TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքացին ծաղիկներ հավաքելիս զենք է հայտնաբերել

19:54 31.08.2018

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 11:50-ին, բաժին է ներկայացել 44-ամյա Մակիչ Ս.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է ս.թ. օգոստոսի 27-ին՝ ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի տարածքից դաշտային ծաղիկներ հավաքելիս:

̰
Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկներում լուսացույցների հետ տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ

19:47 31.08.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան […]

̰
Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչներին

19:25 31.08.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին և հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Աննա Կարին Օստին: Պաշտպանը շնորհավորել է տիկին Օստին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունն այդ բարձր պաշտոնում մեծապես կնպաստի Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման մակարդակի բարձրացմանը: Հանդիպմանը […]

̰
Ակունք համայնքում պետությանը պատճառվել է 22․297․000 դրամի վնաս

19:22 31.08.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ Գեղարքունիքի ոստիկանների հետ համատեղ շարունակված միջոցառումներով գլխավոր վարչության ծառայողները պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, […]

̰
Ոստիկանությունը Վաղաշեն համայնքում բացահայտել է շուրջ 7 մլն դրամի յուրացում

19:18 31.08.2018

Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների՝ Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել: Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու […]

̰
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արտաշատում և Արմավիրում

19:16 31.08.2018

Օգոստոսի 30-ին Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Արտաշատ և Արմավիր քաղաքներում։ Միջոցառմանը ներգրավվել էին ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցող վաշտի ծառայողները։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց և պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց 19 վարորդի նկատմամբ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենան շահագործելու համար։ […]

̰
Վալերի Օսիպյանը 10 ծառայողի կոչումներ է շնորհել

19:11 31.08.2018

Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։ Օգոստոսի 31-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Վալերի […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

19:11 31.08.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ այսօր բացվել է հայ անվանի նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը: Նախագահը շրջել է սրահում, դիտել ներկայացված գործերը:      

̰
Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է. վարչապետ

19:07 31.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է նոր բջջային Zvartnots Airport հավելվածը

18:53 31.08.2018

«Զվարթնոց» օդանավակայանը նոր հավելված է ստեղծել IOS և Android օպերացիոն համակարգերից օգտվող սմարթֆոնների օգտատերերի համար: Անվճար հավելվածը հնարավորություն է տալիս. • տեղեկություններ ստանալ բոլոր թռիչքների և վայրեջքների վերաբերյալ, • տեղեկություններ ստանալ ավտոմեքենայի կայանատեղիի մասին, • «Real Time» ռեժիմով հետևել չվերթին, • տեղեկություններ ստանալ ծառայությունների վերաբերյալ, • տեղեկություններ ստանալ օդանավակայանում տեղակայված խանութների, բանկերի և այլ ծառայությունների […]

̰
ՊԵԿ արձագանքը գործարար Հայկ Բալայանի բաց նամակին

18:51 31.08.2018

Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանի՝ Ֆեյսբուքում տարածված բաց նամակին: «09.08.2018թ-ին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲ ընկերության տնօրեն Մուշեղ Միքայելյանը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տալ թույլտվություն 168 տոննա քաշով օբսիդիան տեսակի քար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտահանելու համար: ԵՏՄ Մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է «Արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման […]

̰
Սելֆին Գյումրիում դժբախտ պատահարի պատճառ է դարձել

18:43 31.08.2018

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։ Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։ Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես […]

̰
Ավագանու ընտրություններին միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական խումբ կհրավիրվի

18:10 31.08.2018

Այսօր գումարված հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES), հայտնում են ԿԸՀ-ից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների […]

̰
Ճանաչում եմ ուսուցիչների, ովքեր անկայուն հուզական վիճակում են, ինչպե՞ս պետք է վարվեն երեխաների հետ. հոգեբան

18:00 31.08.2018

Այս տարի շուրջ 39 հազար երեխաներ առաջին քայլերը կանեն դպրոցական ճանապարհին: Հոգեբանները համոզված են, որ 6-7 տարեկանը ճգնաժամային է: Տարբեր դիտարկումների համաձայն՝ երեխաների մի մասը լուրջ խնդիրներ է ունենում հարմարվողականության առումով: Այս դեպքում ուսուցիչներից ու ծնողներից մի բան է պահանջվում՝ լինել հանդուրժող և ճնշում չգործադրել ուսման գործընթացում: «Ըստ օրենքի՝ երեխայի առաջին դասարանի հաճախելիության ընթացքում պետք […]

̰
Երևանի կենդանաբանական այգին երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ

17:49 31.08.2018

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին: «Այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00-ին), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00-ին: Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00-ն», – ասված է հայտարարության մեջ :  

̰
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում բացահայտվել են առերևույթ չարաշահումներ. հարուցված քրեական գործով մեկ կասկածյալ է ներգրավվել

17:47 31.08.2018

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ: Այս մասին հայտնում […]

̰
«Արզնու տոհմային ԹՏԽ»-ի կարագի բաղադրությունում առկա է բուսական յուղ. ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել

17:28 31.08.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստում հարուցվել է վարչական վարույթ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության հանդեպ: ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը: Ըստ հոդվածի՝ փորձաքննության են ներկայացվել, ընդհանուր առմամբ՝ 11 անվանում լայն […]

̰
Քաղաքացու բոլոր հաշիվները չեն սառեցվի. նոր փոփոխություն «ԴԱՀԿ-ի մասին» օրենքում

17:26 31.08.2018

ՀՀ ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել, որտեղ նշում է, որ փոփոխության նոր նախագծով առաջարկ է արվում, որ «քաղաքացին այլևս չի բախվի այն իրավիճակին, երբ իր՝ բանկերում ունեցած բոլոր ֆինանսական միջոցները հայտնվում են կալանքի տակ»: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Այսօր շրջանառության մեջ դրեցի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ […]

̰
Վարչապետը խնդիր է դրել ամբողջությամբ վերցնել Երևանը. քննարկում

17:06 31.08.2018

Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված դաշինքների և կուսակցությունների հնարավորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն ու քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսել են նաև այն մասին, թե ինչ ակտիվություն կցուցաբերի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակ: «Ես մտածում եմ, որ վարչապետի մասնակցությունը էականորեն կարող է նպաստել իշխող քաղաքական ուժի հաղթականին, կարող է […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ այլ տեղ հայտնաբերելու մասին

17:04 31.08.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ ռուսական կայքերում հայտնված հրապարակումների հետ: «Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես […]

̰
Կարծում եմ, որ աշխատանքային գործունեությանս ընթացքում լուրջ մարդու տպավորություն եմ թողել. Մարինա Խաչատրյան

17:02 31.08.2018

Ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: SHANTNEWS.AM-ն այս առնչությամբ կապ հաստատեց «Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հետ: «Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը: Առաջիկա պլանների մասին այս պահին միայն կարող եմ ասել, որ պատրաստվում եմ […]

̰
Մրգաշատի ավագանին պատրաստվում է հրաժարական տալ, եթե չլուծվի ուսանողական ավտոբուսի խնդիրը

16:57 31.08.2018

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ եթե տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը լուծում չտա Մրգաշատ-Երևան ուսանողական ավտոբուսի հետ կապված խնդրին, ինքը և ավագանու անդամները հրաժարական կտան: «96 երեխա ամեն օր այդ ավտոբուսով գնում է դասի և հետ գալիս: Ճանապարհը մայրուղու վրա է, 4-5 տարվա մեջ այդ  ճանապարհը անցնելիս […]

̰
Մարինա Խաչատրյանը և ևս 3 հոգի լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը

16:22 31.08.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: «Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական […]

̰
Սուրիկ Խաչատրյանի որդին պիտանի է ճանաչվել ծառայության համար

16:18 31.08.2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, պիտանի է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ բժշկական զննության արդյունքներով պարզվել է, որ Տրդատի մոտ առկա է նախկինում զինծառայության չմեկնելու պատճառ նշված հիվանդությունը, սակայն ավելի մեղմ արտահայտված, ինչը չի խոչընդոտի ծառայության […]

̰
Սեպտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

16:13 31.08.2018

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ԱԺ տարածած հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ […]

̰
Արթուր Ասատրյանը կմնա կալանքի տակ

16:04 31.08.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ասատրյանի պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը: Նա նշել է, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն առանց ստանալու էլ, իրենց կարծիքով, դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ […]

̰
Հաստատվել են Կոտայքի մարզից նախարարություն  ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր. Կոտայքի մարզպետ

15:57 31.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ֆինանսավորման ներկայացված մի շարք հայտեր հաստատվել են: «Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր»,- գրել է նա: Ծրագրերի ցանկը ներկայացնում ենք ստորև. Գեղաշեն – համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում, Ակունք – Զառ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նվերներ է հանձնել միջազգային առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներին

15:49 31.08.2018

Ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնագիտական ու հումանիտար այլ առարկաների միջազգային օլիմպիադաների մրցանակակիր հայ դպրոցականներն այսօր հյուրընկալվել էին ՀՀ վարչապետի նստավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նվերներ հանձնեցին նրանց՝ իբրև խրախուսում այդ օլիմպիադաներում Հայաստանի անունը բարձր պահելու համար։ Մինչ այդ վարչապետն ու նախարարը մրցանակներ էին հանձնել նաև «Կենգուրու» դպրոցական մրցույթի հաղթողներին ու դպրոցը գերազանցությամբ ավարտածներին։

̰
Երբ աշակերտը համազգեստով է մտնում դպրոց, կարգավիճակ, դեր է ստանում. հոգեբան

15:37 31.08.2018

Երբ աշակերտը համազգեստով է մտնում դպրոց, նա կարգավիճակ, դեր է ստանում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե համազգեստ հագնելով չի որոշվի աշակերտի ո՛չ կարգապահությունը, ո՛չ էլ նրա սոցիալական կարգավիճակը: «Համազգեստ հագնելու դեպքում անցումն աշակերտի կարգավիճակին ավելի հեշտ է կատարվում: Հրահանգները, պահանջները, […]

̰
Հարուցվել է քրգործ Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ

15:33 31.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում […]

̰
BACK_TO_TOP