15:47 25.09.2018
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն՝ այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ 67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։
Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7 անձի վերաբերյալ):
Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։
Ընդ որում՝ ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, որոնց նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերևույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետևյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.
Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի և անտառապահների,
կրթության ոլորտում՝ նախադրպոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի և հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի,
տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արևածագ, Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաև Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի,
սոցիալական աջակցության և սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1 մասնագետի,
առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի,
հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի, առևտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի և 2 աշխատակցի, սնանկության գործերով 1 կառավարչի, բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի, մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի,
հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի։
2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6 մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։
10:59 06.06.2025
Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...
10:51 06.06.2025
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...
10:40 06.06.2025
Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլարԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...