TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում բացվեց Սեն Արևշատյանի հուշաքարը

18:06 07.09.2018

Այսօր Ավագ Պետրոսյան 2 հասցեում բացվեց հայ փիլիսոփա, պատմաբան, 1982-2007թթ.Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանի անվան հուշաքարը: Հուշաքարի բացման նախաձեռնողը Մատենադարանի ներկայիս տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն էր: Իր խոսքում նա նշեց, որ Արևշատյանի ավանդը գիտության մեջ անգնահատելի է: «4 տարի առաջ էր, որ մենք հրաժեշտ տվեցինք ակադեմիկոս Սեն Արևշատյանին, և ահա 4 տարի հետո բոլորս ներկա ենք մի […]

̰
Վարդենիսի նախկին քաղաքապետը յուրացրել է ավելի քան 6 մլն դրամ

18:03 07.09.2018

Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։ Համագործակցելով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014-2017 թվականներին, Վարդենիսի նախկին քաղաքապետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է շուրջ 6.100.000 դրամ։ Նախնական քննությամբ պարզվել է, […]

̰
Հայաստանը ձմերուկ է ներկրել Ռուսաստանից դեֆիցիտը լրացնելու համար

17:54 07.09.2018

Այս տարի Հայաստանում գյուղմթերքի երկու տեսակ է, որ զգալի անկում է գրանցել բերքի ծավալների հաշվով։ Առաջինը լոլիկն է, երկրորդը՝ ձմերուկը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով գյուղմթերքի գների կտրուկ բարձրացումը։ «Վաղ ցանված ձմերուկի դեպքում բերքը նվազեց, դեֆիցիտը որոշ չափով փակվեց Ռուսաստանից՝ Աստրախանից բերված ձմերուկով։ Հիմա ձմերուկի, այսպես ասած, միջին գնից […]

̰
Նախարարը մեկնաբանել է գյուղմթերքի գների կտրուկ աճը

17:42 07.09.2018

Գյուղնախարարության համար ուղենշային են Հովտաշատի մեծածախ շուկայում վաճառվող գյուղատնտեսական մթերքի գները, իսկ մանրածախն իրենք չեն որոշում ու իրենց լիազորություններից դուրս է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ «Մեզ համար ուղենշային է Հովտաշատի մեծածախ շուկան կամ այսպես ասած՝ «Մեյմանդարի բիրիքնոցը»։ Թե ինչպես է հետո մեծածախից գալիս, մտնում մանրածախ և […]

̰
ՄԻՊ-ն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

17:23 07.09.2018

Շարունակելով տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել խնամվող անձանց հետ, վեր են հանվել տուն-ինտերնատում առկա, դեռևս չլուծված խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվել է տրամադրվող սնունդը, դրա որակը, շենքային պայմանները, խոհանոցը, ճաշարանը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ դուրս բերած դեղագետին

17:07 07.09.2018

Օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը`ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը […]

̰
ՀՀ նախագահի նստավայրում դատավորի երդման արարողություն է տեղի ունեցել

16:59 07.09.2018

Հանրապետության նախագահի նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

̰
Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ

16:54 07.09.2018

Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց […]

̰
Կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման ենթարկված պաշտոնյաների թիվը կրկնակի ավելացել է  

16:36 07.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ: Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը և  հարուցված քրեական […]

̰
Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը Հայաստանում է

16:21 07.09.2018

Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունն արդեն Հայաստանում է՝ կիսելու իր փորձը և անցկացնելու համատեղ վարժանքներ և այլ աշխատանքներ հայաստանյան գործընկերների հետ: Այս մասին գրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից ներկայացված են նաև լուսանկարներ.

̰
Իրազեկում հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ

16:16 07.09.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկում է տարածել` Հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝ 1. ժամանակավոր-տրվում է 1 տարի ժամկետով, 2. մշտական-տրվում է 5 տարի ժամկետով, 3. հատուկ-տրվում է 10 տարի ժամկետով։ Հատուկ կացության կարգավիճակ […]

̰
Լևոն Երանոսյանը հարցաքննվել է «Էլեկտրիկ Երևանի» գործի շրջանակում

16:12 07.09.2018

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։ Aysor.am-ին հայտնի է դարձել, որ նա հարցաքննվել է «Էլեկտրիկ Երևանի» գործի շրջանակներում։ ՀՔԾ-ից, սակայն, չեն մեկնաբանում Լևոն Երանոսյանի՝ ՀՔԾ հրավիրվելու մասին լուրերը։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

̰
Գյումրիում աշխատանքային տոնավաճառ է անցկացվել

16:10 07.09.2018

Զբաղվածության պետական գործակալությունը հերթական տոնավաճառն է այսօր անցկացրել Գյումրիում, որտեղ 33 գործատու 360 թափուր աշխատատեղ ունի, որոնք համալրելու համար որակյալ կադրեր է փնտրում: Մասնակից գործատուների ցանկը գրեթե չի փոխվել, նույնն է նաև գործատու-գործազուրկ հարաբերակցությունը՝ գործազուրկների թիվը մի քանի անգամ գերազանցում է թափուր աշխատատեղերի քանակը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ավելի շատ պահանջարկ կա սպասարկման […]

̰
Հայ-ռուսական հարաբերությունների մեջ երկարաժամկետ, խոր լարվածություն չեմ տեսնում. ՀՀ նախագահ

16:01 07.09.2018

Այսօր՝ «Արմէքսպո 2018» ցուցահանդես կատարած այցի ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք այցից: Հիշեցնենք, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 8-ին: «Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի, ղեկավարության հետ, շատ կարևոր է: Մասնավորապես, ՌԴ նախագահի հետ շատ էական է: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

15:55 07.09.2018

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]

̰
Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու համար Հայաստան կժամանեն միջազգային փորձագետներ. նախարար

15:43 07.09.2018

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու համար Հայաստան կժամանեն միջազգային հեղինակավոր ընկերության փորձագետներ: Այս մասին հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Այս ուսումնասիրությունը մենք ենք պատվիրել, մեր միջոցներով: Մենք ակնկալում ենք, որ կստանանք պատասխաններ, որովհետև այս պահին առկա պատասխանները տվել է Ամուլսարը շահագործող կազմակերպությունը՝ իր հետազոտությունների արդյունքում»,-  ասել է նախարարը: Նախարարը հայտնել է, որ շրջակա միջավայրի վրա Ամուլսարի ծրագրի […]

̰
Որոշ ՀԷԿ-եր թույլատրվածից շատ են ջրառ իրականացնում. նախարար

15:41 07.09.2018

Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ որոշ ՀԷԿ-եր իրականացնում են թույլատրելի սահմանից ավելի ջրառ: «Մենք հետազոտություններ ենք արել փոքր ՀԷԿ-երի մասով, և պարզել ենք, որ մեկ ամիս 20 ՀԷԿ-եր, մյուս ամիս՝ 28 ՀԷԿ-եր, ըստ էլեկտրաէներգիայի ծախսի, ավելի շատ ջրառ են իրականացնում, քան թույլտվությունն է»,- ասել է նախարարը: Արթուր […]

̰
Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը

15:34 07.09.2018

Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ նկարիչների միության ֆեյսբուքյան էջը: «Հայաստանի նկարիչների միությունը խոր վշտով հայտնում է Հայաստանի նկարիչների միության անդամ գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը մահվան լուրը: Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին: Ցավակցում ենք հարազատներին և ընկերներին»,- գրված է հայտարարության մեջ: Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի […]

̰
BARSIS ընկերությունը տոնում է հիմնադրման 20-րդ տարեդարձը

15:26 07.09.2018

BARSIS ընկերությունը Florence ռեստորանում նշեց իր հիմնադրման 20-րդ տարեդարձը: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայանում է «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութ-սրահների ցանցով, LOREAL, KALDO ապրանքանիշերով, ՄԵՐԻ օծանելիքների և կոսմետիկայի սրահների ցանցով: 20-րդ տարեդարձի միջոցառումը վարում էին Եգոր Գլումովը և Լուսինե Հայրապետյանը: Երեկոյի հատուկ հյուրերն էին Արամ MP3-ն և DJ GUEVO-ն: Ընկերության 20-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից՝ […]

̰
Երեխաների ապագան Նիդեռլանդներում է. հոլանդացի օմբուդսմենը՝ 2 հայ անչափահասների արտաքսման մասին

15:09 07.09.2018

Նիդեռլանդների երեխաների հարցերով օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկու հայ երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանն ասել է Pauw հեռուստածրագրի ժամանակ: «Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և […]

̰
Բնապահպանության նախարարությունը Սյունիքում 8․2 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնելու

15:07 07.09.2018

Բնապահպանության նախարարությունը Սյունիքի մարզի Շիկահող տարածաշրջանում 8․2 մլն եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնելու: Այս մասին այսօր հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է նախարարությունը ծրագրում պայքարել անտառահատումների դեմ: Նախարարը նշել է՝ առաջին հերթին իրենք պատրաստվում են վերահսկողությունը խստացնել՝ մասնավորապես տեսախցիկներ տեղադրելով և անտառամերձ ճանապարհներին հսկողություն իրականացնելով: Սակայն զուգահեռաբար փորձելու են […]

̰
Կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով. Էդուարդ Շարմազանով

14:46 07.09.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում խոսելով ընտրակաշառքի քրեականացման մասին, նշեց, որ օրենքում հստակ ձևակերպումներ չկան, բացի այդ, կա իրազեկման խնդիր: Շարմազանովի խոսքով` եթե մարդը տեղյակ է, որ օրենքը խախտելու դեպքում պետք է դատապարտվի, դա այլ բան է: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը, թե ամեն օր նոր բացահայտումներ են լինում, որոնք իրեն […]

̰
ԲԴԽ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել. ԲԴԽ պարզաբանումը

14:45 07.09.2018

Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի նյութում հնչող կարծիքները, որ դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Տարածած պարզաբանման մեջ ասված է. «Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա […]

̰
Գյումրիի ծայրամասային, բայց բնակելի Բուլվարային թաղամասի անանցանելի փողոցները

14:26 07.09.2018

Գյումրիի Բուլվարային թաղամասն աչքի է ընկնում ոչ միայն նրանով, որ քաղաքի բարձրահարկ՝ 9-հարկանի շենքերը միայն այստեղ են պահպանվել, այլև իր մեկուսի դիրքով: Քաղաքի կենտրոնը ծայրամասին կապող նորմալ ճանապարհ չունի: Փողոցների փոսերն էլ ավելի են մեծացրել այդ հատվածով հաճախակի անցնող Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան: Սա, ի դեպ, պատճառաբանություններից մեկն է, որ  թաղամասում փողոցաշինական ծրագրեր կյանքի […]

̰
Գործող կառավարությունը հայեցակարգ չունի. Էդուարդ Շարմազանով

14:24 07.09.2018

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դա երեկ փաստել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շարմազանովը հիշեցրեց` իրենք ընդդիմություն են և սրտացավությունից ելնելով են խոսում: «Երբ Լավրովն ասում է, որ ներքաղաքական իրավիճակը եռում […]

̰
Դեռ ոչ մի կոռուպցիոն դեպք չի բացահայտվել, միայն խոսում են. Էդուարդ Շարմազանով

14:23 07.09.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը: Նա ընդգծել է` կա անմեղության կանխավարկած: «Ով պետական բյուջեից թեկուզ մի լումա մսխել է, պետք խստագույնս դատապարտվի: Հանցագործությունն ինձ համար չունի կուսակցական պատկանելություն: Ես պատասխանատու եմ ինձ համար, ութ տարի երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկն եմ, որևէ մեկը չի […]

̰
Շարմազանովը հանդես է գալու համասեռամոլության քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ

14:20 07.09.2018

Խորհրդարանը պետք է ունենա իր օրակարգը, ոչ միայն դակիչ մարմին լինի կառավարության բերած օրենքների համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նախկինում, երբ մենք կառավարությանն օժանդակում էինք, սա այլ հարց էր, որովհետև մենք քաղաքական թիմ էինք, մենք այդ օրենսդրական նախաձեռնությունները քննարկում էինք մեր կուսակցությունում: Հիմա ես այն կարծիքին չեմ, […]

̰
Ի՞նչ է պետք իմանալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին

14:12 07.09.2018

ՀՀ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել, որը պատմում է 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

̰
Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները. ո՞ւմ է հեգնում Աշոտ Ահարոնյանը

14:06 07.09.2018

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վիճակագրական թվեր ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լավ լուր հասարակության և մտահոգիչ թվեր՝ ՀՀ ոստիկանության վերջին շրջանի աշխատանքներով «մտահոգների» համար։ Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս […]

̰
Բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու. Նիկոլ Փաշինյան

14:03 07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Ներկայացնում ենք այն ստորև. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա»,- գրել է ՀՀ վարչապետը:

̰
BACK_TO_TOP