TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա կապակցությամբ

14:01 01.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ […]

̰
Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է հարյուրավոր առաջին դասարանցիների 

13:55 01.09.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ Գագիկ Ծառուկյանը լուսանկարվել է առաջին դասարանցիների հետ:  

̰
Էջմիածնի քաղաքապետը շնորհավորել է  դպրոցականներին

13:38 01.09.2018

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քաղաքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ՝ նվիրված գիտելիքի օրվան: Էրնեկեան հանրակրթական դպրոցում աշակերտներին ողջունել և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորել է Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը` մաղթելով բեղմնավոր, հետաքրքիր և արդյունավետ տարի:    

̰
Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ հաճույք. Նիկոլ Փաշինյան

13:22 01.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տոնական միջոցառմանը: Դպրոցն ամենամեծն է մարզում: Այնտեղ սովորում է 966 աշակերտ: Իսկ այս տարի առաջին դասարան է հաճախել 111 աշակերտ: Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը նշել է, որ սա նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է և փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն […]

̰
Դպրոցն ուսումնառության տարիներով չի ամփոփվում. Վալերիյ Օսիպյանի ուղերձը

13:02 01.09.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի դպրոցականնե՜ր, ուսուցիչնե՜ր, ծնողնե՜ր, Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի և ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերյան այս տոնը առանձնահատուկ է բոլորիս կյանքում, […]

̰
Macron ընկերությունը սկսել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկների վաճառքը

12:20 01.09.2018

Երեկ ՀՖՖ-ն ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տեխնիկական հովանավոր Macron ընկերությունը իր կայքում արդեն սկսել է Հայաստանի ընտրանու նոր մարզաշապիկների վաճառքը: Իտալական ընկերությունը դրանց համար սահմանել է բավականին բարձր գին՝ 75.90 դոլար:

̰
Կրակոցներ Արմավիրի մարզում. հայտնաբերվել են պարկուճներ, ռետինե մահակներ

12:13 01.09.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ […]

̰
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը և Ծափաթաղի այս տարվա միակ առաջին դասարանցին

12:06 01.09.2018

Գեղարքունիքի մարզպետը այցելել է  Շորժա խոշորացված համայնք։ Լուսանկարում մարզպետ Իշխան Սաղաթելյանն է և Ծափաթաղի այս տարվա միակ առաջին դասարանցին:    

̰
ԿԳ նախարարի հետ բաց դասը վերածվեց հարցուպատասխանի

11:57 01.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին Սարդարապատի միջնակարգ դպրոց այցի ժամանակ ոչ միայն դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին մասնակցեց, այլև բաց դաս անցկացրեց ծնողների ու ուսուցիչների հետ: Բաց դասն իրականում վերածվեց նախարարի հետ հարցուպատասխանի: Ուսուցիչների մի մասը նախարարին հարց էր ուղղում ֆինանսավորման խնդիրների մասին, հարց բարձրացվեց ուսուցչի օգնականի հաստիքի հետ կապված խնդիրների վերաբերյալ. […]

̰
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

11:50 01.09.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձել է երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշել, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձել է արդեն հաստատված ամուր […]

̰
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Սարդարապատի միջնակարգ դպրոց

11:28 01.09.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ […]

̰
Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

11:00 01.09.2018

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավկովկասյան երկաթուղու տարածքում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Եղվարդ-Երևան 3-րդ կմ-ին՝ մոտ 5 հա, Եղվարդ-Աշտարակ 7-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնին հավակնում է 35-ից ավելի թեկնածու. «Հրապարակ»

10:52 01.09.2018

«Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը: Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական ու անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով: Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ: Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն […]

̰
Երևանում քամին պոկել է անձրևատար խողովակը

10:30 01.09.2018

Օգոստոսի 31-ին`ժամը 22:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 21 շենքի արտաքին պատին ամրացված անձրևատար խողովակը քամուց պոկվել, կախվել է (մի հատված ընկել է ծառի վրա), առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարներն […]

̰
Առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում զգալի աճ է գրանցվել

10:17 01.09.2018

Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել: «Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ […]

̰
Կաթողիկոսի օրհնությունը ԿԳ նախարարին պետք չէ․ «Հրապարակ»

10:08 01.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին և օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության և գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։ Մայր […]

̰
Ոստիկանությունը հայտնաբերել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տուն ներխուժած անձանցից ևս մեկին․ նա ոստիկանության ծառայող էր

09:45 01.09.2018

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ […]

̰
Երևանի կենտրոնում «գոլդ» համարներով մեքենաներում զենքեր են հայտնաբերվել. կան բերման ենթարկվածներ

01:00 01.09.2018

Օգոստոսի 30-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից մի քանի անձանց բերման են ենթարկել 6-րդ գլխավոր վարչություն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այդ անձինք եղել են «Lexus» մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։ […]

̰
Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում. Փաշինյան

00:42 01.09.2018

Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս: «Պետք է զրուցել […]

̰
Վրաստանի վարչապետն առաջիկայում Հայաստան կայցելի

00:36 01.09.2018

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կայցելի: Այս մասին Երևանում վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բախտաձեի պաշտոնական այցը նախատեսվում է առաջիկայում: «Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով […]

̰
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն՝ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա. Նիկոլ Փաշինյան

00:13 01.09.2018

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ պատասխանելով վրացի լրագրողների հարցերին: Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան՝ […]

̰
Հայերի և թուրքերի միջև ատելությունը վերացնելու միակ ելքը Ցեղասպանության ճանաչումն է. Փոլ Բիլզերյան

22:58 31.08.2018

Հայաստանը բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոլ Բիլզերյանն ԱՄՆ վերադառնալուն պես։ «Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիանալի ճամփորդությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», – գրել է Փոլ Բիլզերյանը՝ կոչ անելով կառավարությանը հետևել Նելսոն Մանդելայի օրինակին և միավորել տարբեր […]

̰
Բացահայտվել է հանցագործության 61 դեպք

22:18 31.08.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, կաշառակերության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոց ապօրինի իրացնելու և մշակումն արգելված […]

̰
Քաղաքացին եկել է Հայաստան` ԶՈՒ-ում ծառայելու նպատակով

21:25 31.08.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ քաղաքացին եկել է Հայաստան՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով: «Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրն ստացել է 12 տարեկան հասակում։ Հանդիպումը […]

̰
Վարչապետը հարցազրույց է տվել վրացական հեռուստաընկերություններին

21:14 31.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ վարչապետը հարցազրույց է տվել վրացական առաջատար Հանրային, «Իմեդի» և «Ռուսթավի-2» հեռուստաընկերություններին։  

̰
Հրաժարական է տվել Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի երկարամյա գյուղապետը

21:01 31.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Նոր Գեղի համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի […]

̰
«Հեղափոխության դեմքերն ու դեպքերը». նոր ցուցահանդես

20:55 31.08.2018

Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել է «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսը: Թավշյա հեղափոխության օրերին արված պրոֆեսիոնալ և սիրողական մի շարք լուսանկարներ էին ներկայացված: Հիշեցնենք, որ Երևանում ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման բացառիկ հաղթանակը, այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Գյումրիում և Իջևանում։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
«Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց»-ի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

20:46 31.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է: «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբերն […]

̰
Պարզվում են զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները. ՔԿ

20:27 31.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները: 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N  զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից […]

̰
Սուրեն Պապիկյանը և Լիլիթ Մակունցն այցելել են Լոռու մարզ

20:20 31.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ  մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու, համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի  առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ […]

̰
BACK_TO_TOP