11:00 08.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունն ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, […]
09:54 08.09.2018
Սեպտեմբերի 7-ին` ժամը 23:52-ին ,«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ի. Բաջոլիձե, Վրաստանի քաղաքացի) […]
09:36 08.09.2018
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։ «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի […]
09:26 08.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան […]
09:03 08.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարեւոր իրադարձություն է վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունների համատեքստում: Տիրապետող տեսակետ կա, որ ՌԴ-ն չի ողջունում մարտի 1-ի գործով ՀՀ նախկին իշխանություններին մեղադրանք առաջադրելու գործընթացը, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցը լինելու է քննարկումների […]
08:52 08.09.2018
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ին` ժամը 09։00-18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Սպիտակի բժշկական կենտրոն»-ի, Երևանյան խճուղու՝ «Սպ․ Այվազյան» ԱՁ-ի, «Իմ Թերթը» ՍՊԸ-ի, «Արվետ» ՍՊԸ-ի, Սուրեն Ավետիսյան փողոցի սեփական տների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
08:14 08.09.2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ քննարկել է Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման հարցը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/943839162470215/?type=3&theater Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Նիդերլանդները մերժել է երկու հայ երեխաների ապաստան ստանալու դիմումը։
00:45 08.09.2018
Գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունն և հատկությունը` դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է։ Եվ ես կարծում եմ` սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որը ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը` դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է։ Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, […]
00:13 08.09.2018
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին: Նույն օրը դատարանը կհրապարակի որոշում` կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
23:58 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն և դրանք պետք է դառնան շատ ավելի գործընկերային ու եղբայրական: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսել է նաև հայկական բանակի ու ՀԱՊԿ գործունեության մասին:
23:00 07.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 4, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, […]
22:14 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և 400 դեկորատիվ ծառ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային […]
22:01 07.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվում է կալանքից ազատ արձակել կողոպուտի և խուլիգանության համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն տևական ժամանակ է՝ ապօրինի պահվում է կալանքի տակ։ «Իմ պաշտպանյալը մեղադրվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Նրա համար […]
21:13 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին: Շնորհավորելով վերջինիս՝ մաղթեց արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագայում: Այնուհետև Ա. Մխոյանը նշեց, որ աշխատանքային այցով արդեն եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և անձնակազմին փոխանցել է այսօրվա պահանջներով պայմանավորված քրեակատարողական նոր քաղաքականության առանձնահատկությունները: […]
20:53 07.09.2018
Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աննա Հակոբյանը ծանոթացել է վերականգնողական տան պայմաններին, զրուցել կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվել է նաև կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
20:07 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով Պյոտր Լիտվինին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով իր կարևոր առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա […]
20:05 07.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ և ամուր:
19:49 07.09.2018
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը չի ուզում դավադրապաշտապան երանգ և ուղղորդում տեսնել այն հարցում, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութն այդքան տարածվեց։ Այս մասին ինքը՝ Մարությանը, հայտնեց «Ազատության» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում։ Խոսքն այն հայտարարության մասին է, որում Մարությանը առանձնացրել էր «սև ու սպիտակ ուժերին» և նշել, թե իրենց դեմ խաղ չկա։ «Իմ ձևակերպումը […]
19:46 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ […]
19:35 07.09.2018
«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել, որ հրդեհի մասին է ահազանգում: «Ժամ առաջ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ահազանգել է, որ հրդեհ է սկսվել Մեղրու տարածաշրջանի Վարհավար գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Հրդեհը արագ տարածվել է, ոչնչացնելով արդեն իսկ մոտ 2 հա տարածք և անցել ազգային պարկի տարածք։ Ըստ Գևորգյանի՝ […]
19:26 07.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ից հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ […]
19:20 07.09.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հաստատվել է երկու թեկնածություն ԿԲ-ում և Հաշվեքննիչ պալատում առկա թափուր պաշտոնների համար: Երկու թեկնածուներին էլ ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար հաստատվել է […]
19:00 07.09.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1952 թ. ծնված Պայքար Հ.-ն, որը 1996թ. հուլիսի 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 222 հոդվածի (բանդիտիզմը) 2-րդ […]
18:58 07.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում, ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական […]
18:46 07.09.2018
Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ կտեղափոխի. որոշումը կայացրել է երկրի նորընտիր նախագահ Մարիո Աբդոն: Ըստ Պարագվայի արտաքին գործերի նախարարության՝ դեսպանատան տեղափոխումը կապված է Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու իրենց ցանկության հետ: Ի պատասխան Պարագվայի քայլի՝ Իսրայելն էլ պատրաստվում է փակել իր դեսպանատունը Պարագվայում: Լատինամերիկյան այդ երկրի քայլից հետո Թուրքիան էլ հայտարարել է, որ պատրաստվում է […]
18:36 07.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ. ընթացքում առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում […]
18:34 07.09.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, աշխարհի 20 երկրների քաղաքապետների մասնակցությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ հայտարարեց, որ աջակցում են նաև Երևանի ավագանու ընտրություններին «Երևանցիներ» դաշինքը գլխավորող Արարատ Զուրաբյանին: Ինքը՝ Արարատ Զուրաբյանը, այդ երևույթն «աննախադեպ» համարեց՝ նշելով, որ դա գնահատվում է թե՛ իր, թե՛ գործընկերների կողմից: «Սա մրցակցային գործընթաց է, մենք առաջին հերթին ընտրում ենք Երևանի […]
18:20 07.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո – 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպվող տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաև անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ: […]
18:14 07.09.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է հրապարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների առնչությամբ: «Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան […]
18:07 07.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը վստահ է` Երևանը ունի հնարավորություն` դառնալ տուրիզմի կենտրոն: Դրա համար, ըստ Զոհրաբյանի, հոգատարություն է պետք: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ աշխատելու պատրաստակամություն ունի, վախենում է միայն մեկ բանից, այն է` անել քայլ, որը կհիասթափեցնի երևանցուն: «Երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Ես լսելու եմ […]