TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկաններին անցորդներն են խնդրել միջամտել. Վալերի Օսիպյանը՝ փողոցային երաժիշտների հետ կապված միջադեպի մասին

15:10 30.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքել է սոցկայքերում ակտիվ քննարկումների առիթ դարձած տեղեկությունները, թե փողոցային երաժիշտների նկատմամբ Հյուսիսային պողոտայում բռնություն է կիրառվել: Օգոստոսի 30-ին՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ծառայողական քննություն կատարվել է այս հարցով, նա պատասխանեց, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա, այս հարցը շատերին է մտահոգում, այդ թվում՝ ֆեյսբուքյան օգտատերերին: Օսիպյանն ասաց, որ կատարվածն […]

̰
Վալերի Օսիպյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

15:07 30.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ իր հրաժարականի մասին տեղեկություններին: Օսիպյանը հորդորեց այդ տեղեկությունների հիմքերը պարզելու համար դիմել դրանք հրապարակած սկզբնաղբյուրին: «Ես ցանկություն չունեմ լքել իմ երկիրը, սիրում եմ իմ հայրենիքը և դեռ շատ անելիքներ ունեմ իմ հայրենիքում»,- ասաց նա: Օսիպյանն ընդգծեց, որ թե իր բարեկամներից, թե ընկերներից ու մամուլից տեղեկացել է՝ […]

̰
Չինաստանից եկած հայ գործարարը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին

14:40 30.08.2018

Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ-տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ այս կերպ փորձում է տեղեկացնել հանրությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահանման հետ կապված լուրջ խնդիրների մասին: Նա հայտնում է, որ 15 տարի է՝ ապրում է Չինաստանում, բիզնես-գործունեություն ծավալում ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանի […]

̰
Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանին շնորհակալ են Նազարբաևի լուսանկարի համար

14:30 30.08.2018

Մայրաքաղաք Աստանայի 20-ամյա տարեդարձի առթիվ Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարության, Ազգային ժողովի անդամներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը երիտասարդ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանին գովասանագիր է շնորհել Ղազախստանի նախագահի յուրահատուկ լուսանկարի համար: Հիշեցնենք, 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի […]

̰
Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային  հետախուզում հայտարարելու համար Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին

13:55 30.08.2018

Ծագումով հայ, ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային  հետախուզում հայտարարելու համար Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նշվում է, որ Ինտերպոլին ներկայացված դիմումի պատճառը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Դեն Բիլզերյանն այցելել է Արցախ:  

̰
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ. ԿԽՄԿ

13:50 30.08.2018

Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ ԿԽՄԿ–ի տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ։  Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից կան […]

̰
Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց ցանկում

13:20 30.08.2018

Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը ներկայացրել է Ռուսաստանի  100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը, որում ընդգրկվել է ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Գործարարը 95-րդ հորիզոնականում է։ Նշվում է, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել դրանում ներառված անձանց գործունեության և Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերը։ Հատկանշական է, որ ցուցակը գլխավորել է հենց ՌԴ նախագահ Պուտինը, նրան է հաջորդել […]

̰
Էրիկ Գրիգորյանը KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցերը

12:22 30.08.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի (KfW) համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ […]

̰
Երևանում թուրք ձեռնարկատեր է ձերբակալվել

11:43 30.08.2018

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները երեկ՝ օգոստոսի 29-ին,  Երևանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ […]

̰

11:41 30.08.2018

Կառավարության առաջարկությամբ սեպտեմբերի 6-ին խորհդարանը կգումարի արտահերթ նստաշրջան։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության հերթական նիստում։ Որոշման մեջ նշվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

11:34 30.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

̰
Մյուս շաբաթվանից կառավարությունը կսկսի հանրության հետ երկխոսությունը ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

11:05 30.08.2018

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում 27 հարց է, որից 7-ը` չզեկուցվող։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել կառավարության կողմից կատարվող բարեփոխումների մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները։ «Բարեփոխումները ցավոտ գործընթաց են, մենք այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, բարեփոխումների ալգորիթմը պետք է լինի երկխոսությունը հանրության հետ»,- նշեց Նիկոլ […]

̰
Սեպտեմբերի 1-2-ը ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

10:59 30.08.2018

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել

10:53 30.08.2018

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ունեցվածքը՝ 4 անշարժ գույք և մեքենա․ «Փաստ»

09:47 30.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան և մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաև «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնն […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում

07:36 30.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հաղթանակ 1, 13, 14, 16 փողոցները, Հաղթանակ 13 փողոցի 1, 3 նրբանցքները, Արարատյան 2-րդ զանգ. 20 շենքը, 10։30-16։30 Նար-Դոսի փ. 132-150 սեփական տները, Չարենցի 2-րդ նրբ. 32/3, 32/38 սեփական տները, Սարի […]

̰
ՊԵԿ-ի աշխատակցին սպասարկող մեքենան Երևանում գլխիվայր շրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

00:23 30.08.2018

Օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում «Toyota Corola» մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանները։ Վթարի […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

22:47 29.08.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, փաստաթուղթ կեղծելու 3, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավազակային հարձակման, սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի, կողոպուտի, խուլիգանության, […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ քննարկվել են կարողությունների զարգացման ծրագրի արդյունքները

22:11 29.08.2018

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն,  գնդապետ Արտակ Նահապետյանը ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր խաչի ընկերության պատվիրակություններին: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում փրկարար ծառայության կարողությունների զարգացման 2017-18 թթ. համագործակցության ծրագրի արդյունքները, ընթացքը և նախանշել հետագա քայլերը: Նախատեսվում է նաև երկկողմ փոխգործակցության և ընդգրկուն դասընթացների […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել են տասնյակ ավտոմեքենաների կմախքներ

21:57 29.08.2018

Օգոստոսի 29-ին՝ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 […]

̰
Արտակ Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում դիտորդական խմբի դերը

21:50 29.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Չարաշահումներ Երևան քաղաքի թիվ 46 ավագ դպրոցում

21:42 29.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Երևանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին  տնօրենին։ Մինչդատական վարույթում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձևակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի […]

̰
Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսությունների պետական աջակցությանը վերաբերող հարցեր

21:22 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

20:55 29.08.2018

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին, […]

̰
Արման Մկրտումյանը ճանաչվել է տուժող. կատարվել են խուզարկություններ

20:41 29.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 ուժ

20:40 29.08.2018

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այսօր առաջադրվեցին: Սահմանված ժամկետում գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացրել են՝ «Ռեֆորմիստների կուսակցությունը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական Ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, […]

̰
Ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջն օգնելու համար դիմել են վարչապետին

20:29 29.08.2018

«Ազատամարտիկների դաշինք»-ը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել ներկայումս առողջական լուրջ խնդիրներ ունեցող ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանին: Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա […]

̰
Ի՞նչ է «Շանթ» զորավարժությունը, և ինչո՞ւ այն պետք է ղեկավարի երկրի ղեկավարը

20:00 29.08.2018

Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Սերգեյ Ռիբինսկիին

19:54 29.08.2018

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների ռուսաց […]

̰
Նոր մանրամասներ Մոսկվայում հայերի, ադրբեջանցիների և չեչենների մասնակցությամբ ծեծկռտուքից

19:37 29.08.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]

̰
BACK_TO_TOP