23:25 30.08.2018
Երևանի Հյուսիսային պողոտայում ավարտվել է «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիան, որն անցկացրել են Ուկրաինայից և Վրաստանից եկած երաժիշտները։ Դա պատասխան է եղել բնակիչների այն հայտարարություններին, թե երաժիշտները խանգարում են իրենց անդորրը, ինչպես նաև տեղի ունեցած բռնության միջադեպին: Ակցիայի ընթացքում հավաքվածներին է մոտեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա, […]
22:57 30.08.2018
Երևանի Շենգավիթ համայնքում օգոստոսի 30-ին սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
22:50 30.08.2018
Օգոստոսի 30-ին` ժամը 20:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Օգոստոսի 30-ին` ժամը 10։56-ին, «911» ծառայությանն ահազանգ […]
22:33 30.08.2018
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` կոչ անելով քաղաքացիներին գրել հարցեր, որոնց կանդրադառնա կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ։ «Սիրելի հայրենակիցներ, կիրակի երեկոյան ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Գրեք ձեր հարցերը խնդրեմ»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2144780599175657?__tn__=-R
22:25 30.08.2018
Օգոստոսի 29-ին՝ ժամը 19։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։30-ից 19։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Ա.-ն թիվ 58 […]
21:57 30.08.2018
Օգոստոսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրել է Մայր Աթոռի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին: Այս իմաստով նա կարևորել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ պետական պատկան մարմինների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձ […]
21:39 30.08.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում հանրային քննարկման է դրված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը […]
21:10 30.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության` մասնավորապես հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների […]
21:00 30.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել […]
20:58 30.08.2018
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր, հայտնում են ԱԻՆ-ի լրատվական բաժնից: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման […]
20:54 30.08.2018
Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Լանջիկ, Ձորակապ գյուղերի ու Մարալիկ քաղաքի երիտասարդներն այսօր փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ շարունակելով պահանջել համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Սառնաղբյուրի խաչմերուկ էին ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները, մոտ կես ժամ անց մայրուղին բացվել էր, որից հետո ակցիայի մասնակիցները ավտոերթով շարժվել են Անիի համայնքապետարան ու պահանջել հանդիպում Արտակ Գևորգյանի […]
20:41 30.08.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց […]
20:34 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ […]
20:25 30.08.2018
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. […]
20:15 30.08.2018
Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած մյուս երկու անձանց ինքնությունը, հայտնում է Armtimes-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Վերջինս, սակայն, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց տվյալները չի հրապարակել՝ նշելով, որ քննություն է ընթանում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: «Պարզվել են մի շարք այլ հանգամանքներ, բայց այս փուլում, քննության շահերից ելնելով, չենք կարող […]
20:09 30.08.2018
«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 29-ին` ժամը 10:10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արտակ Մ.-ն: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Վերջինս ս.թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի […]
19:57 30.08.2018
Այսօր կայացել է ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ – ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը […]
19:36 30.08.2018
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։ Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի […]
19:20 30.08.2018
Այսօր տեղի է ունեցել զինհաշմանդամ Գևորգ Այվազյանի և ուկրաինուհի Ինգա Շչերբակի ամուսնության գրանցման արարողությունը: Նորապսակների գրանցմանը վկա են դարձել ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Գևորգի ու Ինգայի ծանոթությունը եղել է համացանցում, հետո այն վերաճել է սիրո, և նրանք շփումը շարունակել են իրական կյանքում: Գևորգը վիրավորվել է զինվորական ծառայության ժամանակ՝ 2002 […]
19:04 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։ «Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, որը, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։ ՔԿ նախագահն ընդգծել է, […]
19:00 30.08.2018
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: […]
18:45 30.08.2018
Ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ՈՎՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` […]
18:37 30.08.2018
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուները վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում հետախուզական-հարվածային կոնտուրների տակտիկան են կիրառում պայմանական հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու համար, որը հիմնված է ժամանակակից զինված հակամարտությունների փորձի վրա, այդ թվում՝ Սիրիայում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Ուղղաթիռների անձնակազմերը կատարում են խմբային թիրախների հետախուզման, ցամաքային ու օդային […]
18:14 30.08.2018
«Այստեղ էլ ամեն ինչ հստակ է. երեք ամիսը բավարար էր, համոզվելու համար, որ այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը և նրա շահերը սպասարկող որոշ պաշտոնյաներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների […]
18:11 30.08.2018
ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչի առաքելությունը ստանձնած Աննա-Կարին Օստն այցելել է ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն, տեղեկացնում է ծառայության լրատվական բաժինը: ՄԾ պետ Արմեն Ղազարյանը շնորհավորել է նրան առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԾ-ի սերտ համագործակցությունը, բարդ իրավիճակներում բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ համատեղ լուծումներ գտնելու պրակտիկան: «Միգրացիայի ոլորտում ՓԳՀ-ի կողմից իրականացվող որևէ […]
17:55 30.08.2018
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) հոգաբարձուների խորհուրդն այսօր որոշել է, որ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունեն վերջին 15 տարում 7 տարվա վարչական կառավարման և բուհական համակարգում աշխատանքային փորձ ու գիտական կոչում ունեցող թեկնածուները: Այս փոփոխությունները Պետռեգիստրում հաստատվելուց հետո նոր ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: «Ռեկտորի ընտրության հանգամանքը հրատապ է: Պետք է նորից խորհուրդը հավաքվի և մրցույթ […]
17:47 30.08.2018
16 հոգով ունեցել են 32 ընդդիմախոս, որոնցից 19-ի հեղինակը եղել է հենց հայցորդը (դեպքերի 59%): Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: «Հաշվի առնելով, որ որոշ դեպքերում կարող էին անկեղծ չպատասխանել, ուստի կարելի է ենթադրել, որ ցուցանիշն ավելի բարձր է»,- գրել է Գոգյանը:
15:48 30.08.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դժգոհություններին, թե վարորդները սկսել են ավելի շատ խախտումներ անել, խախտել երթևեկության կանոնները, իսկ Ճանապարհային ոստիկանությունը լավ չի աշխատում: Նա վստահեցրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում, քան երեկ: «Իհարկե, ոչ բոլորը: Բայց մյուս կողմն էլ նայեք, որ քաղաքացիները ողջունում են. եթե […]
15:45 30.08.2018
Երեկ Հյուսիսային պողոտայից Ուկրաինայի 2 քաղաքացի է բերման ենթարկվել, ովքեր փողոցային երաժիշտներ են: Դեպքը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակներում բուռն քննարկումների է արժանացել: Շատ օգտատերեր այս արարքը ընկալել են որպես հալածանք փողոցային երաժիշտների նկատմամբ: «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ […]
15:20 30.08.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը՝ հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Համաձայն հաղորդագրության՝ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։ Այսուհետև բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու: ՊԵԿ-ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների […]