Արցախի պետնախարարը Երևանում այցելել է առաջատար ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+19.09 oC

Արցախի պետնախարարը Երևանում այցելել է առաջատար ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» ֆորումին

16:21 25.09.2018

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից մեկի՝ «Պիկսարտի» գրասենյակ, որտեղ ընկերության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է մեքենայական ուսուցման, դիզայնի և մասնագիտացված այլ ուղղություններում իրականացվող աշխատանքներին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի և շատ ուրախ կլինի, եթե այդ հարցում ակտիվ ներգրավվածություն ունենան ՀՀ-ում գործող ոլորտային ընկերությունները։ Նա նշել է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ընդգծելով, որ առաջիկայում նախատեսում են օրենսդրական արտոնությունների սահմանման առաջարկներ ներկայացնել ՏՏ ընկերությունների գործունեության համար։ Այցի ավարտին պետնախարարը գրառում է կատարել ընկերության պատվավոր հյուրերի պատին։

Պետնախարարի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը եղել է «Ջրվեժի ինժեներական քաղաքում», որտեղ հանդիպում է եղել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանի հետ։ Պետնախարարը շրջայց է կատարել, տարածքում, ծանոթացել գործող ընկերությունների աշխատանքներին, նրանց ղեկավարների հետ մտքեր փոխանակել Արցախում ինժեներական գործի զարգացման հեռանկարների մասին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում ավանդաբար զարգացած են եղել բնական գիտությունները, և ներկայումս ոլորտի զարգացման համար միջավայրի ստեղծման խնդիր կա։ Այս առումով նա հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը համագործակցության ստեղծման և ծրագրերի իրականացման համար։ Այցի ընթացքում պետնախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև «Տիեզերքի» և «Գիտության և տեխնոլոգիայի» թանգարաններում, որտեղ ծանոթացել է տարբեր ժամանակների հայ մեծանուն գիտնականների ներդրած ավանդին և Խորհրդային Հայաստանում տեխնոլոգիական հաջողություններին։

Հաջորդ այցելությունը Գ․ Մարտիրոսյանը կատարել է դարձյալ ՏՏ ոլորտի «Զանգի» հանրահայտ ընկերություն, որտեղ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրել է հավելվածի առավելություններն ու դրա նկատմամբ աշխարհում աճող հետաքրքրությունը։ Պետնախարարը հատկապես կարևորել է հավելվածի հայկական ծագման և նրա ունեցած բարձր անվտանգային բաղադրիչը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մոտ ապագայում համագործակցության կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ սկսելու մասին։

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը եղել է ICARE (International Center for Agribusiness Research and Education) գյուղատնտեսական բիզնեսի ուսուցման կենտրոնում, գյուղատնտեսական բիզնեսի հետազոտական կենտրոնում և գինու ակադեմիայում, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ։ Պետնախարարի խոսքերով՝ գյուղատնտեսությունը համարվում է Արցախի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը, և պետական մակարդակով մեծ է շահագրգռվածությունը առաջատար կրթական ծրագրերի միջոցով մասնագետների վերապատրաստման և նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նաև խաղողագործության և գինեգործության զարգացումը։ Տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղատնտեսական մի շարք մասնագիտությունների գծով ուսանողների և մասնագետների համար հեռահար և ստացիոնար կրթության, Արցախում աճող խաղողի տեսակների և գինիների որակի ստուգման նպատակով պարբերաբար լաբորատոր ուսումնասիրության և միջազգային մասնագետների կողմից համտեսների կազմակերպման հարցերում։

Պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև «FMD K&L Europe» կենսատեխնոլոգիական կենտրոն և հանդիպել տնօրեն Կիրիտ Վելանիի հետ։ Պատվիրակությունը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և քննարկել Արցախի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

Գ. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության վերջին այցելությունը բնակելի, հասարակական և էլիտար համալիրների շինարարության, նորակառույցների հայաստանյան շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Էլիտ Գրուպ» ՓԲ ընկերությունում էր, որտեղ հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մկոյանի հետ քննարկվել են Արցախում բնակարանաշինության մի շարք ծրագրեր։ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ արցախյան շուկան էկոնոմ դասի նոր բնակարանների մեծ պահանջարկ ունի և այս ուղղությամբ Արցախի կառավարությունը հետաքրքրված է ներդրումային տարբեր առաջարկներով։

Աշխատանքային այցի ընթացքում ԱՀ պետնախարարի գլխավորած պատվիրակությունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցում մասնակցել է «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին, որին ներկա էին բիզնես ոլորտում կայացած և նորահաստատ տարբեր ընկերությունների ղեկավարներ։ Պետական նախարարն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Արցախի տնտեսության գրավչությունը պայմանավորող հիմնական առավելություններին և հնարավոր ներդրումների պարագայում կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ծրագրերին: Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև ներկաների տարաբնույթ հարցերին և առանձին ձևաչափով տեղում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել համագործակցությանն ուղղված առաջարկներ:

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

BACK_TO_TOP