20:08 19.09.2018
Գյումրին միանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանաչ քաղաքների ընտանիքին: Բանկն աշխարհի մի շարք քաղաքներում ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ավելացմանը, էներգախնայողությանը, արտանետումների նվազեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Այս բոլոր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարին:
Գյումրիում բնապահպանական ծրագիր սկսելու համար հիմք է ծառայել քաղաքի հետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությունը, այն է՝ փողոցաշինական և քաղաքային լուսավորության ծրագիրը: 1 տարի փորձագիտական խումբը աշխատելու է Գյումրիում՝ բոլոր բնապահպանական խնդիրներն ուսումնասիրելու համար: Այսօր աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է տեղի ունեցել:
Ծրագիրը ենթադրում է 250 մլն եվրոյի ներդրում 3 տարվա ընթացքում, իսկ այդ ներդրումները կատարվելու են այն երկրներում ու քաղաքներում, որտեղ բանկն արդեն գործունեություն է ծավալում: Արտանետումների նվազեցում հնարավոր է նաև, այսպես ասած, էկոլոգիապես մաքուր տրանսպորտին անցնելով: ՎԶԵԲ-ը նախատեսում է նաև թարմացնել Գյումրիի տրանսպորտային պարկը: Ավտոբուսները փոխարինվելու են արևային էներգիայով աշխատողներով:
«Մենք ուզում ենք տրանսպորտային պարկի նորացումը բնապահպանական խնդիրների հետ միացնել: Այս ամենը ներդրում է պահանջում: «Ռոլինգ Սթոունս» խումբը մի երգ ունի, որ կոչվում է «Փող»: Ճիշտ է, փողը լավ բան է, բայց երբ այն չես հաշվում, ճիշտ չես օգտագործում, չի ստացվում ոչինչ: Դրա համար էլ մենք հիմա ուսումնասիրելու ենք բոլոր մարտահրավերները, որ կան Գյումրիում, հետո նոր հերթը կհասնի ներդրումների հաշվարկին»,- ասել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Նայչլ Ջոլլանդսը:
Այդ հաշվարկներում նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգումն է ներառվելու: Գյումրիի երբեմնի մաքրման կայանը համարվում է բնապահպանական ամենալուրջ խնդիրը: Այն 30 տարի չի գործում: Կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են ոռոգման համակարգը: Այդ ջրով Գյումրիի հարակից գյուղերը ոռոգում են ցանքերը:
Մեկ տարի աշխատանքային խումբը միայն ուսումնասիրելու է և աշխատանքների նախագծեր է կազմելու, իսկ բուն ծրագիրը երկարաժամկետ է, այն քաղաքի զարգացման 20-25 տարվա տեսլական է համարվում:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...