TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում կառավարության դիմաց

11:47 03.09.2018

«Առինջ Մոլ»-ի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք նշում են, որ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է խնդրահարույց վիճակում: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար 1 կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցին օրերս անդրադարձել էր […]

̰
Տարո Կոնոն՝ հայ-ճապոնակական հարաբերությունների խոստումնալից ապագայի մասին

11:32 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին Երևան ժամանած Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան: Հոդվածի հայերեն տարբերակը տրամադրել է Ճապոնիայի դեսպանատունը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Սեպտեմբերի 2-4-ը որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար առաջին անգամ այցելում եմ […]

̰
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցում է ՄԻԵԴ վճիռների կատարմանը

10:57 03.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների […]

̰
Արագած լեռան լանջին հայտնաբերվել է դի

09:45 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:25 03.09.2018

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ […]

̰
Այսօր լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 7 մարզում

09:12 03.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 09:00-15:00 Ավան՝ Նարեկացի թաղ․ 34, 39 շենքերը, Սայաթ Նովա թաղ․ 1/1, 1/2, 6, 7, 8, 8/1, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Ռուբինյանց փ. 12, 14, 14/1, 16, 16/1, 21/2, 21/3, […]

̰
Աղբահանության հարցում ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ, լրջագույն վերանայումներ պիտի անենք․ վարչապետ

23:13 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է աղբահանության խնդրին։ Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին համակարգի կառավարումը պատշաճ ձևով չի իրականացվել, այսօր մայրաքաղաքում աղբահանության համար ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ: Վարչապետը ոլորտում կարևորել է լրջագույն հայեցակարգային վերանայումները։ Փաշինյանը կարծում է՝ մայրաքաղաքի աղբահանությունը պետք է վստահվի ոչ թե մեկ, այլ մի […]

̰
Ամուլսարին առնչվող որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատում ենք․ վարչապետ

22:34 02.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական տեսչական մարմինն Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ: «Բայց վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա դուք տեղյակ եք, որ Ամուլսարի […]

̰
Կրակոցներ Բաղանիսի և Ոսկեվանի ուղղությամբ. միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվել

22:05 02.09.2018

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր` սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա նշել է, որ կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչև հիմա շարունակվում է: Համայնքապետի խոսքով՝ գյուղը կրակոցներից վնասներ չի կրել:

̰
Փաշինյանն առաջիկայում կայցելի Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

21:32 02.09.2018

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Փաշինյանը: «Շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը։ Չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը […]

̰
«Շա՛նթ ջան, ինձ համար անհարմար է՝ ես լինեմ վարչապետի կաբինետում, դու՝ անազատության մեջ». Փաշինյան

21:18 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրին՝ նշելով, որ նա կարող է ցանկացած պահի ազատ արձակվել՝  ստորագրելով կալանքի միջոցը փոխելու մասին դիմումը։ «Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա։ Նա ասաց, որ պահանջում է իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս և չեմ կարող որևէ մեկին […]

̰
Արցախում բջջային կապը մենաշնորհային է. Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի միջև ռոումինգի սակագնի մասին

20:54 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Օգտատերերին հետաքրքրել է, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև։ «Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն էականորեն նվազել է։ 170-140 դրամ էր, հիմա` 38-40: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք, դա […]

̰
Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ․ վարչապետը՝ հոսանքի սակագնի նվազեցման մասին

20:41 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին:  Առաջին հարցը վերաբերել է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը: Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար իջեցում արդեն տեղի է ունեցել: Փաշինյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: «Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ […]

̰
Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է․ «Երկիր Ծիրանի»

20:00 02.09.2018

Արցախի անկախության 27-ամյակի առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Նորանկախ արդի Հայոց պետականությունը բոլորեց իր 27-ամյակը: Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է՝ Հայկական միասնական պետականություն շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Սակայն դեռ արթուն է ներքին թշնամին, որն ամեն գնով փորձեց թուլացնելով, գործարքներ կնքելով և […]

̰
Գյումրիում 17-ամյա տղային ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

17:52 02.09.2018

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին news.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Կոմիտասի փողոցի տներից […]

̰
ՀՀ-ի և Արցախի պատգամավորները միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

16:52 02.09.2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու […]

̰
Մեր ողջ ժողովրդի համար սա ինչ-որ իմաստով առաքելության և ազգային ինքնության օր է․ Արմեն Սարգսյան

15:30 02.09.2018

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել […]

̰
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 1-2 աստիճանով

14:55 02.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Երևանում՝

̰
Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին

13:42 02.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: […]

̰
Գյումրիի տներից մեկի բակում 17-ամյա ուսանողի կախված դի է հայտնաբերվել

12:39 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]

̰
Գեղարդի վանք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

10:10 02.09.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սեպտեմբերի 2-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են։

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում

00:34 02.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին: Հակոբյանն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

̰
Ժան-Կլոդ Վան Դամն ուղիղ եթերում ողջույններ է հղել Հայաստանին

00:25 02.09.2018

Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը ողջույններ է հղել Հայաստանին: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապի ժամանակ Արաքսյա անունով հայուհու հետ, որին ներկայացնում է որպես իր թիկնապահ, զրուցում է հայերի, Հայաստանի և Շառլ Ազնավուրի մասին:

̰
Քարոզչության եթերաժամի գները նվազել են․ ԿԸՀ

00:10 02.09.2018

Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով: Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։ Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ […]

̰
Երկու դատապարտյալների թույլ են տվել իրենց երեխաներին ուղեկցել դպրոց

00:03 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի եւ Կ. Տ.-ի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվեց կարճաժամկետ մեկնում երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով:

̰
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարարին

23:21 01.09.2018

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավելի է՝ դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակն […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

22:19 01.09.2018

Երևանում օգոստոսի 30-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա տղայի դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացած Նարեկ Հարությունյանն […]

̰
Դեն Բիլզերյանը «խուզած այծ» է անվանել Ադրբեջանի իշխանություններին

21:06 01.09.2018

Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]

̰
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում. տուժածներ չկան

20:49 01.09.2018

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են կուտակած անասնակեր (մոտ 1000 […]

̰
Նոր Գեղիի հրաժարական տված գյուղապետը վստահ է` իր անունը կրող փողոցն ու դպրոցը չեն անվանափոխվի

20:40 01.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի երկարամյա ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը, որը պաշտոնավարում էր շուրջ 32 տարի, երեկ հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ ի՞նչն էր հրաժարականի պատճառը, արդյո՞ք նրան չեն պարտադրել նման քայլի դիմել: Մեզ հետ զրույցում Թևոսյանը պատասխանեց, որ իր որոշման պատճառն առողջական վիճակն է՝ սրտի վիրահատություն, երկու ինսուլտ է […]

̰
BACK_TO_TOP