

Մեկ ամսից ավելի է Անի համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նստացույցեր, երթեր անցկացնելուց, ճանապարհ փակելուց հետո ցուցարարները այսօր էլ անցել էին նոր գործողությունների ու վաղ առավոտից նստարաններով փակել են Անի համայնքապետարան մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել։ Այս անգամ ակցիայի մասնակիցներին էին միացել […]

̰
Արցախյան հակամարտությունը հեշտությամբ կարող է դուրս գալ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դիմակայման շրջանակներից. նախագահ

21:41 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: ՀՀ նախագահը պատասխանել է նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցին։ «Ղարաբաղյան խնդիրը Կովկասի խնդիրներից մեկն է: Այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Տեսականորեն այդ […]

̰
Կապանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:31 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Ա. […]

̰
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը

21:17 01.10.2018

Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրճարանում ձձՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտարարել էր, որ սկսելու է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ, որպեսզի քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ինչպես և խոստացել էր, առաջինը հանդիպել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հետ։ SHANTNEWS.AM-ը հայտնել […]

̰
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սուգ կհայտարարվի

20:50 01.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մոմավառություն է՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այդ առիթով բազմաթիվ քաղաքացիներ մոմեր և ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ տաղանդավոր երգչի: Շանսոնյեին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա հետ միասին հրապարակում էին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, […]

̰
Վրացական կողմին պետք է ներկայացնել Հայաստան այցելելու գրավչությունը. Արմեն Սարգսյան

20:18 01.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Լրագրողի հետ զրույցում, հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս, Արմեն Սարգսյանը դրանք համեմատել է մեկ ընտանիքից սերող երկու եղբայրների հարաբերությունների հետ, սակայն, միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնել, որ […]

̰
Եգիպտոսի վարչապետի հետ շատ կարևոր հարցեր ենք քննարկել. Մխիթար Հայրապետյան

20:06 01.10.2018

«Եգիպտոսում պաշտոնական այցով էի, այնտեղ և՛ աշխատանքային հանդիպումներ, և՛ պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել: Ես հանդիպել եմ Եգիպտոսի վարչապետի հետ, ում հետ շատ կարևոր հարցեր ենք քննարկել, քանի որ համայնքը ծերանում և նոսրանում է»,- նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ սփյուռքում առկա տարբեր տեսակի հակասությունները այլևս չպիտի խանգարեն: […]

̰
Երեկ էլ իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է. Շարմազանով

19:53 01.10.2018

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանում անդրադառնալով հարցին` բացառո՞ւմ է, որ վարչապետը հասարակական ճնշման միջոցով, ինչպես ժամանակին ՀՀ երրորդ նախագահին ստիպեց թողնել պաշտոնը, նույն կերպ այժմ կհասնի ԱԺ լուծարմանը, պատասխանեց. «Մեծ տարբերություն կա: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն էին իշխանության, նրանց ուսերին էր ողջ պատասխանատվությունը: Եթե ձեզնից մեկի քթից արյուն գար, դրա պատասխանատուն մենք […]

̰
Փոփոխությունները տեսանելի են բազմաթիվ ոլորտներում, որոնք երկրում քաղաքական կյանքը դարձնում են դինամիկ. նախագահի հարցազրույցը վրացական ՀԸ-ին

19:50 01.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Հարցազրույցի սկզբում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր երդմնակալությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը նշել է, որ այդ շրջանում Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և այդ անցումն իրականում […]

̰
Մենք փոքրամասնություն, ընդդիմություն ենք. Շարմազանով

19:40 01.10.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությանը, նշեց. «Օրակարգը դրել է վարչապետը, հանրապետականն ունի իր դիրքորոշումը: Մենք ուզում ենք գնալ, լսել` ինչ է ասում, կլսենք, կքննարկենք: Ի տարբերություն ուրիշների, մենք, մինչև բովանդակություն չի լինում, մինչև առաջարկ չի լինում, որոշում չենք կայացնում»: Շարմազանովն ասաց, որ իրենք, վարչապետի առաջարկների բովանդակությանը ծանոթանալուց […]

̰
Այնճարում ես ինձ զգում էի փոքրիկ Հայաստանում. Սփյուռքի նախարար

19:37 01.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատմել է Մերձավոր Արևելք  կատարած այցի մասին: «Սիրիա այցելելուց հետո մեկնեցի Լիբանան՝ Այնճար: Այնտեղ քաղաքապետը, ոստիկանները, բոլորը հայեր էին: Նրանք պահպանել են լեզուն, մշակույթը, կրոնը: Ես ինձ զգում էի փոքրիկ Հայաստանում: Լիբանանում և Բեյրութում խնդիրները կրթական են: Մեր ուշադրությունը թույլ է արևմտահայերենի վրա, այս իմաստով […]

̰
Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից. Հայկ Մարության

19:29 01.10.2018

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետ առաջադրված Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս […]

̰
Մոմավառություն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ ի հիշատակ շանսոնյեի

19:23 01.10.2018

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է մոմավառություն՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Մարդկանց հոսքը այս պահին ևս մարդկանց հոսքը չի դադարում: Մարդիկ ժամանում են հրապարակ՝ իրենց հետ բերելով ծաղիկներ, մոմեր՝ այդկերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով երգչին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է ժամանել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Վերջինս SHANTNEWS.am-ի […]

̰
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

19:12 01.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ […]

̰
Ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

18:56 01.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Ռուսաստանում ՀՀ դեսպանության էջը գրառում է կատարել. «Ցավով տեղեկացանք հռչակավոր Շառլ Ազնավուրի մահվան մասին: Սգում ենք մեր ողջ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի հանճարեղ որդու մասին մեծ հուշը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասված է գրառման մեջ: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: […]

̰
Հույս ունեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան իրականացնել զարգացման կոնկրետ ծրագրեր. վարչապետ

18:53 01.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա:  «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին […]

̰
BACK_TO_TOP